Ժանյակագործուհին (նկար, Վերմեեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ժանյակագործուհին
De kantwerkster
Johannes Vermeer - The lacemaker (c.1669-1671).jpg
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր
տարի1669-1670
բարձրություն24.5
լայնություն21
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ
գտնվում էNorthern Schools paintings, room 20[1]
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/lacemaker, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E3%83%AC%E3%83%BC%E3%82%B9%E3%82%92%E7%B7%A8%E3%82%80%E5%A5%B3%E3%80%8B, http://www.louvre.fr/zh/oeuvre-notices/《织花边的少女》 կայք
The Lacemaker by Johannes Vermeer Վիքիպահեստում

Ժանյակագործուհին (հոլ.՝ De kantwerkster), հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի (1632—1675) նկարը։ Նկարն ավարտել է 1669—1670 թվականներին։ Գտնվում է Լուվրի թանգարանում (Փարիզ

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է դեղին հագուստով աղջիկ։ Ձախ ձեռքում բռնել է մի զույգ իլիկ և զգուշությամբ գնդասեղը մտցնում է բարձիկի մեջ, որի վրա ժանյակ է գործում։ «Ժանյակագործուհին» Յան Վերմեերի ամենափոքր և ամենայուրահատուկ նկարն է (24.5 սմ x 21 սմ)[2][3].

Նկարիչն աղջկան պատկերել է սպիտակ պատին հակառակ նստած։ Ամենայն հավանականությամբ Վերմեերը դա արել է, որպեսզի դիտողը չշեղվի աղջկա կերպարից հետևի ֆոնին պատկերված այլ պատկերների վրա։ Նախքան «Ժանյակագործուհին» նկարելը Վերմեերը հանգամանորեն մտածել է, ինչպես «Աստղագետը» և «Աշխարհագրագետը» նկարները նկարելուց առաջ[4]։ Հնարավոր է, որ նկարը ստեղծելիս նկարիչն օգտագործել է տեսախցիկ-օբսկուրա, քանի որ նկարում կարելի է տեսնել օպտիկական շատ էֆեկտներ, օրինակ՝ լղոզված առջևի պլանը[2]։ Վերմեերը առաջարկել է բարոկկո ժամանակաշրջանի հոլանդական գեղանկարչությանն անսովոր ցայտունության խորության եղանակը, որն արտահայտվում է կտավի՝ ֆոկուսից դուրս գտնվող հատվածները տեսանելի դարձնելու միջոցով[5]։

«Ժանեկագործուհին» նկարում նկարիչը պատկերել է աղջկա կերպարը կազմող տարբեր մասնիկներ, ինչպես նաև օբյեկտներ, որոնց հետ նա աշխատում է աբստրակտ եղանակով։ Աղջկա ձեռքերը, գանգուրները, ինչպես նաև աչքերն ու քիթը պատկերված են աբստրակտ ձևով, որը բնորոշ չէ բարոկկո ժամանակաշրջանի գեղանկարչությանը, որում ապրել և ստեղծագործել է Յան Վերմեերը։ Բացի այդ, նկարում կարմիր և սպիտակ ժանյակները պատկերված են այնպես, ասես թափվում են բարձի կարերից[3]։ Այդ «լղոզված» թելերը հակադրվում են ժանյակի այն ճշգրտությանը, որով աշխատում է աղջիկը[2]։

Համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպար Նեչերի «Ժանյակագործուհին» (1662)[2].

Վերմեերի նկարը հաճախ համեմատվում է հոլանդացի նկարիչ Կասպար Նեչերի համանուն նկարի հետ, չնայած Վերմեերի նկարը խիստ տարբերվում է վերջինից իր տրամադրությամբ։ Կասպար Նեչերի նկարում աղջկա կոշիկներն ու ծնկներին դրված միդիաների խեցիները ունեն սեռական երանգավորում։ Բացի այդ, Նեչերի նկարում կոշիկները հավանաբար աղջկան չեն պատկանում, ինչը ևս մեկ անգամ ակնարկում է սեռական ենթատեքստի մասին[6]։

Պատմաբան Լորենս Գոունգը նշում է.

Aquote1.png «Վերմեերը հասել է հասունության գագաթնակետին: Ընդլայնելու հնարավորություն չկա, քանի որ բացահայտված չէր համապարփակ ոճ: Մենք երբեք չենք ունենում առատության այն զգացումը, որը տալիս էին այն դարաշրջանին բնորոշ ստեղծագործությունները, այն իմաստով, որ դրանք բաց են, պատրաստ` աշխատելու: Կա միայն «Ժանեկագործուհին», և մենք չենք կարող այն պատկերացնել այլ կերպ: Դա միակ և ամբողջական բնորոշումն է»[7] Aquote2.png

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bonafoux, Pascal. Vermeer. New York։ Konecky & Konecky, 1992. BBS Publishing Corporation, 2000, ISBN 1-56852-308-4 (անգլ.)
  • Gowing, Lawrence. Vermeer. University of California Press, 1950 (անգլ.)
  • Huerta, Robert D. Giants of Delft. Bucknell University Press, 2003. ISBN 0-8387-5538-0 (անգլ.)
  • Huerta, Robert D. Vermeer and Plato: Painting the Ideal. Bucknell University Press, 2005. ISBN 0-8387-5606-9 (անգլ.)
  • Wheelock, Arthur K. Vermeer: The Complete Works. New York։ Harry N. Abrams, 1997. ISBN 0-8109-2751-9 (անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://cartelfr.louvre.fr/cartelfr/visite?srv=car_not_frame&idNotice=25888
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bonafoux, 66
  3. 3,0 3,1 Huerta (2005), 38
  4. Wheelock, 114
  5. Huerta (2003), 46
  6. Nash, John. Vermeer. Scala, 1991. ISBN 1-870248-63-5. See extract: "[1]".
  7. Gowing, 55