Կարին Տոնոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարին Տոնոյան
Ծնվել էհուլիսի 25, 1967(1967-07-25) (56 տարեկան)
ԾննդավայրՔարաշամբ, Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանասեր, լրագրող և հաղորդավար

Կարին Տոնոյան (հուլիսի 25, 1967(1967-07-25), Քարաշամբ, Հայաստան), հայ բանասեր, լրագրող, հաղորդավար։ «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն։ «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարին Տոնոյանը ծնվել է 1967 թվականի հուլիսի 25-ին Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում։ Նախնիները արմատներով եղել են Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Մշո շրջանի Լաթար գյուղից։ 1982-1984 թվականներին սովորել է Հայագիտական քոլեջում։ 1997-1999 թվականներին եղել է Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն։ 1998-2000 թվականներին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել և վարել է «Ընտանեկան ակնթարթներ» հաղորդաշարը։ 2004-2006 թվականներին սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի բաժնում։ 2000-2008 թվականներին աշխատել է «Հ2» հեռուստաալիքում, որտեղ հեղինակել և վարել է «Կեռմաններ», «Եթե ես լինեի», «Օջախ», «Մութ ու լույս» հաղորդաշարերը[1]։

2006-2010 թվականներին եղել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, միաժամանակ՝ 2006-2008 թվականներին եղել է «Բաղինյան Արտ Վիդեո» ստուդիայի տնօրեն։ 2009-2013 թվականներին սովորել է Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետում։ 2008-2018 թվականներին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հեղինակը, վարողը և «Հայ ասպետ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր[2][3]։

2021 թվականի ապրիլի 25-ից հանդիսանում է 5165 ազգային պահպանողական շարժման հիմնադիր ղեկավարը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարին Տոնոյան». www.1tv.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  2. ««ՀԱՅ ԱՍՊԵՏ»». www.hayaspet.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  3. ««Հայ ասպետը» ձևականորեն կա եթերում, բայց միաժամանակ չկա». Կարին Տոնոյանը՝ Հ1-ի անհասկանալի վերաբերմունքի մասին». archive.ankakh.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է «Արցախի հերոսի» կոչման».