Կավատուհի (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1656 |
բարձրություն | 143 սանտիմետր |
լայնություն | 130 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Դրեզդենի պատկերասրահ |
հավաքածու | Դրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/vermeer/01-early/04procu2.html, https://www.wga.hu/html/v/vermeer/01-early/04procu.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Կավատուհի» (հոլ.՝ De koppelaarster), բարոկկո դարաշրջանի հոլանդացի գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1656 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 143 × 130 սմ։
Այսօր «Կավատուհի» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Դրեզդենի պատկերասրահում (Դրեզդեն, Գերմանիա)։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավում հեղինակը ներկայացրել է ամենայն հավանականությամբ հասարակաց տան տեսարան[2]։
Նկարի անվանումն, ըստ էության, վերաբերում է խորամանկորեն ժպտացող սևազգեստ միանձնուհուն[3]։ Նրանից ձախ գտնվող մարդը, որի գլխին սև բերետ է, իսկ ձեռքին՝ գարեջրի գավաթ, ամենայն հավանականությամբ նկարի հեղինակն է՝ Վերմեերը[4]։ Կարմիր բաճկոնակով զինվորը նստած կնոջ ափի մեջ է նետում մետաղադրամը, իսկ մյուս ձեռքով բռնել է վերջինիս կուրծքը։ Ճաղաշարքին նետած է կոլորիտային զարդանախշերով կարպետը, որի վրա վեստերվալդյան կերամիկայից ծավալային սափոր է տեղադրված։ Այդ արևելյան գորգը, հնարավոր է, բերվել է Ուշաքից[5]։ Գորգի վրա փռած վերարկուն Վերմեերը նկարելի է ավելի ուշ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կավատուհի» ստեղծագործությունը վաճառվել է 1696 թվականին Ամստերդամում՝ աճուրդի ժամանակ. այդ պահին նկարը կոչվում էր «Ուրախ ընկերների սենյակը»։ Մինչև 1741 թվականը նկարը գտնվել է չեխական Դուխցով քաղաքում՝ Վալդշտեյնի հավաքածուում, որից հետո այն ձեռք է բերում Սաքսոնիայի կուրֆյուրստ Ավգուստ III-ը։ 1980 թվականին այն ցուցադրվել է Հին թանգարանում[6]։ Այսօր այն ցուցադրվում է Դրեզդենի պատկերասրահում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/242328
- ↑ Mieke Bal, Bryan Gonzales. The Practice of Cultural Analysis: Exposing Interdisciplinary Interpretation, Stanford University Press, 1999, p. 50.
- ↑ Binstock, p. 224.
- ↑ «The Procuress: Evidence for a Vermeer Self-Portrait» Retrieved September 13, 2010
- ↑ Onno Ydema (1991) Carpets and their Datings in Netherlandish Paintings, 1540—1700, p. 43, 44, 145. ISBN 90-6011-710-7
- ↑ Liedtke, Walter; Michiel C. Plomp and Axel Ruger (2001) Vermeer and the Delft School. New Haven and London: Yale University Press. pp. 372, 374. ISBN 0-87099-973-7.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Liedtke Walter A. (2001)։ Vermeer and the Delft School։ Metropolitan Museum of Art։ ISBN 978-0-87099-973-4
- Wheelock, Arthur K., Jr., Johannes Vermeer, 1995, New Haven: Yale University Press, 0-300-06558-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Procuress - Essential Vermeer website
- The Milkmaid by Johannes Vermeer, exhibition catalog fully online as PDF from The Metropolitan Museum of Art, which contains material on the painting
- Johannes Vermeer, The Procuress, Colourlex
|
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կավատուհի (նկար) կատեգորիայում։ |