Կարմիր մոլորակի գաղտնիքը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կարմիր մոլորակի գաղտնիքը
անգլ.՝ Mars Needs Moms
Marte-necesita-mamas-2-506x706.jpg
Տեսակստերեոկինո և լիամետրաժ ֆիլմ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և այլմոլորակայինների ներխուժում
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
Գործողության վայրՄարս
ՌեժիսորՍայմոն Ուելս
ՀնչյունավորումՍեթ Գրին, Դեն Ֆոլգեր, Ջոան Կյուսակ, Էլիզաբեթ Արնուա, Թոմ Էվերետ Սքոթ և Ռայան Օչոա
ՊրոդյուսերՌոբերտ Զեմեկիս, Ջեք Ռապկե և Սթիվ Ստարկի
ԵրաժշտությունՋոն Փաուել
ԽմբագիրWayne Wahrman?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures և ImageMovers
ԴիստրիբյուտորՀունգարիա ֆորում
Տևողություն88 րոպե
Թվականմարտի 11, 2011 և հունիսի 2, 2011[1]
Բյուջե150 000 000 ԱՄՆ դոլար
disney.go.com/disneypictures/marsneedsmoms/

Կարմիր մոլորակի գաղտնիքը, (անգլ.՝ Mars Needs Moms) ամերիկյան հայտնի «The Walt Disney Company» ընկերության մուլտֆիլմը[2][3]., որը ստեղծվել է 2011 թվականի մարտի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում[4]: Ռուսաստանի Դաշնությունում մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել մարտի 10-ին[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլորին հայտնի է, որ Մարս մոլորակը շատ մոտ է Երկիր մոլորակին։ Ըստ մուլտֆիլմի սցենարի, ԱՄՆ-ում մինչ այս դեպքը վարկած էր համարվում այլմոլորակայինների գոյությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մի ընտանիքում ապրում էր փոքրիկ Մայլոն և իր մայրը։ Մայլոն շատ չարաճճի երեխա էր և հաճախ նա իր գործունեությամբ բարկացնում էր իր մայրիկին։ Չնայած դրան, Մայլոյի մայրը կարողանում էր պատշաճ կերպով դաստիերակել իր տղային և այդ ամենի ամսին իմանում են նաև Մարս մոլորակից։

Երկրից միլիոնավոր կիլոմետրեր հեռավորության վրա՝ Մարս մոլորակում, կազմվել էր այլմոլորակայինների խումբ, որոնք մարդիկ էին փախցնում Երկիր մոլորակից և դարձնում իրենց ռոբոտը։ Մարսի ղեկավարը զբաղվում էր ռոբոտաշինությամբ և մտադրությւոն ուներ ամբողջ տիեզերքը լցնել ռոբոտներով և այլմոլորակայիններով։ Նրան ղեկավարած խումբը երեկոյան գնում էր Երկիր մոլորակ և թռչող ափսեի միջոցով գողանում Երկրում ապրող տարբեր խելացի մարդկանց, ովքեր աչքի են ընկնում ճիշտ ուսուցանելով, ստեղծագործելով և գյուտարարությամբ։

Այլմոլորակայինների հերթական զոհը դարձավ Մայլոյի մայրը։ Մի օր, երբ արդեն ուշ էր՝ Մայլոյի մայրը Մայլոյին տարավ սենյակ՝ որպեսզի քնի։ Մայլոն խորամանկորեն ձևացրեց թե քնել է, իսկ մայրը հեռացավ սենյակից։ Դրանից հետո սենյակից դուրս եկավ նաև խորամանկ տղան և ականատես եղավ մի ահավոր տեսարանի. նրա մորը բռնել էին տարօրինակ զրահով ոչ մարդանման ինչ-որ արարածներ և ստիպողաբար տանում էին թռչող ափսեի մեջ։ Մայլոն ևս վազեց մոր հետևից և թռչող ափսեից կախված մոր և այլմոլորակայինների հետ թռչեց Մարս՝ կարմիր մոլորակ։ Մարսում նրանք վայրէջք կատարեցին և Մայլոն նահետացավ՝ որպեսզի նրանք չտեսբեբ իրեն։ Նրանց խոսակցություններից Մայլոն կռահեց, որ հաջորդ օրը նրանք պատրաստվում են իր մոր ուղեղը տեղադրեն ինչ-որ երկաթե մեխանիզմի մեջ։ Մի պահ տղան սարսափեց, սկաայն հետո ուշքի եկավ և վազեց ամբողջ Մարս մոլորակով մեկ։ Մարսում նա ծանոթացավ մեկ այլ տղայի հետ, ով ևս նույն բախտին էր արժանացել։ Նա օգնություն խնդրեց այդ տղայից, սակայն մերժում ստացավ։ Որոշ ժամանակ անց հայտնվեց այդ տղան և իր օգնությունը առաջարկեց։ Երկու տղաների միացյալ համագործակցության շնորհիվ ի վերջո մարդիկ ազատվեցին այլմոլորակայինների գերությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]