Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
September 2022 Armenia–Azerbaijan clashes collage.png
Աջից ձախ՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գնդակոծված բնակելի տուն Ջերմուկում, Ռուսաստանի ԱԴԾ-ի վնասված տեխնիկան Գեղարքունիքի մարզում, Ռուսաստանի՝ Գեղարքունիքի մարզում ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, Ադրբեջանի ԶՈՒ-ի արձակած հրթիռը Սոթքում, ԱՄՆ-ի հայ համայնքի բողոքի ակցիան Նյու Յորքում
Թվական Սեպտեմբերի 13, 2022Սեպտեմբերի 15, 2022
Վայր Հայաստան Գեղարքունիքի մարզ (մասնավորապես Սոթքի, Վերին Շորժայի և Վարդենիսի ուղղությամբ)
Հայաստան Վայոց Ձորի մարզ (մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ)
Հայաստան Սյունիքի մարզ (մասնավորապես Մեծ Իշխանասարի, Կապանի և Գորիսի ուղղությամբ)
Արդյունք հրադադար
սեպտեմբերի 14-ի ժամը 20:00-ից
Տարածքային
փոփոխություններ
Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Հայաստանի 150 կմ² տարածքի վրա[1]

Ադրբեջանը սահմանի երկայնքով գրավել է ռազմավարական բարձունքներ[2]

Հակառակորդներ
Հայաստան Հայաստան Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Հայաստան Նիկոլ Փաշինյան (վարչապետ)
Հայաստան Սուրեն Պապիկյան (պաշտպանության նախարար)
Ադրբեջան Իլհամ Ալիև (նախագահ)
Ադրբեջան Զաքիր Հասանով (պաշտպանության նախարար)
Կողմերի ուժեր
Armmil zinanshan-edit.png Հայաստանի զինված ուժեր Azerbaijani Armed Forces logo.svg Ադրբեջանի զինված ուժեր
Ռազմական կորուստներ
Հայկական աղբյուրներ՝
  • Զոհվածներ և անհետ կորածներ՝ 206 անձ[3][4]
  • Առնվազն 20 գերեվարված[5]
Ադրբեջանական աղբյուրներ՝

79 զոհ[6]

Հայ-ադրբեջանական պատերազմ, Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որը սկսել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամ 00։05-ին[7]։

Հայաստանի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին[8][9]։

Սեպտեմբերի 15-ի դրությամբ մարտական գործողությունների ընթացքում զոհվել և անհետ կորել են՝ 206 հայ[10] և 77 ադրբեջանցի զինծառայողներ[11]։ Այս էսկալացիան համարվում է ամենալուրջ էսկալացիան՝ Արցախյան երկրորդ պատերազմից ի վեր։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ՝ մայրաքաղաք Երևանը, Զանգեզուրը (Սյունիք) և Սևանը (Գեղարքունիք) հայտարարելով Ադրբեջանի «պատմական հողերը»[12][13]։ 2021 թվականի ապրիլին արված հայտարարության մեջ նա հայտնել էր, որ եթե Հայաստանը չհամաձայնի Նախիջևանից դեպի Ադրբեջանի արևմտյան շրջաններ միջանցք տրամադրել Սյունիքի մարզով, ապա Ադրբեջանը դա կստեղծի ուժի կիրառմամբ՝ պնդելով, որ ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա այսպես կոչված՝ «Արևմտյան Զանգեզուր»[14][15][16][17]։

2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և գրավել Հայաստանից մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք[18][19][20][21]։ Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կոչ են արել Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքներից[22][23]։

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 13[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների քարտեզ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կիրառում է նաև ԱԹՍ-ներ, որոշ ուղղություններով ձեռնարկում է նաև դիրքային առաջխաղացման գործողություններ։

Ժամը 14։00-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ[24]։

Կեսօրին հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով Կութ գյուղում վնասվել են մեծ թվով բնակելի տներ, տարհանվել են կանայք ու երեխաները[25]։

Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, որի անձնակազմը շտապ լքել է տեղակայման վայրը[26]։

Սեպտեմբերի 14[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 08:00-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականենտներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով՝ հարվածելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին[27]։ Գիշերը նաև ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ-ներ Ջերմուկի ուղղությամբ[28]։

ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը հարվածներ է հասցրել «հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին»[6]։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկզբից Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի տարբեր բնակավայրերից տարհանվել են առնվազն 2570 բնակիչ[6]։

Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է․ թե կոչ են անում դադարեցնել կրակը և պատրաստ են միակողմանիորեն հայկական կողմին հանձնել սեպտեմբերի 12-ին և 13-ին զոհված հայ շուրջ 100 զինծառայողների մարմինները։ Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն[6]։

Երեկոյին մոտ Հանրապետության հրապարակում և Ազգային ժողովի շենքի առջև սկսվել է բողոքի ցույց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Ազգային Ժողովում իր հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ժամը 20:00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է[29]։

Սեպտեմբերի 15[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին և 15-ի գիշերը էական միջադեպեր չեն գրանցվել, իսկ ՀՀ Անվտանգության Խորհուրդի քարտուղարն էլ հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է հասնել հրադադարի[6]։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։

ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի երեք մարզերի սահմանամերձ համայնքներում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ[6]։

Սեպտեմբերի 28. հետպատերազմական դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության՝ ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերից ու խոշոր տեսակի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ջերմուկ քաղաքի մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող[30][31][32]։

Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի գնդակոծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի հենակետը Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում, որը գնդակոծվել Է Ադրբեջանի զինված ուժերի կողմից
Ռուսաստանի՝ Գեղարքունիքի մարզում տեղակայված ԱԴԾ-ի տեխնիկան, որը վնասվել է Ադրբեջանական ԶՈւ-ի գնդակոծությունից

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ըստ հայկական ԶԼՄ-ների, Ադրբեջանի զինված ուժերը հարված են հասցրել Գեղարքունիքի մարզում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին։ Ռուսական զորքերի անձնակազմը շտապ լքել է տեղակայման վայրը։  Ելնելով հրապարակված լուսանկարներից՝ գնդակոծության հետևանքով վնասվել են ռուսական զորքերի զորանոցներն ու ռազմական տեխնիկան[33][34]։

Մի քանի ժամ անց տեղեկություն հայտնվեց ռուսական զորքերի երկրորդ գնդակոծության մասին։  Հայկական ԶԼՄ-ներում տեսանյութ է հրապարակվել, որտեղ պատկերված է ռուսական գնդակոծված շարասյունը։ ՀՀ ՊՆ տվյալներով՝ ռուսական մարդասիրական օգնություն իրականացնող ավտոշարասյունը Վերին Շորժա գյուղի շրջանում գնդակոծվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից[33][35][36]։

Ավելի ուշ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայտարարեց, որ հայկական տարածքի գնդակոծության հետևանքով ռուս սահմանապահների շրջանում տուժածներ չկան[37]։

2022 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին տեղեկացրեց Հայաստան ժամանած ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Գոլուբիցկին ցուցադրել է Սոթքի ռուսական սահմանապահ կետի գնդակոծության կադրերը։  Իր զեկույցում նա նշել է, որ շենքում եղել է 15 մարդ, որոնք գնդակոծության սկսվելուց հետո թաքնվել են առաջին հարկի միջսենյականոց տարածքում։  Գոլուբիցկու խոսքով՝ կրակի տակ գտնվող անձնակազմին հաջողվել է դուրս բերել կետից, սակայն ողջ գույքն ու տեխնիկան տարհանել չի հաջողվել[38][39]։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները երկու դեպքում էլ հերքել են ռուսական զորքերի տեղակայման և հումանիտար օգնությամբ շարասյան գնդակոծման փաստը[35]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումների չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանում Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների մահվան կապակցությամբ չեղյալ են հայտարարվել «Գիտելիքի օրվան» և «Ազգային երաժշտության օրվան»[40][41] նվիրված հանդիսավոր միջոցառումները, հետաձգվել է Ադրբեջանի երիտասարդական ծանրամարտի առաջնության անցկացումը[42], իսկ Ադրբեջանի ռուսական դրամատիկական թատրոնը չեղյալ է հայտարարել ներկայացումները, որոնք նախատեսված են սեպտեմբերի 16-ին և 17-ին[43]։

Բաքվում կազմակերպիչները չեղյալ են հայտարարել ուկրաինացի կատարող Մաքս Բարսկիխի համերգը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-ին։ Չեղարկման պատճառն այն էր, որ երգիչը սոցցանցերում կիսվել է հայ լրագրող Մհեր Բաղդասարյանի Հրապարակումով՝ պնդելով, որ «Հայաստանը գրոհում են»[44]։ Ավելի ուշ Բարսկիխը հայտարարել է, թե իբր ինքն է չեղարկել իր համերգը՝ Ադրբեջանին մեղադրելով ագրեսիայի մեջ[45]։

Սեպտեմբերի 19-ին Բաքվում չեղյալ է հայտարարվել ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլի համերգը, որը պետք է կայանար նոյեմբերի 15-ին։ Պատճառն այն էր, որ երգչուհին սոցցանցում կիսվել է այն պնդմամբ, թե «Հայաստանը գրոհում են» և ավելացրել «Armenian lives matter» գրությունը[46]։

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի պատճառով հետաձգվել է Անկախության օրվան նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը[47]։

Բողոքի ակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց, սեպտեմբերի 13, 2022

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Ազգային ժողովի և կառավարության շենքի առջև տեղի են ունեցել երկու բողոքի ակցիաներ՝ պահանջելով կառավարության ղեկավարի հրաժարականը։ Պատճառը սեպտեմբերի 14-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էին այն մասին, որ հայկական կողմը[48] պատրաստ է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որից հետո շատերը հաստատ նրան դավաճան կհայտարարեն[49]։  Ցուցարարներին են միացել նաև նախկին պաշտոնյաներ և կուսակցությունների առաջնորդներ, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հասարակական գործիչ Կարին Տոնոյանը, «Անկախության շարժման» առաջնորդ Էդգար Ղազարյանը և այլք։ Ոմանք առաջարկում էին շարժվել դեպի կառավարական ամառանոցներ, որտեղ կարող էր գտնվել Փաշինյանը։  Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլը դավաճան է»[50]։

Ցուցարարները փորձել են քանդել դարպասները և մտնել խորհրդարանի շենք, սակայն նրանց չի հաջողվել։ Տելեգրամյան Shot ալիքի փոխանցմամբ՝ դրանից հետո իշխանությունները որոշել են դարպասները զոդել։ Երևանում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները պատգամավորներին կոչ են արել գալ աշխատանքի և իմպիչմենտ հայտարարել Փաշինյանին։ Ավելի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորների ստորագրությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի մասին փաստաթղթի տակ կան, նրան իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 18 ձայն։ Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ընդդիմադիր պատգամավորները գնացել են խորհրդարանի շենք՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը սկսելու համար և միացել ցուցարարներին[51]։

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի կենտրոնական փողոցը և կոչ արել քաղաքացիներին դուրս գալ փողոց և «միանալ իրենց պայքարին հանուն հայոց պետականության»[52]։

2022 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում «Ազգային ժողովրդավարական բևեռ» և «Հայաստանի եվրոպական կուսակցություն» քաղաքական կուսակցությունները կազմակերպել են հանրահավաք՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից և բանակցություններ սկսել այլ դաշնակիցների հետ, որպեսզի ստեղծվի անվտանգության նոր համակարգ։

Հայկական սփյուռք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական սփյուռքի բողոքի ակցիան Նյու Յորքում

ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան[53], ինչպես նաև Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ[54]։ Ակցիայի մասնակիցները պահանջել են «դադարեցնել ռմբակոծել Հայաստանի խաղաղ քաղաքացիներին»[55]։

Դատական հայցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի միջազգային դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ ենթադրյալ ռասսայական խտրականության, քաղաքացիական օբյեկտների վրա հնարավոր հարձակման և այլ հիմքերով[56][57]։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, ի պատասխան Երևանի գործողությունների, հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նման հայց կներկայացնի ՄԱԿ-ի միջազգային դատարան[57]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանը մի քանի հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցների կիրառման պահանջով[58][59]։

Հայտարարությունները, մասնավորապես, վերաբերում էին Հայաստանում քաղաքացիական բնակավայրերի ենթադրյալ գնդակոծություններին, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնական իրավունքների պաշտպանությանը[59]։  Հայաստանը նաև դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել իր կանոնադրության 39-րդ հոդվածի 2-րդ կետը և իր որոշման մասին անհապաղ տեղեկացնել Նախարարների կոմիտեին[59]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցում է ուղարկել Ադրբեջանին ռազմագերիների մասով և ժամանակ տվել մինչև 2022 թվականի սեպտեմբերի 22-ը[59]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է հորդորել պահպանել հրադադարը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը[60]։ Ֆրանսիան նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ է հրավիրում՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրումը[61]։ Նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին։
  • ՄԱԿ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը, իրավիճակը կարգավորել քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
  • Ռուսաստան ՌԴ ԱԳՆ-ն երկու կողմերին կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա սրացումից, ցուցաբերել զսպվածություն ու անկեղծորեն կատարել 20 թվականի նոյեմբերի 9-ի, 21 թվականի հունվարի տասնմեկի և նոյեմբերի 26-ի հայտարարությունը[62]։
  • Եվրոպա Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով[63]։
  • ՆԱՏՕ ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է արել[64]։
  • Վրաստան «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել՝ կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը[65]։
  • Իրան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն[66]։
  • Կիպրոսի Հանրապետություն Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը[67]։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
    • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները[68]։
    • ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և ենթակառուցվածքները[69]։
    • Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտել և անընդունելի են համարել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը[70], կոնգրեսի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը[71], ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը[72]։
  • Ֆրանսիա Ադրբեջանական ագրեսիան դատապարտել են նաև ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն[73], ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը[74]։
  • Արցախ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը[75]։
  • Հայաստան Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել Հայաստանի Ազգային Ժողովը։
  • Հնդկաստան Հնդկաստանը ագրեսոր կողմին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները[76]։
  • Թուրքիա Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամամանակ ցավակցել է զոհերի համար, նաև հայտարարել է՝ Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ Ադրբեջանի կողքին է[77]։
  • Թյուրքական խորհուրդ Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել և դատապարտել «հայկական զինված ուժերի ռազմական սադրանքը»։ Նա նաև Հայաստանին կոչ է արել պահպանել երկու երկրների միջև ձեռք բերված ընթացիկ համաձայնությունները[78]։
  • Ուկրաինա Ուկրաինան կողմերին կոչ է արել հակամարտությունը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, մասնավորապես՝ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա[79]։
  • Կանադա Կանադայի ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններից, ներառյալ հայկական բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին Ադրբեջանի հարվածներից[80]։
  • Էստոնիա Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Էստոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարինա Կալյուրանդը խոստորեն դատապարտել է Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքի բազմաթիվ թիրախների վրա[81]։
  • Ղրղզստան Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Ժապարովը նշել է նաև, որ «Ղրղզստանը չափազանց մտահոգված է իրավիճակի սրմամբ երկու բարեկամ պետությունների սահմանին»[82]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. {{cite web|url=https://news.5tv.am/news/haytni-e-te-orqan-taracq-e-gravel-adrbejany-gegharqouniqoum
  2. {{cite web|url=https://aze.media/azerbaijan-secures-control-of-strategic-heights/
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ zatutyun12 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 135 զոհ. Փաշինյան
  5. Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը 206 է, գերեվարվել է 20 զինծառայող․Կառավարություն
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Ադրբեջանի ԶՈւ-ն սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ-ն հայտնել է 105 զոհի մասին
  7. «Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  8. «ԱԽ նիստում որոշվել է դիմել ՌԴ–ին, ՀԱՊԿ–ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  9. «ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ Վերցված է 2022-09-13 
  10. Սեպտեմբերի 13-ի հարձակումից ավելի քան երկու շաբաթ անց ՀՀ կառավարությունը զոհերի թիվը դեռ չի հստակեցնում
  11. «Ադրբեջանում զոհերի նոր թիվ են հայտնել»։ radar.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-16 
  12. «Aliyev lays claim to 'historical lands' in Armenia. Moscow, Yerevan react»։ JAM News։ 11 December 2020։ Արխիվացված է օրիգինալից 15 May 2021-ին։ Վերցված է 15 May 2021 
  13. Broers Laurence (5 August 2021)։ «Augmented Azerbaijan? The return of Azerbaijani irredentism»։ Eurasianet (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 5 August 2021-ին։ Վերցված է 7 August 2021 
  14. «What's the future of Azerbaijan's "ancestral lands" in Armenia? | Eurasianet»։ eurasianet.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 11 August 2021-ին։ Վերցված է 2021-07-30 
  15. «Никол Пашинян ищет обходные пути»։ Газета РБК։ 7 April 2021։ Արխիվացված է օրիգինալից 21 May 2021-ին։ Վերցված է 21 May 2021 
  16. «Azerbaijan will return to Zangezur 101 years later – Ilham Aliyev»։ Turan News Agency։ 21 April 2021։ Արխիվացված է օրիգինալից 22 May 2021-ին։ Վերցված է 22 May 2021 
  17. «Ilham Aliyev's interview with Azerbaijan Television»։ Official web-site of President of Azerbaijan Republic։ 20 April 2021։ Արխիվացված է օրիգինալից 22 May 2021-ին։ Վերցված է 22 May 2021 
  18. «As Azerbaijan pushes advantage against Armenia, Russia's role again under scrutiny | Eurasianet»։ eurasianet.org։ Արխիվացված է օրիգինալից 17 November 2021-ին։ Վերցված է 17 November 2021 
  19. Joshua Kucera (14 May 2021)։ «Armenia and Azerbaijan in new border crisis»։ Eurasianet։ Արխիվացված է օրիգինալից 14 May 2021-ին։ Վերցված է 14 May 2021 
  20. «European Parliament resolution on prisoners of war in the aftermath of the most recent conflict between Armenia and Azerbaijan (2021/2693(RSP))» (Press release)։ European Parliament։ 19 May 2021։ Արխիվացված է օրիգինալից 26 May 2021-ին։ Վերցված է 26 May 2021։ «On 12 May 2021, troops from Azerbaijan temporarily entered the territory of Armenia, which amounts to a violation of the territorial integrity of Armenia and of international law» 
  21. «Macron: Azerbaijani armed forces have crossed into Armenian territory. They must withdraw immediately. I say again to the Armenian people: France stands with you in solidarity and will continue to do so»։ Արխիվացված է օրիգինալից 24 May 2021-ին։ Վերցված է 14 May 2021 
  22. «Department Press Briefing – May 14, 2021»։ Արխիվացված է օրիգինալից 25 May 2021-ին։ Վերցված է 22 May 2021 
  23. «Macron: Azerbaijani armed forces have crossed into Armenian territory. They must withdraw immediately. I say again to the Armenian people: France stands with you in solidarity and will continue to do so.»։ Արխիվացված է օրիգինալից 24 May 2021-ին։ Վերցված է 14 May 2021 
  24. «ՀՀ ՊՆ․ Որոշ ուղղություններում հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2022-09-13 
  25. LLC Helix Consulting։ «Ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով Կութում վնասվել են մեծ թվով բնակելի տներ, կանայք ու երեխաները գյուղից տարհանվել են. Ավագյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2022-09-13 
  26. LLC Helix Consulting։ «Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին․ Լուսանկարներ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2022-09-14 
  27. «Ժամը 8–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան. ՀՀ ՊՆ»։ SputnikArmenia։ Վերցված է 2022-09-14 
  28. «Ադրբեջանը վերսկսել է նախահարձակ գործողությունները Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-14 
  29. «Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է. ՀՀ ՊՆ»։ SputnikArmenia (հայերեն)։ Վերցված է 2022-09-14 
  30. «Ժամը 18:00-ից սկսած՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի կիրառմամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ » հոդված news.am կայքում, (արխիվացված 28․09․2022թ․)։
  31. «Ի՞նչ իրավիճակ է սահմանին այս պահին, զոհեր ունենք» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 28․09․2022թ․)։
  32. «Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ » հոդված 168.am կայքում, (արխիվացված 28․09․2022թ․)։
  33. 33,0 33,1 «Обстреле пункта пограничников ФСБ России»։ aysor։ Վերցված է 2022-09-17 
  34. «Стало известно об обстреле пункта пограничников ФСБ России Азербайджаном»։ Lenta։ 2022-09-14։ Վերցված է 2022-09-17 
  35. 35,0 35,1 Алиса Андреева (2022-09-14)։ «Ереван обвинил Баку в обстреле автомобиля ФСБ России. Азербайджан отверг обвинения»։ Газета.Ру։ Վերցված է 2022-09-17 
  36. «Колонна российских пограничников попала под обстрел в Армении»։ Вести.RU։ Вести։ 2022-09-14 
  37. «Российские пограничники в результате обстрела армянской территории не пострадали - ФСБ РФ»։ SPUTNIK Армения։ 2022-09-14։ Վերցված է 2022-09-17 
  38. «Начальнику Объединенного штаба ОДКБ представлены кадры обстрела азербайджанцами российского погранпоста»։ armenpress։ 2022-09-16։ Վերցված է 2022-09-17 
  39. «CSTO Leader Briefed on Azerbaijani Attack on Russian Border Checkpoint»։ Asbarez (անգլերեն)։ Asbarez։ 2022-09-16 
  40. В азербайджанских школах не будет отмечаться "День знаний"
  41. Минкультуры отложило проведение торжественных мероприятий, посвященных Дню национальной музыки
  42. В Азербайджане перенесли проведение чемпионата по тяжелой атлетике
  43. Бакинская Русдрама отменила ближайшие спектакли
  44. В Баку отменили концерт украинского исполнителя Макса Барских
  45. Катерина Малай (2022-09-15)։ «Макс Барских отменил концерт в Азербайджане из-за агрессии по отношению к Армении»։ OBOZREVATEL NEWS (ռուսերեն)։ Վերցված է 2022-09-16 
  46. В Баку отменили концерт певицы, поддержавшей армянскую провокацию
  47. «Կառավարությունը հետաձգել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-20 
  48. Речь премьера была искажена – СНБ обратилась с призывом к населению Армении
  49. Сразу две акции протеста проходят в Ереване после заявления Пашиняна - кадры
  50. Акция протеста у парламента Армении набирает обороты – видео
  51. Армения и Азербайджан договорились о перемирии. В Ереване вспыхнули протесты
  52. Протестующие перекрыли центральную улицу в Гюмри
  53. «"Алиев - военный преступник": армяне США устроили акцию протеста у посольства Азербайджана (ВИДЕО)»։ Новости-Армения։ 16 сентября 2022։ Վերցված է 16 сентябрь 2022 
  54. «Армяне Америки провели акцию протеста у представительств Азербайджана и Турции в Нью-Йорке»։ Armenpress։ 16 сентября 2022։ Վերցված է 16 сентябрь 2022 
  55. «"Алиев - военный преступник": армяне США устроили акцию протеста у посольства Азербайджана (ВИДЕО)»։ Новости-Армения։ 16 сентября 2022։ Վերցված է 16 сентябрь 2022 
  56. «Сегодня Армения подаст заявление в Международный суд ООН»։ Новости-Армения։ 17 сентября 2022։ Վերցված է 17 сентябрь 2022 
  57. 57,0 57,1 Армения подала на Азербайджан иск в Международный суд ООН из-за дискриминации
  58. «Армения подала в ЕСПЧ несколько исков против Азербайджана, в том числе и по пленным - представитель РА»։ Новости-Армения։ 16 сентября 2022։ Վերցված է 19 сентябрь 2022 
  59. 59,0 59,1 59,2 59,3 «Армения обращается в Международный суд на основании военных преступлений со стороны Азербайджана»։ Armenpress։ 17 сентября 2022։ Վերցված է 19 сентябрь 2022 
  60. «Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  61. «Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․...»։ SputnikArmenia (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  62. Hraparak (2022-09-13)։ «ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2022-09-13 
  63. «Եվրամիությունը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ լարվածության նվազեցմանը նպաստելու նպատակով․ Կլաար»։ Armenia Today (hy-AM)։ 2022-09-13։ Վերցված է 2022-09-13 
  64. «ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է անում»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  65. «Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Իրակլի Կոբախիձե»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-14 
  66. «Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ»։ CIVILNET (hy-AM)։ 2022-09-13։ Վերցված է 2022-09-13 
  67. «Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը»։ CIVILNET (hy-AM)։ 2022-09-13։ Վերցված է 2022-09-13 
  68. «Բլինքնը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»։ CIVILNET (hy-AM)։ 2022-09-13։ Վերցված է 2022-09-13 
  69. «ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և ենթակառուցվածքները. պետդեպ»։ CIVILNET (hy-AM)։ 2022-09-14։ Վերցված է 2022-09-14 
  70. «Կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքում գրառմամբ է հանդես եկել»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  71. «Կոնգրեսական Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի վրա հարձակումը»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ Վերցված է 2022-09-13 
  72. «Ալիեւը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան. Ֆրենկ Փալոնե»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  73. «Ադրբեջանական ռմբակոծություններով ոտնահարվում է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Վալերի Բուայե»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  74. ««Միջազգային արձագանքը պետք է լինի անհապաղ և կոլեկտիվ». Ֆրանսիացի քաղաքական գործիչները՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  75. «Այս գործողությունները հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում են․...»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  76. «Հնդկաստանն ագրեսորին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»։ SputnikArmenia (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  77. «Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-09-13 
  78. «Statement of the Secretary General of the Organization of Turkic States on the Recent Clashes in the Azerbaijani-Armenian Border»։ Türk Devletleri Teşkilatı։ 13 September 2022։ Վերցված է 13 September 2022 
  79. «Ուկրաինան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ 1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-14 
  80. «Կանադայի ԱԳՆ-ն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերին Ադրբեջանի հարվածներից»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-14 
  81. «Էստոնիայի ԱԳ նախկին նախարար. «Այժմ անատամ հայտարարությունների ժամանակը չէ»»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-14 
  82. «Ղրղզստանի նախագահը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-14