Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | մոտ 1670[2] |
բարձրություն | 51,7 սանտիմետր |
լայնություն | 45,2 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ և կտավ[1] |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ[3] |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Jan Danser Nijman?, Edward Wiliam Lake?, Théophile Thoré-Bürger?, Edward Solly?, Paul Lacroix?, Apolline Lacroix? և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
https://www.wga.hu/html/v/vermeer/04/36stand.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը» (հոլ.՝ Staande virginaalspeelster), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1670 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 51,7 × 45,2 սմ։ Այսօր «Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը» ստեղծագործության մեջ Վերմեերը պատկերել է շքեղ հանդերձանք հագած մի կնոջ, ով կանգնած վիճակում վիրջինալ է նվագում։
Սենյակը, որտեղ տեղի է ունենում նկարի գործողությունը, ըստ էության Դելֆտում է, քանի որ հատակը սպիտակաերկնագույն սալիկներով է, որոնք պատրաստել են հենց այդ քաղաքում։ Պատերին փակցված են նկարներ շրջանակներով[4]։
Ըստ Լոնդոնի ազգային պատկերասրահի աշխատակիցների, դեռևս անհայտ է մնում, թե պատին ինչ նկարներ և դրանք արդյո՞ք պատկանում են Վերմեերի վրձնին, չնայած, որ կենտրոնական նկարից ձախ գտնվող բնատեսարանը, հնարավոր է, պատկանի Վերմեերին կամ էլ հոլանդացի մեկ այլ նկարիչի՝ Ալլարտ վան Էվերդինգենին։ Երկրորդ նկարում Վերմեերը պատկերել է Հին Հունաստանի դիցաբանության հերոսներից մեկին՝ Էրոսին, ով ձեռքին պահել է քարտեզ և աղեղ. այս նկարի բնօրինակն էլ վերագրում են Ալլարտի եղբորը՝ Ցեզար վան Էվերդինգենին։ Էրոսի հայտնվելը «Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը» ստեղծագործությունում նշանակում է, որ կամ աղջիկը հավատարիմ է իր սիրեցյալին, կամ էլ, գտնվելով վիրջինալի մոտ, կապված է երաժշտության և սիրո հետ։
Նկարի ստեղծման ժամանակագրությունը հնարավոր է եղել պարզել նկարի հերոսուհու հանդերձանքից, որը բնորոշ է 1670-ական թվականներին։ Կա նաև Վերմեերի կողմից ստեղծված մեկ այլ նկար, որը կոչվում է «Վիրջինալի մոտ նստած աղջիկը», որի չափերը գրեթե հավասար են «Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը» նկարի չափերին։ Հնարավոր է, որ այդ երկու ստեղծագործությունները ծնվել են որպես զույգ կտավներ։
Այսօր «Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/188378
- ↑ https://www.nationalgallery.org.uk/paintings/johannes-vermeer-a-young-woman-standing-at-a-virginal
- ↑ https://artuk.org/discover/artworks/a-young-woman-standing-at-a-virginal-114245
- ↑ «A Young Woman Standing at a Virginal»։ National Gallery, London web site։ Արխիվացված օրիգինալից 2012-12-18-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2009
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Vermeer: The Complete Works. Arthur K. Wheelock. 1998. ISBN 0810927519
- Vermeer: The Complete Paintings. Norbert Schneider. 2010. ISBN 3836513773
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Essential Vermeer website web page on the painting
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը (նկար) կատեգորիայում։ |
|