Իասիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իասիոն
Տեսակ Հին հունական դիցաբանության կերպար
Սեռ արական
Զավակներ Պլուտոս

Իասիոն (հին հուն․՝ Ἰασίων), հին հունական դիցաբանությունում[1] Զևսի և Էլեկտրա աստղաբույլի որդին[2], Դարդանի եղբայրը, Դեմետրայի սիրելին: Հին աշխարհում հողագործության աստվածություն: Որոշ լեգենդների համաձայն Իասիոնը հանձիպեց իրեն սիրահարված Դեմետրային երեք անգամ այրված դաշտում` Կրետե կղզու վրա: Դրա համար Զևսը նրան սպանեց: Իասիոնի մահօիս հետո Դեմետրայի վիշտն այնքան մեծ էր, որ նա հրաժարվեց բերք տալ մարդկանց: Այդ ժամանակ Օլիմպոսի աստվածները թույլ տվեցին Իասիոնին ամեն օր դուրս գալ ստորեկրյա թագավորությունից և հետ վերադառնալ երկիր` Դեմետրայի մոտ: Այս լեգենը նման է Պերսեփոնեի առևանգման մասին լեգենդին և նրան երկիր վերադարձնելուն: Իասիոնի վերադարձը երկիր խորհրդանշում է տարվա եղանակների փոփոխությունը: Դեմետրայի և Իասիոնի կապից ծնվեց Պլուտոսը (հարստության և առատության աստվածը), վերջինս նրանցից ստացավ նրանցից հացահատիկի սերմեր և սովորեցրեց մարկանց հող մշակել: Լեգենդի մեկ այլ տարբերակում ասվում է, որ Իասիոնը Հարմոնիայի` Կամդայի կնոջ եղբայրն էր, ում հարսանիքի ժամանակ էլ նա հանդիպեց Դեմետրային:[3]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.477, Любкер Ф. Реальный словарь классических древностей. — М., 2001. В 3 т. Т. 2. С. 163
  2. Гигин. Мифы 250
  3. Анастасия Александрова։ «Мифологическая энциклопедия: Герои мифов и легенд: Иасион»։ myfhology.info։ Վերցված է 2017-04-22