Նամակ կարդացող կինը` կապույտով (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար[1] |
նկարիչ | Յան Վերմեեր |
տարի | 1664 |
բարձրություն | 46,6 սանտիմետր |
լայնություն | 39,1 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Պետական թանգարան |
հավաքածու | Պետական թանգարան, Ամստերդամի պատմական թանգարան[1] և collection Adriaan van der Hoop? |
սեփականատեր | Ամստերդամ |
պատկերված են
| |
http://am.adlibhosting.com/amonline/details/collect/38783, https://www.wga.hu/html/v/vermeer/03a/18woman1.html կայք | |
Woman Reading a Letter by Johannes Vermeer Վիքիպահեստում |
«Նամակ կարդացող կինը` կապույտով» (հոլ.՝ Brieflezende vrouw in het blauw), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը: Հեղինակը կտավը վրձնել է 1663-ից 1664 թվականներին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 46.6 × 39.1 սմ: «Նամակ կարդացող կինը` կապույտով» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ռեյկսմյուզեումում[3] (Ամստերդամ, Նիդերլանդներ):
Բովանդակություն
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նամակ կարդացող կինը` կապույտով» ստեղծագործության կենտրոնական կերպարը կապույտ հանդերձանքով կին է: վերջինս ձեռքերով նամակ է պահել և ընթերցում է: Կինը կանգնած է պատուհանի դիմաց, որի միայն լույսն է երևում: Յան Վերմեերը գլխավոր հերոսուհուն կարծես թե հղի է պատկերել, բայց դա միանշանակ չէ. շատ հետազոտողների կարծիքով այդ հանդերձանքը համապատասխանել է ժամանակաշրջանի նորաձևությանը և հղիության տպավորություն է ստեղծել[4]: Նամակի բովանդակության մասին փորձել են գուշակել նկարի կոմպոզիցիայի էլեմենտներից: Օրինակի համար, պատին փակցրած է Հոլանդիայի մեծադիր քարտեզը կարող էր նշանակել, որ կինը նամակը ստացել է աստանդական ամուսնուց[5]: Հազիվ նկատելի մարգարիտներով փոքրիկ պարկը, որը պատկերված է սեղանին, կարող էր նշանակել նամակ սիրեկանից, քանի որ այդ ժամանակահատվածում մարգարիտները խորհրդանշում էին փառամոլություն[6]:
«Նամակ կարդացող կինը` կապույտով» կտավը տարբերվում է Վերմեերի մյուս ստեղծագործոևթյուններից նրանով, որ ինտերիերում չափազանց քիչ դետալներ կան՝ պատերի անկյուններ, առաստաղ, պատուհան և այլն:
Այսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամի պետական թանգարանում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://europeana.eu/portal/record//2021608/dispatcher_aspx_action_search_database_ChoiceCollect_search_priref_38783.html
- ↑ 2,0 2,1 http://europeana.eu/portal/record//90402/SK_C_251.html
- ↑ Barker Emma, Nick Webb, Kim Woods (1999)։ The changing status of the artist։ Yale University Press։ էջ 194։ ISBN 978-0-300-07742-1։ Վերցված է 18 June 2010
- ↑ Snow Edward A. (1994)։ A study of Vermeer։ University of California Press։ էջ 168։ ISBN 978-0-520-07132-2։ Վերցված է 18 June 2010
- ↑ White James Boyd (1 April 2003)։ The Edge of Meaning։ University of Chicago Press։ էջ 265։ ISBN 978-0-226-89480-5։ Վերցված է 18 June 2010
- ↑ Schneider Norbert (17 May 2000)։ Vermeer, 1632-1675: veiled emotions։ Taschen։ էջ 49։ ISBN 978-3-8228-6323-7։ Վերցված է 18 June 2010
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Norbert Schneider: Vermeer sämtliche Gemälde. Taschen, Köln 2004. ISBN 3-8228-6377-7
- DuMont: Vermeer. DuMont Literatur- und Kunstverlag, Köln 2003. ISBN 3-8321-7339-0
- Liedtke Walter A. (2001)։ Vermeer and the Delft School։ Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)։ ISBN 978-0-87099-973-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նամակ կարդացող կինը` կապույտով (նկար) կատեգորիայում։ |
|