Կրելով Ցավան Ռյոյսդաչի, Ջ․ Կոնստեբփ, Ժ․ Միշելի ազդեցությունը, որպես նկարիչ հիմնականում ձևավորվել է ինքնուրույն։ Վաղ շրջանի («Գրանվիլի շրջակայքի տեսարան», 1833, Էրմիտաժ, Լենինգրադ) ու հատկապես Բարբիզոնում (ապրել է 1830-ական թթ.) ստեղծած հասուն շրջանի, ինչպես և Ֆրանսիայում հաճախակի շրջագայելիս վրձնած գործերում Ռուսոն, իր խոսքերով ասած, ձգտել է լինել «իր երկրի նկարիչը»՝ բացահայտելով հայրենի բնության (հիմնականում գյուղական և վայրի) առանձնահատկությունները։ Ռուսոյի աշխատանքներին սովորաբար բնորոշ է կոմպոզիցիոն ներդաշնակ հավասարակշռվածությունը։
Օգտագործելով զուսպ տոնային գամմա և ձգտելով առարկաների նյութականության համոզիչ մարմնավորման՝ նա նրբորեն պատկերել է բնության տարբեր վիճակները, լուսաօդային միջավայրը և շատ բանով նպաստել պլենէրային գեղանկարչության սկզբունքների զարգացմանը («Շուկա Նորմանդիայում», մոտ 1832, Էրմիտաժ, «Շագանակենիների ծառուղի», 1837, Լուվր, Փարիզ, «Բարբիզոնի տեսարան», Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Հայտնի է նաև որպես գծանկարիչ և օֆորտիստ։ Ռուսոյի «Բնանկար» երփնագիրը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։