Jump to content

Համերգը (նկար, Վերմեեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Համերգը (Վերմեեր)ից)
Համերգը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1663
բարձրություն72,5 սանտիմետր
լայնություն64,7 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էանհայտ[1]
հավաքածուԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան[1] և անհայտ
սեփականատերԻզաբելլա Ստյուարտ Գարդներ[2], Թեոֆիլ Թոր-Բյուրգեր[3], Պիտեր վան Ռայուֆե, Maria de Knuijt?, Magdalena van Ruijven? և Abraham Dissius?
կայք
Ծանոթագրություններ
 The Concert by Johannes Vermeer Վիքիպահեստում

Համերգը (հոլ.՝ Het concert), հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի մոտավորապես 1664 թվականին ստեղծած նկար, որտեղ պատկերված են նվագող տղամարդ և երկու կին։ Նկարը պատկանում է Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանին, սակայն 1990 թվականին գողացել են թանգարանից և դեռևս չեն գտել[4]։ Ենթադրվում է, որ այն ամենաարժեքավոր գողացված և չբացահայտված կտավն է, որի արժեքը գնահատվել է մոտ 200 միլիոն դոլար[5]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված են երեք երաժիշտներ. երիտասարդ կանանցից մեկը նստած է կլավեսինի մոտ, տղամարդը լյուտնյա է նվագում, մյուս կինը երգում է։ Կլավեսինի դեպի վեր բարձրացող փեղկը զարդարված է Արկադիայի բնատեսարանով, որի վառ գույներին հակադրվում են պատի աջ և ձախ կողմերում կախված նկարները։ Հատակին դրված է վիոլա։

Հետևի ֆոնի երկու նկարներից աջ կողմինը Դիք վան Բաբյուրենի «The Procuress» կտավն է, որն առկա է նաև Վերմեերի «Կինը նստած վիրջինալի մոտ» կտավում, որը նկարիչը ստեղծել է «Համերգ» կտավից վեց տարի հետո։ Ձախ կողմի նկարը պաստորալ բնապատկեր է։ Վերմեերի ժամանակաշրջանում հոլանդական գեղանկարչության մեջ երաժշտության թեման առնչվում էր սիրո և գայթակղության հետ[6]։

Սկզբնաղբյուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի գտնվելու վայրը երկար տարիներ անհայտ է եղել։ 1696 թվականին կտավը վաճառվել է Ամստերդամում, սակայն մինչև 1780 թվականը դեռևս շարունակել է անհայտ մնալ[6]։ Փարիզյան աճուրդի ժամանակ 1892 թվականին կտավը 5000 դոլարով ձեռք է բերել Իզաբելլա Ստյուարտ Գարդները[7], և 1903 թվականից կտավը ցուցադրվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում։ 1990 թվականի մարտի 18-ին ոստիկանների հագուստով ծպտված գողերը թանգարանից գողացել են 13 աշխատանքներ, այդ թվում նաև «Համերգը» կտավը, որը մինչև այժմ չի գտնվել[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RKDimages (նիդերլ.)
  2. https://www.gardnermuseum.org/experience/collection/1096
  3. https://archive.org/details/cataloguedetable03hote/page/23/mode/1up
  4. «The $500 Million Gardner Museum Heist: Have You Seen These Paintings?». Time Magazine. 2013 թ․ մարտի 18.
  5. Stolen Արխիվացված 2016-02-21 Wayback Machine, a documentary about the theft of The Concert, from the PBS website.
  6. 6,0 6,1 Janson, Jonathan. «Understanding The Concert by Johannes Vermeer».
  7. «Netflix - Watch TV Shows Online, Watch Movies Online».(չաշխատող հղում)
  8. «Isabella Stewart Gardner Museum : The Concert». tendercreative.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համերգը (նկար, Վերմեեր)» հոդվածին։