Հրադադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հրադադար, ռազմագործողությունների ժամանակավոր ընդհատման կամ դադարեցման ձևերից մեկը որոշակի ժամանակաշրջանում։ Հակամարտող կողմերը համաձայնվում են ժամանակավորապես դադարեցնել ագրեսիվ գործողությունները։ Հրադադարը կիրառվում է մասնակի խնդիրների լուծման համար. վիրավորներին հավաքելու կամ փոխանակելու, բանագնացներ ուղարկելու և այլն։ Հրադադարի ընթացքում կարող են ընթանալ բանակցություններ՝ զինադադարի կնքման մասին։ Ըստ «Ժամանակակից անգլերենի Օքսֆորդի բառարանի»՝ հրադադարը թշնամիների միջև խաղաղության ժամանակավոր մի շրջան է, որի ընթացքում սովորաբար բանակցություններ են տեղի ունենում[1][2]:

Հրադադարը հայտարարվում է սովորաբար կարճ ժամանակահատվածի համար. օրինակ՝ եռօրյա հրադադար։ Հրադադարի պայմանների խախտումը համարվում է պատերազմի օրենքների և սովորույթների խախտում։ Հրադադարը կարող է հայտարարվել պաշտոնական պայմանագրի շրջանակներում, կարող է հայտարարվել որպես պաշտոնական պայմանագրի մի մասը, բայց նաև կարող է լինել հակամարտող կողմերի միջև ոչ պաշտոնական ըմբռնման մի մասը։ Հաջող հրադադարին կարող է հաջորդել զինադադարը, և, վերջիվերջո՝ հաշտության պայմանագիրը։

Հաճախ հրադադարը շփոթում են զինադադարի հետ, որը բավականին տարբերվող երևույթ է։ Հրադադարը սովորաբար գործում է որևէ կարճ ժամանակահատվածի համար, սովորաբար՝ մի քանի օր։ Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է, որը կարող է լինել որևէ փաստաթղթի՝ համաձայնագրի կամ պայմանագրի տեսքով։ Զինադադարը կարող է լինել բավական երկար ժամանակահատվածի համար։ Զինադադարը նաև կարող է լինել անժամկետ՝ մինչև հաշտության պայմանագրի կնքումը։

Հրադադար տերմինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրադադար տերմինի բացատրությունը անգլիական գրականության մեջ: A truce – not a compromise, but a chance for high-toned gentlemen to retire gracefully from their very civil declarations of war. By Thomas Nast in Harper's Weekly, February 17, 1877, p. 132.

«Հրադադար» տերմինը կազմված է «հուր» և «դադար» բառերից։ «Հրադադարը» հաճախ շփոթում են «զինադադար» տերմինի հետ։

Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը հայերենի բոլոր բառարաններում, որոնցից լավագույններից մեկն է «Հայկազեան բառարանը» կամ ավելի ճիշտ անվամբ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», «հրադադար» բառը չի հանդիպում[3]: Հայերենի լավագույն բացատրական բառարաններից մեկում՝ Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանում», «հրադադար» բառն ընդհանրապես բացակայում է, ինչը կարող է վկայել 20-րդ դարի առաջին կեսին հայ ռազմագիտական և իրավագիտական տերմինաբանության թույլ զարգացածության մասին։ Պատճառը, հավանաբար, հայկական պետականության և կանոնավոր պետական զինված ուժերի մի քանի դար տևած բացակայությունն էր, որից բխում էր ռազմական գործի թերզարգացածությունը և ռազմական տերմինաբանության թույլ մշակվածությունը։ Ժամանակի համար ավելի զարգացած ռազմական տերմինաբանություն ունեցող անգլերենում «Truce», այսինքն «հրադադար» տեմինը գրականության մեջ ի հայտ է եկել առնվազն դեռևս 19-րդ դարի վերջին քառորդում[4]: Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանում» առկա է միայն «զինադադար» տերմինը, իր զուգահեռ «զինադուլ» ձևով և «զինադադարութիւն», «զինադադարումն» պակաս գործածելի տարբերակներով[5]:

20-րդ դարի երկրորդ կեսին այս առումով դրական փոփոխություններ են նկատվում։ Շնորհիվ հայ ռազմագիտական և իրավագիտական գրականության, ուստի և համապատասխան տերմինաբանության զարգացման պաշտոնական և գիտական գրականության մեջ, ինչպես նաև մամուլում լայնորեն շրջանառվում է «Հրադադար» տերմինը։

«Հրադադար» բառը «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» բացատրվում է հետևյալ կերպ. «կրակի ժամանակավոր պաշտոնական դադարեցում պատերազմի ժամանակ»:[6]:

«Հրադադարը» Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» բացատրված է հետևյալ կերպ. պատերազմական հրաձգության ժամանակավոր դադարեցում (երկկողմանի համաձայնությամբ)[7]:

«Հրադադարը» «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում» տրվում է որպես «Կրակադադար» բառի հոմանիշ և բացատրվում է հետևյալ կերպ. «երկկողմանի համաձայնությամբ պատերազմական գործողությունների ժամանակավոր դադարեցում»[8]:

Հրադադարի պատմական օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի և գերմանացի զինվորականները` գերմանացիների կողմից Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբարի և շրջակա տարածքի հանձնումից հետո, բանակցում են ժամանակավոր հրադադարի մասին, 1945 թվականի ապրիլ

Քաշմիրի կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրադադարը Քաշմիրի կոնֆլիկտում[9]:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելա-պաղեստինյան հրադադարը 2005 թվականի փետրվարի 8-ին"[10]:

Իռլանդական Հանրապետական Բանակի և Բրիտանական կառավարության հրադադարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդական Հանրապետական Բանակի և Բրիտանական կառավարության հրադադարը[11]:

Իսպանական կառավարության և ԷՏԱ-ի հրադադարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական կառավարության և ԷՏԱ-ի հրադադարը[12]: 2010 թվականի սեպտեմբերի 5-ին ԷՏԱ-ն հրադադար հայտարարեց[13]:

Հրադադար Արցախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի հանրապետության զորքերի միջև հրադադարի հաստատումը 2016 թվականի ապրիլի 5-ին։

Սողոմոնյան կղզիների աշխարհազորի հրամանատարներից մեկը հանձնում է զենքը` Նոր Զելանդիայի զորքերին` հրադադարից հետո:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A. S. Hornby, Oxford Advanced Learner's Dictionary of Current English, Fifth Edition, Oxford University Press, 1997, page 178. | Cease-fire - a temporary period of peace between enemies, usually while talks are taking place; a Truce.
  2. A. S. Hornby, Oxford Advanced Learner's Dictionary of Current English, Fifth Edition, Oxford University Press, 1997, page 1280. | Truce - an agreement between enemies or opponents to stop fighting for a certain time.
  3. Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Նոր բառգիրք հայկազեան լեզուիՏպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1837։
  4. A truce – not a compromise, but a chance for high-toned gentlemen to retire gracefully from their very civil declarations of war. By Thomas Nast in Harper's Weekly, February 17, 1877, p. 132.
  5. Ստեփան Մալխասեանց։ Հայերէն բացատրական բառարան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երևան, 1944, հատոր 3, էջ 142, հատոր 2, էջ 23։
  6. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան: Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1974, հատոր 3, Էջ 387:
  7. Էդուարդ Բագրատի Աղայան։ Արդի հայերենի բացատրական բառարան: «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976, Հատոր 1, Էջ 900:
  8. Աշոտ Մուրադի Սուքիասյան։ Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան: Երևանի Պետական Համալսարան, Երևան, 2009։ Էջ 661:
  9. Schofield, Victoria (2003) [First published in 2000], Kashmir in Conflict, London and New York: I. B. Taurus & Co, ISBN 1860648983, https://books.google.am/books?id=rkTetMfI6QkC 
  10. Wedeman Ben, Raz, Guy, Koppel, Andrea (2005-02-07)։ «Mideast cease-fire expected Tuesday»։ CNN։ Վերցված է 2007-01-03 
  11. «IRA Declares Usual Christmas Truce»։ Los Angeles Times։ December 24, 1993 
  12. Second Madrid blast victim found
  13. Spain's ETA 'declares ceasefire'