Աստղագետը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար[1] |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1668[1] |
բարձրություն | 50,8 սանտիմետր |
լայնություն | 46,3 սանտիմետր |
ուղղություն | բարոկկո |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Room 848[2] |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Ֆրանսիա |
պատկերված են
| |
կայք | |
The Astronomer by Johannes Vermeer Վիքիպահեստում |
«Աստղագետը» (հոլ.՝ De astronoom), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը: Կտավը հեղինակը վրձնել է 1668 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 51 × 45 սմ: Այսօր «Աստղագետը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է փարիզյան Լուվրի թանգարանում:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
17-րդ դարի հոլանդական գեղանկարչությանը բնորոշ էր զանազան բնագավառների գիտնականների պատկերներով նկարների ստեղծումը[3]: Բացառություն չի կազմել նաև Յան Վերմմերը, ով 1668 թվականին նկարեց «Աստղագետը» ստեղծագործությունը, իսկ մի փոքր ավելի ուշ նաև մյուս հայտնի գործը՝ «Աշխարհագրագետը» կտավը: Արվեստի հետազոտողներն հանգել են այն եզրակացության, որ երկու նկարներում էլ գիտնականի կերպարը մարմնավորել է միևնույն մարդը[4], ու, ըստ երևույթին, այդ գիտնականը Անտոնի վան Լևենհուկն է[5]:
«Աստղագետը» ստեղծագործությունը 1713 թվականի ապրիլի 27-ին «Աշխարհագրագետը» կտավի հետ մեկտեղ վաճառքի հանվեց Ռոտերդամում: Հավանական գնորդը ոմն Հենդրիկ Սորգն էր: 1881 և 1888 թվականների միջև ընկած ժամանակահատվածում կտավը վաճառվեց Փարիզի բանկիր և գեղանկարչության կոլեկցիոներ Ալֆոնս Ջեյմս դը Ռոդշիլդին: Նրա մահվանից հետո կտավը ժառանգությամբ անցավ որդուն՝ Էդուրադ Ալֆոնս Ջեյմս դը Ռոդշիլդին: 1940 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նացիստական Գերմանիային գրավեց Ֆրանսիան, «Աստղագետը» ստեղծագործությունը բռնագրավեց Ռոդշիլդների հյուրանոցից ռեյխսլյատեր Ռոզենբերգի շտաբի կողմից: Նկարի հակատակ կողմում նկարեցին փոքրիկ սվաստիկա: Պատերազմի ավարտից հետո նկարը վերադարձվեց Ռոդշիլդներին: 1983 թվականին «Աստղագետը» նկարը գնում է ֆրանսիական կառավարությունը: Վերջինս գումարը ձեռք էր բերել բնակչության հարկերով[6]:
Այսօր «Աստղագետը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է փարիզյան Լուվրի թանգարանում:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Աստղագետը» ստեղծագործության հերոսի գործունեությն ոլորտը Յան Վերմեերն արտացոլել է սեղանին դրված առարկաներով: Աստղագետի դիմաց, սեղանին, պատկերված է ֆլամանդացի քարտեզագիր Յոդոկուս Հոնդիուսի երկնային գլոբուսը, ինչպես նաև հոլոնդացի աստղագետ Մեթիուսի «Institutiones Astronomicae Geographicae» գիրքը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ գրքի տեքստի մեջ աստղագետին խորհուրդ է տրվում «ներշնչանք ստանալ Աստծուց»: Պատին փակցրած է հինկտակարանյան մի դրվագով նկար, երբ գտնում են ջրերից մանուկ Մովսեսին: Ըստ երևույթին այն խորհրդանշում է գիտությունն ու գիտելիքները («և ուսանեց Մովսեսն ամբողջ եգիպտական իմաստությունը», Աստվածաշունչ, Հին Կտակարան):
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լույսի շողը», ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ժոբերի ֆիլմը «Ներկապնակներ» փաստավավերագրական ֆիլմերի շարքից (Ֆրանսիա, 1989 թվական):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 Joconde
- ↑ http://cartelfr.louvre.fr/cartelfr/visite?srv=car_not_frame&idNotice=25889
- ↑ «L'Astronome ou plutôt L'Astrologue»։ Atlas: the database of the exhibited works of art (French)։ Musée du Louvre։ Վերցված է 2006-10-14
- ↑ Bailey Anthony (2001)։ Vermeer: A View of Delft։ ISBN 0-8050-6930-5
- ↑ Van Berkel, K. (February 24, 1996). Vermeer, Van Leeuwenhoek en De Astronoom. Vrij Nederland (Dutch magazine), p. 62–67.
- ↑ Lottman, Herbert R. Return of the Rothschilds: the great banking dynasty through two turbulent centuries, p. 312. I.B.Tauris, 1995.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ben Broos, Arthur K. Wheelock (Hrsg.): Vermeer. Das Gesamtwerk. Belser, Stuttgart 1995, ISBN 3-7630-2322-4.
- Ann Jensen Adams u. a.: Leselust. Niederländische Malerei von Rembrandt bis Vermeer. Hatje, Stuttgart 1993, ISBN 3-7757-0475-2 (Katalog zur gleichnamigen Ausstellung vom 24. September 1993 bis 2. Januar 1994).
- Katrin Leonhard: Das gemalte Zimmer. Zur Interieursmalerei Jan Vermeer. Fink, München 2003, ISBN 3-7705-3876-5.
- Michael Maek-Gérard (Hrsg.): Johannes Vermeer, Der Geograph und der Astronom nach 200 Jahren wieder vereint. Städelsches Kunstinstitut und Städtische Galerie, Frankfurt/M. 1997 (Katalog zur gleichnamigen Ausstellung vom 15. Mai bis 13. Juli 1997).
- Stefano Peccatori, Stefano Zuffi: Jan Vermeer. DuMont, Köln 1999, ISBN 3-7701-4546-1 (Berühmte Maler auf einem Blick).
- Norbert Schneider: Vermeer sämtliche Gemälde. Taschen, Köln 2004, ISBN 3-8228-6377-7.
- Arthur K. Wheelock: Vermeer. DuMont Literatur- und Kunstverlag, Köln 2003, ISBN 3-8321-7339-0 (DuMonts Bibliothek großer Maler).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աստղագետը (նկար) կատեգորիայում։ |