Երիտասարդ աղջկա դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդ աղջկա դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1665
բարձրություն44,5 սանտիմետր
լայնություն40 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[2]
սեփականատերProsper Louis, 7th Duke of Arenberg?[3], Auguste Marie Raymond d'Arenberg?[4], House of Arenberg? և Charles Bierer Wrightsman?[5]
հիմնական թեմակին
Ծանոթագրություններ
 Portrait of a Young Woman with the Veil by Johannes Vermeer Վիքիպահեստում

Երիտասարդ աղջկա դիմանկարը (հոլ.՝ Meisjeskopje), հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմեերի նկարը, որը նկարիչը վրձնել է 1666-1667 թվականներին։ Ներկայումս գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։

Ռեալիստական տոնի և գրեթե նույն չափերն ունենալու պատճառով շատերը կարծում են, որ այն Վերմեերի մեկ այլ` «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարի տարբերակն է կամ կրկնօրինակը[6]։ Երկու նկարներում էլ աղջիկները մարգարտե ականջօղերով են, երկուսի ուսերին էլ շալ կա և պատկերված են սև ֆոնին[7]։ Բացի այդ` երկու նկարներն էլ ստեղծվել են օբսկուրի խցիկի կիրառմամբ[8]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկը ներկայացված է բավական խղճուկ, հարթ դեմքով, փոքր քթով և նուրբ շրթունքներով[9]։ Իդեալական գեղեցկությունից հեռու լինելը հանգեցրել է այն կարծիքին, որ նկարն արվել էր վաճառվելու նպատակով[8]։ Հնարավոր է, որ նկարում պատկերված աղջիկը եղել է նկարչի դուստրը[10]։ Ամենայն հավանականությամբ, նկարչի համար իբրև բնորդ է ծառայել իրական անձնավորություն, սակայն ինչպես «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարի պարագայում, նկարիչը ստեղծել է կերպարը բնական ձևով, ոչ թե դեմքի հատուկ արտահայտությամբ։ Սա 17-րդ դարի հոլանդական գեղանկարչությանը բնորոշ եղանակ է, որտեղ բարձր էին գնահատվում «անսովոր հագուստը, ինտրիգային դեմքերը, անձի ներշնչումը, արտիստական հմտությունների ցուցադրումը»։ Նկարը դիտողին ստիպում է մտածել կերպարի անձի և զգացմունքների մասին, ինչը բնորոշ է Վերմեերի շատ կտավներին[11]։

Երկու կտավներն էլ անսովոր են Վերմեերի ոճին, քանի որ երկրորդ պլանը աղքատիկ է, աղջիկները պատկերված են սև ֆոնին։ Դա իրենց նկատմամբ վստահության զգացում է առաջացնում դիտողի մոտ։ 1994 թվականին արվեստագետ Էդվարդ Սնոուն գրել է, որ «Երիտասարդ աղջկա դիմանկարը» հաղորդում է գեղեցկության ու կատարելության ձգտման զգացում դրա ցանկացած իմաստով, որ աղավաղված է[10]։

Ծագում և ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը մինչև 1674 թվականը կարող էր եղած լինել Դելֆտի բնակիչներից մեկի (Pieter Claesz van Ruijven), ապա նրա կնոջ (Maria de Knuijt), հետո էլ ժառանգության սկզբունքով դստեր (Magdalena van Ruijven) սեփականությունը, ինչից հետո մինչև 1695 թվականը հավանաբար անցել է Մագդալինայի ամուսնուն (Jacob Dissius)[12]: Հավանաբար հետո նկարն անցել է մի բժշկի, որը Ռոտերդամում կտավը վաճառել է 3 գուլդենով (մոտ 30 գր արծաթ), ինչը շատ էժան է նույնիսկ այն ժամանակների համար[13]։ Բրյուսելի արքայադուստր Ավգուստա-Մարիա Ռայմոնդ Արենբերգը 1829 թվականին ձեռք է բերել կտավը, որ Բրյուսելի արքայական ընտանիքում է մնացել մինչև 1829 թվականը։ 1959 թվականին (որոշ տվյալներով 1955 թվականին) Արենբերգի արքայազնի կողմից վաճառվել է Չարլզ Բայեր և Ջեյն Ռայթսմաններին Նյու Յորքից 400.000 ֆունտ ստերլինգով։ 1979 թվականին Ռայթսմանները կտավը նվիրաբերել են Մետրոպոլիտեն թանգարանին` ի հիշատակ ֆրանսիացի նկարիչ Թեոդոր Ռուսոյի[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/242610
  2. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  3. RKDimages (նիդերլ.)
  4. https://archive.org/details/galeriedarenberg00burg/page/140/mode/1up
  5. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  6. «National Gallery of Art, Pendant painting» retrieved March 24, 2010
  7. Liedtke, 389
  8. 8,0 8,1 Bonafoux, 133
  9. Wheelock, 102
  10. 10,0 10,1 Snow, 19
  11. «"Vermeer's Masterpiece The Milkmaid/Study of a Young Woman, about 1665–67"». Metropolitan Museum of Art web site. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
  12. Liedtke, Plomp, p 393
  13. Reitlinger, Gerald; The Economics of Taste, Vol I: The Rise and Fall of Picture Prices 1760—1960. 484. Barrie and Rockliffe, London, 1961
  14. «Study of a Young Woman, probably ca. 1665-67». Metropolitan Museum of Art. Retrieved on 17 May 2009.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bonafoux, Pascal. Vermeer. New York: Konecky & Konecky, 1992. BBS Publishing Corporation, 2000, ISBN 1-56852-308-4
  • Liedtke, Walter. A View of Delft: Vermeer and his Contemporaries. Yale University Press, 2001. ISBN 0-300-09053-6
  • Liedtke, Walter, with Michiel C. Plomp and Axel Rüger. Vermeer and the Delft School. Yale University Press, 2001. ISBN 0-87099-973-7
  • Snow, Edward. A study of Vermeer. University of California Press, 1994. ISBN 0-520-07132-8
  • Wheelock, Arthur K. Vermeer: The Complete Works. New York: Harry N. Abrams, 1997. ISBN 0-8109-2751-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդ աղջկա դիմանկարը» հոդվածին։