Տիրուհին և աղախինը (նկար, Վերմեեր)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Յան Վերմեեր[1] |
| տարի | 1666 |
| բարձրություն | 90,2 սանտիմետր |
| լայնություն | 78,7 սանտիմետր |
| ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
| ժանր | կենցաղային ժանր[1] |
| նյութ | յուղաներկ և կտավ[1] |
| գտնվում է | Ֆրիկի հավաքածու[2] |
| հավաքածու | Ֆրիկի հավաքածու |
| սեփականատեր | Հենրի Քլեյ Ֆրիկ, Eugène Secrétan?[3] և Պիտեր վան Ռայուֆե |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
Տիրուհին և աղախինը (հոլ.՝ Dame en dienstbode), հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի նկարներից, որը նկարվել է 1666-1667 թվականներին։ Աշխատանքը պահպանվում է «Ֆրիկի հավաքածու» ֆոնդում, որը գտնվում է Նյու Յորքում։ Նկարը ստեղծվել է նկարչի և նրա ընտանիքի` Դելֆտեում գտնվելու ժամանակ, որտեղ նա ղեկավարում էր Սուրբ Լուկիի քաղաքային նկարիչների միությունը[4]։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1662 թվականին Յան Վերմեերը 9 տարի Սուրբ Լուկիի նկարիչների միությանը անդամակցելուց հետո դառնում է միության ղեկավարը։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում երիտասարդ նկարիչների հավաքագրումը, որոնք կնպաստեին միության նկարների վաճառքին և այլն։ Զբաղված լինելու պատճառով այդ պահից սկսած նա չի կարողանում նկարել տարեկան երկուսից ավել նկար[5]։ Այդպիսի նկարներից մեկն է համարվում «Տիրուհին և աղախինը» (1666-1667)։
1675 թվականի հուլիսին Վերմեերի մահից հետո նրա այրու կողմից բացվել է արհեստանոց, որտեղ նա 26 այլ նկարիչների նկարների շարքում գտել է ևս երկու չվաճառված նկարներ՝ «Տիրուհին և աղախինը», «Մարգարտե վզնոցով կինը»[6]։

Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1662 թվականից հետո Վերմեերի աշխատանքներում հայտնվում է մի դետալ, որը կարող էր հիմք ծառայել հետագա աշխատանքների համար։ Այդպիսի դետալ է ոսկյա մորթին, որը կարծես խաղում է շողերի հետ։ Բացի «Տիրուհին և աղախինը» նկարից` նկարիչը պատկերել է այդ մորթին նաև այլ կտավներում` «Մարգարտե վզնոցով կինը», «Դեղին հագուստով նամակ գրող կինը»։ Որպեսզի ընդգծի մորթու պայծառությունը տիրուհու ուսերին, նա օգտագործում էր աղախնի հագուստի և հետևի ամբողջ ֆոնի մուգ երանգներ[7]։ Ինչպես նաև «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարում նկարիչը լիովին գիտակցել է հետևի մուգ ֆոնի էությունը։ Սակայն «Տիրուհին և աղախինը» նկարում նկարիչը, օգտագործելով տարբեր տեխնիկական հնարքներ, ապացուցել է, որ հետևի ֆոնը ոչ այլ ինչ է, քան շագանակագույն վարագույր, որի գույնը նկարում դրամատիզմ է ներմուծում։ Տիրուհու կերպարը վերցված է հին հռոմեական դասական արձաններից (նրա տեսքը, սանրվածքը), իսկ աղախնի կերպարը` հունական ողբերգություններից, երբ սուրհանդակը ժամանում է կարևոր նորություններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/242355
- ↑ http://collections.frick.org/view/objects/asitem/items$0040:274
- ↑ https://commons.wikimedia.org/w/index.php?title=File:Charles_Sedelmayer_-_Secretan_sale_1889_-_catalogueofceleb00gale_0.djvu&page=162
- ↑ Скляренко В. М, Иовлева Т, Кустовская Ю, Скачко И 100 знаменитых художников. XIV-XVIII вв.. — Directmedia, 2014-01-15. — 510 с. — ISBN 9789660320888
- ↑ Морозова Ольга Владиславовна Шедевры европейских художников. — ОЛМА Медиа Групп, 2012 թ. նոյեմբերի 20. — 304 с. — ISBN 9785373048446
- ↑ Наталья Сорокина Искусство и деньги. Лекции-путеводитель. — Litres, 2017-05-20. — 309 с. — ISBN 9785040229154
- ↑ Ян Вермеер. — Рипол Классик. — 42 с. — ISBN 9785386078270
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը «Ֆրիկի հավաքածու» կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրուհին և աղախինը (նկար, Վերմեեր)» հոդվածին։ |
|
