Աշխարհագրագետը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Աշխարհագրագետը
Johannes Vermeer - The Geographer - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1668
բարձրություն53 սանտիմետր
լայնություն46,6 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՇտեդել
հավաքածուՇտեդել
սեփականատերՇտեդել[2]
https://www.wga.hu/html/v/vermeer/03d/29geogr.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03d/29geogr1.html կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg De geograaf (Vermeer) Վիքիպահեստում

«Աշխարհագրագետը» (հոլ.՝ De geograaf), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1668-1669 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 52 × 45,5 սմ։ Այսօր «Աշխարհագրագետը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շտեդելի գեղարվեստի ինստիտուտում (Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհագրագետը» ստեղծագործությունը Յան Վերմեերը նկարել է 1668 թվականին, որտեղ պատկերել է աշխարհագրագետի։ Վերջինս մտածկոտ հակվել է քարտեզի վրա։ Աջ ձեռքին կարկին է. աշխարհագրագետը գիտական մտորումների մեջ է։ Գիտնականի հագին ճապոնական ոճի խալաթ է, որը բնորոշ հանդերձանք էր այդ ժամանակների գիտնականների համար[3]։

Նկարում Վերմեերը պատկերել է մի շարք առարկաներ՝ քարտեզներ, գծագրեր, գրքեր, գլոբուս, ալիդադա, որոնք ներկայացնում են գիտնականի գործունեության ոլորտը։ Կերպարի դիրքը ընդգծում է կոմպոզիցիայի դինամիկան՝ իրերի կուտակումը նկարի ձախ հատվածում և ձախ պատին ստվերի անկյունագիծը[4]։

Վերմեերը մի շարք փոփոխություններ է կատարել գրեթե ավարտուն նկարում, որպեսզի առավել ուժեղացնի կոմպոզիցիոն դինամիկան։ Սկզբնական տարբերակում աշխարհագրագետը նայում էր սեղանին, ոչ թե պատուհանին։ Նրա ձեռքի կարկինը ուղղահայաց դիրքով էր պատկերված։ Աջ կողմի ներքևի անկյունում գտնվող աթոռին կար պատկերված թուղթ, որի հեռացումից հետո այդ հատվածը դարձավ առավել մուգ։ Հերոսի դեմքի արտահայտությունն արտացոլում է շարժման էֆեկտը։ Կկոցած աչքերը կարող է պայմանավորված լինել ինչպես արևի լույսով, այնպես էլ մտորումների լարվածությունից։ Արվեստաբան Սելենա Քարրը ենթադրում է, որ նկարում պատկերված է գիտական բացահայտումը։ Աշխարհագրագետը մտահոգ կերպով բռնել է գիրքը, ասես պատրաստվելով բացել այն ու գտնել իր մտահանգման ապացույցը[5]։

Նկարում պատկերված է նաև Յոդոկուս Հոնդիուսի գլոբուսը։

Այսօր «Աշխարհագրագետը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շտեդելի գեղարվեստի ինստիտուտում (Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cant, Serena (2009). Vermeer and His World 1632–1675. Quercus Publishing Plc. с. 126–129.
  • Wheelock, Arthur K., Jr. (1995). Johannes Vermeer. New Haven: Yale University Press. с. 170–174.
  • Wheelock, Arthur K., Jr. (2000). The Public and the Private in the Age of Vermeer

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]