Ֆրիկի հավաքածու
Ֆրիկի հավաքածու | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և արվեստի ժողովածու |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան |
Վայր | Frick Madison?[3] |
Կազմված է | Frick Madison? |
Մասն է | New York Art Resources Consortium |
Ղեկավարության նստավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Frick Madison, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հասցե | 1 East 70th Street, New York, NY 10021[4] և 945 Madison Ave, New York, NY 1002110021[5]Հինգերորդ պողոտա և Madison Avenue? |
Հիմնադրվել է | 1935[6][7] |
Հիմնադիր | Հենրի Քլեյ Ֆրիկ[8][2] |
Այցելուներ | 330 000 մարդ |
Տնօրեն | Ian Wardropper?[9][10] և Axel Rüger?[10] |
Կայք | frick.org(անգլ.) |
Ֆրիկի հավաքածու (անգլ.՝ Frick Collection), արևմտաեվրոպական հին գեղանկաչության մասնավոր հավաքածու։ Գտնվում է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում։ Հավաքածուն ձևավորվել է ամերիկացի արդյունաբերող Հենրի Քլեյ Ֆրիկի կողմից (1849-1919) առաջատար արվեստագետների խորհրդատվական համագործակցությամբ և հանրությանը ցուցադրվել է Մանհեթենի Հինգերերոդ պողոտայում գտնվող նրա առանձնատանը։ Հավաքածուն ներկայացնում է գրեթե բոլոր «հին վարպետներին»` Չիմաբուեից և Պիեռո դելլա Ֆրանչեսկայից մինչև Շարդեն ու Դավիդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Ֆրիկը արվեստի գործեր է հավաքել, երբ հարստություն է ձեռք բերել։ 1905 թվականին նա ընտանիքով Փիթսբուրգից տեղափոխվել է Նյու Յորք։ Ֆրիկները տեղավորվել են Հինգերորդ պողոտա 640 հասցեում գտնվող Վանդերբիլտների առանձնատանը։ Այստեղ է տեղափոխվել նաև նրա հավաքածուի զգալի մասը։ 1914 թվականին Հինգերեոդ պողոտայի ու 70-րդ փողոցի հատման տեղում Ֆրիկի պատվերով կառուցվել է նոր շինություն, որտեղ նա ապրել է մինչև իր մահը` 1919 թվականը։ Տունը իր ներքին ողջ հարդարանքով նա կտակել է փոխանցել հասարակական թանգարանին։ Սակայն նրա այրին շարունակել է առանձնատանն ապրել մինչև 1931 թվականը։ Ճարտարապետ Ջոն Պոուպի ղեկավարությամբ 1930-ական թվականների սկզբներին տունը վերապլանավորվել է։ Վերջապես 1935 թվականի դեկտեմբերի 16-ին այնտեղ բացվել է թանգարան։ Հետագայում այն երկու անգամ ընդլայնվել է 1977 և 2011 թվականներին։
Ֆրիկի հավաքածուի մնացած մասը նախկինի պես պահպանվում է Փիթսբուրգում` նրա Կլեյտոն առանձնատանը, և համարվում է Ֆրիկի անվան արվեստի պատմական կենտրոնի մաս։ Հավաքածուի մյուս մասը գտնվում է Փիթսբուրգի համալսարանի մասնաշենքում։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցանմուշների թվում ներկայացված են եվրոպացի մեծ վարպետների աշխատանքներ։ Շատ կտավներ դասավորված են այն նույն կարգով, ինչպես պատվիրել էր Ֆրիկը։ Թանգարանում ցուցադրված են նաև մի քանի քանդակներ, Լիմոժի ճենապակի, 18-րդ դարի ֆրանսիական կահույք և արևելյան գորգեր։ Ֆրիկի դուստրը` Հելենը, հոր մահից հետո մեկ երրորդով ավելացրել է հավաքածուն։ Բացի մշտական ցուցանմուշներից` թանգարանում պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ ոչ մեծ ցուցահանդեսներ։ Ֆրիկի կտակի համաձայն` թանգարանը վարձակալությամբ չի տրամադրում իր ցուցանմուշները[11]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուշկինի անվան պետական թանգարանի բազմամյա տնօրեն Իրինա Անտոնովան կարծում է, որ մասնավոր ոչ մեծ թանգարանը «հրաշալի է ոչ միայն արժեքավոր նկարներով, որոնք ցուցադրված են այնտեղ, այլև մթնոլորտով <…>. դուք կարող եք այնտեղ շատ մոտ տարածությունից տեսնել մեծագույն նկարիչների գործերը»[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ջովաննի Բելլինի, Սուրբ Ֆրանցիսկը էքստազի մեջ, 1478
-
Տիցիան, Կարմիր բերետով տղամարդու դիմանկար, մոտ 1516
-
Հանս Հոլբայն Կրտսեր, {{Լյուդովիկո Կապոնի դիմանկարը, 1527
-
Հանս Հոլբայն Կրտսեր, Թոմաս Կրոմվելի դիմանկարը, 1532 կամ 1533
-
Անյոլո Բրոնձինո, Լյուդովիկո Կապոնի դիմանակարը, 1551
-
Պիտեր Բրեյգել Ավագ, Երեք զինվոր, 1568
-
Էլ Գրեկո, Սուրբ Հիերոնիմոս, մոտ 1590–1600
-
Դիեգո Վելասկես, Ֆիլիպ IV արքայի դիմանկարը, 1644
-
Ռեմբրանդտ, Լեհ հեծյալ, 1655
-
Ռեմբրանդտ, Ինքնադիմանկար, 1658
-
Յան Վերմեեր, Սպան և ծիծաղող աղջիկը, 1657
-
Յան Վերմեեր, Երաժշտության ընդհատված դաս, 1660–1661
-
Յան Վերմեեր, Տիրուհին ու աղախինը, 1666–1667
-
Ֆրանսուա Բուշե, Չորս եղանակ (Գարուն), 1755
-
Ֆրանսուա Բուշե, Չորս եղանակ (Ամառ), 1755
-
Ֆրանսուա Բուշե, Չորս եղանակ (Աշուն), 1755
-
Ֆրանսուա Բուշե, Չորս եղանակ (Ձմեռ), 1755
-
Ժան Օնորե Ֆրագոնար, Գաղտնի հանդիպում, 1771
-
Ֆրանցիսկո Գոյա, Դարբնուհի, 1817
-
Ուիլյամ Թըրներ, Դիեպա ծովախորշ, 1826
-
Դոմինիկ Էնգր, Լուիզ դե Բրոլ Օսոնվիլի դիմանկարը, 1845
-
Պիեռ-Օգյուստ Ռենուար, Մայրը երեխաների հետ, 1875–76
-
Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր, Տիկին Միեի դիմանկարը, 1881
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 2,0 2,1 Union List of Artist Names
- ↑ https://www.nytimes.com/2021/02/25/arts/design/frick-madison-moves-breuer-reopen.html
- ↑ https://www.frick.org/
- ↑ Gateway to Research
- ↑ https://www.frick.org/exhibitions/1935
- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ https://www.frick.org/about/history
- ↑ https://www.nytimes.com/2011/05/20/arts/design/the-frick-collection-names-a-new-director.html
- ↑ 10,0 10,1 https://www.nytimes.com/2024/09/19/arts/design/frick-collection-director-axel-ruger-royal-academy.html
- ↑ Carol Vogel (1998 թ․ սեպտեմբերի 7). «Director Tries Gentle Changes For the Frick» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
- ↑ Выставки и проекты Музея изобразительных искусств имени А. С. Пушкина в новом сезоне // «Эхо Москвы», 4 августа 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիկի հավաքածու» հոդվածին։ |
|