Մաքս Բարսկիխ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Մաքս Բարսկիխ | |
|---|---|
| Բնօրինակ անուն | Նիկոլայ Նիկոլայևիչ Բորտնիկ |
| Ի ծնե անուն | ուկրաիներեն՝ Микола Миколайович Бортник |
| Նաև հայտնի է որպես | Макс Барських[1] |
| Ծնվել է | մարտի 8, 1990 (36 տարեկան) Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | Փոփ, էլեկտրո փոփ, դանս փոփ |
| Մասնագիտություն | երգիչ |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Sony Music Russia[2][3] |
| Պարգևներ | |
| Կայք | maxbarskih.com |
Մաքս Բարսկիխ (ուկրաիներեն՝ Макс Барских, մարտի 8, 1990, Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Նիկոլայևիչ Բորտնիկը ծնվել է 1990 թվականի մարտի 8-ին Խերսոն քաղաքում։ Խերսոնում ավարտել է ԽՏԱՎ (Խերսոնի Տավրիկական արվեստի վարժարանը), նկարիի մասնագիտությամբ։ Ավելի ուշ տեղափոխվել է Կիև, որտեղ ընդունվել է Կիևի էստրադային ր կրկեսային արվեստի համայնքային ակադեմիա (մասնագիտացումը՝ էստրադային վոկալ)։
«1: Max Barskih»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա։2»-ի քասթինգին, որի պրոդյուսերը եղել է՝ Նատալյա Մոգիլևսկայան։ Քասթինգի ժամանակ Մաքսը կատարում է քավրներ Ար Քելլիի «I believe I can fly» և Բրիթնի Սփիրսի «Everybody» երգերից։ Նախագծի ընթացքում կատարում է «Պարիր ինձ հետ» (Տիմատիի հետ միասին), «Ես երբեք քեզ չեմ մոռանա» (Միշա Ֆոկինի և Վլադ Դարվինի հետ համատեղ), «Ինչի համար» (Լոբոդայի հետ), «Այդպես չի լինում» (Մ. Սավին և Իրակլի)։
2010 թվականին MTV Europe Music Awards մրցանակաբաշխությունում ճանաչվել է ուկրաինացի լավագույն երգիչ։
2012 թվականին Dance երգով մասնակցել է Ուկրաինայի Եվրատեսիլի ազգային ընտրությանը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Додайте в плейлист: топ-5 нових пісень про війну в Україні, які доведуть до сліз (укр.) // УНІАН — 2022.
- ↑ Макс Барских подписал крупный контракт с известным мировым лейблом (ռուս.) — 2018.
- ↑ Paley M. Концерты отменили, стриминги ушли: смогут ли россияне слушать новую западную музыку (ռուս.) // Forbes Россия — Axel Springer SE, 2022.
- ↑ Макс Барских (ռուս.) // The Voice Mag — 1994.
- ↑ Ramachandran N. BTS, Ed Sheeran Win Big at MTV European Music Awards // Variety — New York, Los Angeles, CA: Penske Media Corp., 2021. — ISSN 0042-2738
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Բարսկիխ» հոդվածին։ |
| ||||||||||||||