Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր |
տարի | 1654 |
բարձրություն | 158,5 սանտիմետր[1] |
լայնություն | 141,5 սանտիմետր[1] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Շոտլանդիայի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Շոտլանդիայի ազգային պատկերասրահներ |
սեփականատեր | William Allan Coats? |
հիմնական թեմա | Jesus at the home of Martha and Mary? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/vermeer/01-early/01christ.html կայք | |
Christ in the House of Martha and Mary attributed to Vermeer Վիքիպահեստում |
«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» (հոլ.՝ Christus in het huis van Martha en Maria), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը[2]: Հեղինակը կտավը վրձնել է 1654 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 160 × 142 սմ:
Այսօր «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահում (Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն):
Կտավի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» կտավը հեղինակն ավարտին է հասցրել 1655 թվականին: Այն համարվում է Յան Վերմեերի ամենավաղ ստեղծագործություններից մեկը: Նկարիչն իր ստեղծագործական ուղին սկսելիս հաճախակի էր նկարում քրիստոնեական և դիցաբանական սյուժեներով (օրինակ՝ «Դիանան ուղեկցորդուհիների հետ»): Վերմեերի ոճին այնքան էլ բնորոշ չէ այս կտավը, այդ պատճառով նրա ստեղծագործությունները հետազոտող մասնագետներն այն կարծիքին էր, որ կտավը ստեղծվել է անհատական պատվերի շնորհիվ[3]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» ստեղծագործությունում հոլանդացի նկարիչը պատկերել է Աստվածաշնչի Նոր Կտակարանի այն հատվածը, երբ Հիսուս Քրիստոսը այցելում է Մարթային և Մարիամին: Այս դեպքը տեղի է ունեցել Բեթանիայում[4][5]:
![]() |
Եվ մինչ նրանք գալիս էին, Հիսուս մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ: Եվ սա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր նրա խոսքերը: Իսկ Մարթան, որ զբաղված էր տնային շատ գործերով, եկավ կանգնեց նրա մոտ և ասաց. «Տե՛ր, քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»: Հիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք. Մարիամը ընտրել է լավ մասը, որ նրանից չպիտի վերցվի» - Ղուկաս 10:38-42
|
![]() |
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» ստեղծագործությունն արված է հոլանդական գեղարվեստական դպրոցի ավանդույթներով: Կտավը ստեղծելու պահին Վերմեերն օգտագործել է մուգ, դեղնակարմիր և տաք ոսկեգույն երանգներ, որոնց պայծառությունն ընդգծում էր ավելի մուգ գույներով: Հեղինակը կտավի կենտրոնում նկարել է երեք ֆիգուր, ընդ որում, շատ դետալներ է բաց թողել, որպեսզի կոմպոզիցիայի գերհագեցում չլինի: Հետևի ֆոնն արված է մուգ երանգներով, որպեսզի գլխավոր հերոսներն առավել ընդգծված երևան[6]: Ֆիգուրների դասավորությունն ու մտացածին ինտերիերը բնորոշ են իտալական վերածննդի ավանդույթներին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://art.nationalgalleries.org/art-and-artists/5539/christ-house-martha-and-mary-about-1654-1656
- ↑ Ян Вермеер. — Рипол Классик. — 42 с. — ISBN 9785386078270
- ↑ Вермеер Ян. — Directmedia, 2014-07-15. — 49 с. — ISBN 9785747500723
- ↑ Великие мастера европейской живописи. — ОЛМА Медиа Групп, 2006. — 729 с. — ISBN 9785373005517
- ↑ Священное писание Новый Завет Господа Нашего Иисуса Христа. — Slavamax BVBA, 2016-04-23. — 603 с. — ISBN 9781629470498
- ↑ Johannes Vermeer Delphi Complete Works of Johannes Vermeer (Illustrated). — Delphi Classics, 2014-07-09. — 259 с.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Norbert Schneider: Vermeer sämtliche Gemälde. Taschen, Köln 2004. ISBN 3-8228-6377-7
- DuMont: Vermeer. DuMont Literatur- und Kunstverlag, Köln 2003. ISBN 3-8321-7339-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Картина на сайте Национальной галереи Шотландии
- National Galleries of Scotland web page on the painting
- Essential Vermeer website pages on the painting
- Vermeercentrum, housed at the site of the former St. Lucas Guild in Delft.
- Vermeer and The Delft School, a full text exhibition catalog from The Metropolitan Museum of Art, which contains material on the painting (see index)
- The Milkmaid by Johannes Vermeer, exhibition catalog fully online as PDF from The Metropolitan Museum of Art, which contains material on the painting
- Johannes Vermeer, Christ in the House of Martha and Mary, Colourlex
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը (նկար) կատեգորիայում։ |
|