Դելֆտի տեսարան (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դելֆտի տեսարան
View of Delft, by Johannes Vermeer.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Յան Վերմեեր
տարի 1660
բարձրություն 96,5 սանտիմետր[1]
լայնություն 115,7 սանտիմետր[1]
ստեղծման վայր Դելֆտ
ուղղություն հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանր քաղաքային բնանկար
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Մաուրիցհեյս
հավաքածու Մաուրիցհեյս
քաղաք Հարավային Հոլանդիա
կայք
View of Delft by Johannes Vermeer Վիքիպահեստում

«Դելֆտի տեսարան» (հոլ.՝ Gezicht op Delft), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից: Կտավը հեղինակը վրձնել է 1660 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են 96,5 × 115,7 սմ: Նկարում պատկերված է հոլանդական Դելֆտ քաղաքի մի տեսարան: Այսօր «Դելֆտի տեսարան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մաուրիցհեյսում (Հաագա, Նիդերլանդներ):

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Վերմեերը կտավը վրձնել է 1660 թվականին: «Դելֆտի տեսարան» ստեղծագործությունը բաժանվում է չորս հորիզոնական շերտերի: Դրանք են.

  • առափնյա փողոց
  • ջուր
  • շինություններ
  • երկինք:

Այս բոլոր շերտերի համար Յան Վերմեերը օգտագործել է հատուկ տեխնիկա: Օրինակ, ջրին փայլ փոխանցելու նպատակով նա կիրառել է պուանտիլիզմի տեխնիկան: Իսկ քարերը նկարելու համար օգտագործել է ներկերի անհամաչափ գնդիկներ:

Յան Վերմեերը «Դելֆտի տեսարան» ստեղծագործության մեջ պատկերել է նիդերլանդական Դելֆտ քաղաքը հարավ-արևելքից՝ Սխի գետի ջրանցքից: Գործողության ժամանակը առավոտյան է՝ արեգակը արևելքում է, իսկ Սխիդամյան դարպասների վրայի ժամացույցը ցույց է տալիս ժամը 7-ը: Նկարում հեղինակը վրձնել է թվով տասնհինգ մարդկանց:

Առավել ներդաշնակ կոմպոզիցիա նկարելու համար Վերմեերը Դելֆտի տեսարանում որոշակի փոփոխություններ է կատարել: Շենքերն իրականում առավել բարձր ու նեղ են: Ահյակից աջ ուղղությամբ պատկերված են՝ «Թութակ» գարեջրագործարանը, Կետելյան դարպասները, Սխիդամյան դարպասները Նոր եկեղեցու աշտարակը, Ռոտերդամյան դարպասները: Այսօրվա դրությամբ այդ շինություններից ոչ մեկը չեն պահպանվել, որոնք նկարել է Յան Վերմեերը, նույնիսկ երկու եկեղեցիները վերափոխվել են, իսկ Նոր եկեղեցու ծայրաձողը փոփարինվել է 1872 թվականին պատուհասած հրդեհից հետո: Միայն նույնն է մնացել նավահանգստի ձևը:

Մարսել Պրուստը, ով 1902 թվականի հոկտեմբերի 18-ին տեսել է «Դելֆտի տեսարան» ստեղծագործությունը Հաագայի Մաուրիցհեյսի թանգարանում, իր ընկեր, գեղարվեստի քննադատ Ժ. Լ. Վոդուայեին 1921 թվականի մայիսի 2-ին գրված նամակում արտահայտվել է[2].

Aquote1.png Այն պահից հետո, երբ ես տեսա «Դելֆտի տեսարան» ստեղծագործությունը Հաագայում, հասկացա, որ տեսել եմ աշխարհի ամենագեղեցիկ նկարը:
- Մարսել Պրուստ
Aquote2.png

1696 թվականին «Դելֆտի տեսարան» ստեղծագործությունը, որը վեդուտայի տիպիկ օրինակ է, վաճառվում է 200 գուլդենով: 1822 թվականին Մաուրիցհեյս թանգարանն այն գնում է 2900 գուլդենով: Ցայսօր էլ կտավը պահպանվում և ցուցադրվում է այդ թանգարանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.mauritshuis.nl/nl-nl/verdiep/de-collectie/kunstwerken/gezicht-op-delft-92/
  2. Пруст М. Пленница. — Москва: Художественная литература, 1990.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Norbert Schneider: Vermeer. Sämtliche Gemälde. Taschen, Köln 2004. ISBN 3-8228-6377-7
  • DuMont: Vermeer. DuMont Literatur- und Kunstverlag, Köln 2003. ISBN 3-8321-7339-0
  • Epco Runia, Peter van der Ploeg: Vermeer in the Mauritshuis. Waanders Publishers, Zwolle 2005. ISBN 90-400-9073-4
  • Timothy Brook: Vermeer's Hat – The Seventeenth Century and the Dawn of the Global World. Profile Books, London 2009, ISBN 978-1-84668-120-2
  • Din Pieters: Het Nederlands Kunstboek. W-books, Zwolle, 2016, blz. 124-125. ISBN 9789462581104

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]