Իրակլի Կոբախիձե
Իրակլի Կաբախիձե վրաց.՝ ირაკლი კობახიძე | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Կուսակցություն՝ | «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան» | ||
Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան և դիվանագետ | ||
Ազգություն | վրացի | ||
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 25, 1978 (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ինքնագիր | ![]() | ||
Իրակլի Կոբախիձե (վրաց.՝ ირაკლი კობახიძე, սեպտեմբերի 25, 1978, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պետական և քաղաքական գործիչ, որը 2016 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2019 թվականի հունիսի 21-ը ստանձնել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրակլին ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
2000 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2002 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։ Դրանից հետո արժանացել է Դյուսելդորֆի համալսարանի իրավագիտական գիտությունների դոկտորի թեկնածուի աստիճանի։
2005-2006 թվականներին Կոբախիձեն դասավանդել է Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում և միաժամանակ ծառայել է, որպես ՄԱԶԾ-ի ծրագրի ղեկավար։
Նա զբաղվել է Վրաստանի Եվրոպական միությանն ինտեգրվելու գրասենյակի հարցերով, որպես մարդու իրավունքների մասնագետ։ 2015 թվականի հունվարին Իրակլի Կոբախիձեն միացել է իշխող «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան» քաղաքական կուսակցությանը՝ դառնալով վերջինիս գործադիր քարտուղարը[1][2]։ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո նույն թվականի նոյեմբերի 3-ին Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի նախագահ։ Նրա ընտրությունը առաջացրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ դժգոհությանը։ Նրանք նորընտիր պաշտոնյային մեղադրել են «հանրային պառակտման» մեջ[3]։
Ցույցերին հաջորդած հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսի 20-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին հայտնվել է շարունակական բողոքի ակցիաների կիզակետում[4]։ Հակառուսական ալիքը կարճ ժամանակում վերաճում է կառավարության դեմ ցույցերի․ ցուցարարների գլխավոր պահանջը խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն էր։
Իրակլի Կոբախիձեն իր հրաժարականի մասին հայտնում է 2019 թվականի հունիսի 21-ին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում։ Խորհրդարանի խոսնակի հրաժարականի հայտարարությունը լրագրողներին ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի քարտուղար Կախա Կալաձեն[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Պառլամենտական ընտրություններ Վրաստանում»։ Քաղաքացիական Վրաստան։ նոյեմբերի 18, 2016։ Վերցված է նոյեմբերի 18, 2016
- ↑ «Ո՞վ է այն մարդը, որ պետք է ընտրվի Վրաստանի խորհրդարանի հաջորդ նախագահ»։ Agenda.ge։ նոյեմբերի 7, 2016։ Վերցված է նոյեմբերի 18, 2016
- ↑ «Իրակլի Կաբախիձեն՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում»։ InterPressNews։ նոյեմբերի 18, 2016։ Վերցված է նոյեմբերի 18, 2016
- ↑ 4,0 4,1 «Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019-06-29
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իրակլի Կոբախիձե կատեգորիայում։ |