Ռոբերտ Մենենդես
Ռոբերտ Մենենդես | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Saint Peter's University? (1976), Ռատգերսի համալսարան, Rutgers School of Law–Newark? (1979), Union Hill High School? (1972) և Rutgers Law School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | կաթոլիկություն[2] |
Ծննդյան օր | հունվարի 1, 1954[3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Nadine Arslanian Menendez? |
Զավակներ | Alicia Menendez? և Rob Menendez? |
Կայք՝ | menendez.senate.gov |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ռոբերտ Մենենդես (անգլ.՝ Robert Menendez, հունվարի 1, 1954[3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի քաղաքական գործիչ, Նյու Ջերսիից ընտրված սենատոր, դեմոկրատ, իրավաբան։ ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմնում պաշտոնավարում է 2006-ից։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է։ 2013-2016թթ. նախագահել և 2021-ից ի վեր դարձյալ նախագահում է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը. նաև ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ծագումով կուբացի ամերիկացու ընտանիքում, որն ԱՄՆ է գաղթել 1953 թվականին։ Ռոբերտը մանկուց զբաղվել է ֆուտբոլով, նրա դաստիարակությամբ զբաղվել է իրենց հարևանուհին՝ հայազգի տիկին Անուշը[5]։ Հայրը՝ Մարիոն եղել է հյուսն, իսկ մայրը՝ Էվանջելինը՝ դերձակ[6]։
Ռոբերտն ավարտել է Սենթ Պիտերս քոլեջը (1976թ․) և Ռատգերսի համալսարանի իրավաբանական բաժինը (1979 թ.)։ 1986—1992 թվականներին եղել է Յունիոն Սիթիի քաղաքապետը։ 1987 թվականին ընտրվել է Նյու Ջերսիի ներկայացուցիչների պալատի անդամ։ 1991 թվականին ընտրվել է Նյու Ջերսիի Սենատի անդամ, իսկ հաջորդ տարին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։
2006 թվականի հունվարին Մենենդեսը նշանակվել է ԱՄՆ Սենատում՝ սենատոր Ջոն Կորզայնի հրաժարականից հետո, որն ընտրվել էր Նյու Ջերսիի նահանգապետ։ 2006 թվականի նոյեմբերին վերընտրվել է։ 2013 թվականի փետրվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 3-ը սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ է եղել։
Մենենդենսը երբեմն գործել է հայկական լոբիի շահերի շրջանակներում և 1995 թվականից մտել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցով հանձնախմբի մեջ[7][8]։
Մենենդեսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 150 բանաձևի համահեղինակն է, որը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ Սենատը[9][10]։
Ես շնորհակալ եմ բանաձևի ընդունման համար, քանի որ Ցեղասպանության որոշ ականատեսներ ողջ են և հասցրին դա տեսնել[11]։ - Ռոբերտ Մենենդես
|
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվել է՝ ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո (տեսանյութ) |
Նա արգելափակել է այն բանաձևը, համաձայն որի ԱՄՆ-ին թույլատրվում է ուղղաթիռներ վաճառել Ադրբեջանին, ինչպես նաև Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելը[12]։
2014 թվականի մարտին ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից ներառվել է այնպիսի անձանց շրջանակներում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։ Նրան արգելվում է այցելել ՌԴ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ իրականացվող արգելափակումների՝ Ուկրաինայի և Ղրիմի հարցի պատճառով[13]։
2014 թվականի հուլիսի 22-ին նախագահ Օբամային ուղղված նամակում նա կոչ է արել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն և ՌԴ-ի նկատմամբ լայնածավալ արգելանքներ իրականացնել[14]։
In 2015, Menendez was indicted on federal corruption charges; the jury was unable to reach a verdict and charges were dropped in 2018. The United States Senate Select Committee on Ethics "severely admonished" him. 2015-ին Մենենդեսին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի համար, սակայն 2018-ին այն չեղարկվել է, քանի որ ատենակալներն այդպես էլ չեն կարողացել վճիռ կայացնել։ Նա խիստ նկատողության է արժանացել Էթիկայի հարցերով Սենատի հատուկ հանձնաժողովի կողմից։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին ամուսնացել է ուսուցչուհի Ջեյն Յակոբսենի հետ, ունեցել են երկու երեխա՝ դուստր Ալիսիան (որն այժմ հեռուստատեսության մեկնաբան է), և որդին՝ Ռոբերտը։ 2005 թվականին Ռոբերտն ու Ջեյնն ամուսնալուծվել են[15][16][17]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իզաբելլա Կաթոլիկի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Իսպանիա, 2014 թվականի հունվար)[18]։
- Էլիս կղզու Պատվավոր մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/robert-menendez-1954
- ↑ Friedman M. Menendez gets biblical
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Deutsche Nationalbibliothek Record #142589012 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://cyprus-mail.com/2021/08/30/us-senator-awarded-cyprus-highest-order-of-merit/
- ↑ admin. «Սենատոր Մենենդեսը պատմել է՝ ազգությամբ հայ, իր դայակի մասին» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Robert Menendez, a Politician Even at 20».
- ↑ Галстян А. С. Армянское лобби в США: формирование и основные направления деятельности (1915—2014 гг.). Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — Томск, 2015. — С. 241—242. Режим доступа: http://www.tsu.ru/science/disadvice/announcement_of_the_dissertations_in_the_tsu.php Արխիվացված 2016-04-03 Wayback Machine
- ↑ Staff, Weekly (2011 թ․ ապրիլի 18). «Armenian Genocide Marked by U.S. Legislators at Annual Capitol Hill Observance». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Ռոբերտ Մենենդեսի հուզիչ ելույթը Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման ժամանակ
- ↑ «ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը». Hetq.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Ռոբերտ ՄենենդեսՍենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ
- ↑ «Ռոբերտ Մենենդես. «Ինչու եմ դեմ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությանը»». «Ամերիկայի Ձայն». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ МИД РФ обнародовал ответный список санкций против представителей США | РИА Новости — события в России и мире: темы дня, фото, видео, инфографика, радио
- ↑ МИД РФ обнародовал ответный список санкций против представителей США | РИА Новости — события в России и мире: темы дня, фото, видео, инфографика, радио
- ↑ Kelley, Maritza. «Changing the Conversation». Latino Magazine. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Menendez, Alicia (June 1, 2012). "A Conversation About Identity: IV. Alicia Menendez: My Gringa Mother". Pew Research Center.
- ↑ Gettleman, Jeffrey. "Robert Menendez, a Politician Even at 20". The New York Times. December 10, 2005
- ↑ REAL DECRETO por el que se concede la Gran Cruz de la Orden de Isabel la Católica al señor ROBERT MENÉNDEZ, Senador de los Estados Unidos de América. — Referencia del Consejo de Ministros, Madrid, viernes, 10 de enero de 2014(իսպ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Կենսագրություն(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Մենենդես» հոդվածին։ |
|