Երաժշտության դասը (հոլ.՝ De muziekles) կամ Տղամարդն ու կինը վիրջինալի մոտ, Յան Վերմեերի յուղանկարներից է` նկարված 1662-1665 թվականներին։
Նկարի նյութը՝ կտավ յուղաներկ է, չափերը՝ 74.6 սմ x 64.1 սմ։
«Երաժշտության դասը» նկարը Թագավորական հավաքածուի կազմում է գտնվում Անգլիայի թագավոր Ջորջի III-ի կառավարման ժամանակաշրջանից։ Նկարը ձեռք բերելիս մտածել են, որ կտավի հեղինակը Ֆրանց վան Միրիս ավագն է ստորագրության սխալ վերծանման պատճառով։ 1866 թվականին ֆրանսիացի լրագրող, քննադատ Թեսֆիլե Թորեն նկարը վերագրել է Վերմեերին, թեև որոշ գիտնականներ թերահավատորեն են մոտենում՝ դա Վերմեերի աշխատանքն է, թե՝ ոչ[4]։ Ջորջի III-ը մտադիր չի եղել գնելու «Երաժշտության դասը» կտավը, սակայն աշխատանքը եղել է հյուպատոս Ժոզեֆ Սմիթի վաճառած հավաքածուի մաս, որը ներառել է գրքեր, որոնք անհրաժեշտ էին թագավորին, ուստի նա գնել է նաև նկարը[5]։ Նկարը վաճառվել է Դելֆտում 1696 թվականի մայիսին՝ որպես Յակոբ Դիսուսի հավաքածուի մաս, որը ներառում էր նաև Վերմեերի պարտիտուրան։ 1718 թվականին այն ձեռք է բերել վենետիկցի նկարիչ Ջովաննի Անտոնիո Պելլեգրինին, որի հավաքածուն հետագայում գնել է Սմիթը[4]։