Ստոա
Ստոա (հին հունարեն՝ Στοά[1]), հին հունական ճարտարապետության մեջ՝ ծածկ ունեցող, սյունաշարավոր ճեմուղի կամ սյունավոր անդաստակ, սրահ, ծածկված սյունաշար՝ որպես կանոն նախատեսված հասարակական օգտագործման համար։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջանի ստոաների մուտքը սյունավոր բացվածքի տեսք ուներ, ընդ որում՝ սյուները սովորաբար բարձրացված էին դորիական ճարտարապետական ոճի կանոնների համաձայն։ Սյունաշարը պարզապես միայն մի կողմից եզրագծում էր ընտրյալ շինությունը՝ ստեղծելով ծածկի տակ, ապահով լինելու մթնոլորտ։
Ուշ շրջանի նմուշները երկսյունաշար էին, մեծ մասամբ՝ հոնիական ոճի ներքին սյունաշարերով, որոնց միջև երբեմն խանութներ կամ աշխատասենյակներ կային։ Առևտրականները հնարավորություն ունեին ցուցադրելու իրենց ապրանքները, արհեստավորները՝ իրենց պատրաստած առարկաները։ Ստոաները ծառայում էին նաև որպես հավաքատեղի՝ ծիսակատարությունների կազմակերպման համար։ Մեծ քաղաքներում ստոաներով շրջագծում էին շուկաները, ագորաները, տոնավաճառների անցկացման վայրերը[2]։
Աթենքում հայտնի էր հատկապես Պոլիգնոթի նկարներով պատկերազարդված ստոան (հուն՝. στοα Ποικίλη): Պիրեյոսում գտնվող ստոան ուներ երկու սյունաշար, իսկ Աթենքի Արքայական ստոան (հուն՝. Στοα βασίλειος), որտեղ արքոնտի նստավայրն ու ժողովարանն էր, երեք սյունաշարերով բաժանված էր երեք մասի (ճեմուղիների), որոնցից մեջտեղինը ավարտվում էր կիսաշրջանով։ Այդ ստոան նախատիպ է հանդիսացել հռոմեական բազիլիկների համար, որոնք նրանից փոխ են առել նաև իրենց անվանումը։
Փիլիսոփայական ստոիկյան դպրոցի անվանման հիմքում նույնպես ստոա բառն է ընկած։
Նշանավոր ստոաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոիկիլե ստոա, «Նկարազարդ սյունասրահ»
- Ատտալոսի ստոա
- Բասիլեոս ստոա (Արքայական ստոա)
- Զևսի ստոա Աթենքում
- Ամֆիարայոն ստոա
- Աթենացիների ստոա
- Հերոդոսի տաճարի արքայական ստոա
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aunque tal palabra no se recoge en el DRAE, está recomendada por el departamento de «Español al día».
- ↑ Jeffrey Becker. «Introduction to Greek architecture». Khanacademy.org. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ficha de la stoa sagrada de Priene, en el Proyecto Perseus (en inglés).
- YASOU Արխիվացված 2014-10-26 Wayback Machine
- Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). 1911. .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոա» հոդվածին։ |
|