Նիևե կերկ (Դելֆտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիևե կերկ
Nieuwe kerk 20040311.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՏեղագրությունԴելֆտ
ՀասցեMarkt 80
Դավանանքբողոքականություն
Կազմված էTomb of William the Silent?
Ժառանգության կարգավիճակՆիրեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածSaint Ursula? և Մարիամ Աստվածածին
ԱնվանվածSaint Ursula?
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1496
Առաջին հիշատակում1351
Կոորդինատներ: 52°0′43.700400099992″ հս․ լ. 4°21′36.6984001″ ավ. ե. / 52.01213900002777279° հս․. լ. 4.360194000028° ավ. ե. / 52.01213900002777279; 4.360194000028
oudeennieuwekerkdelft.nl

Նիևե կերկ (հոլ.՝ Nieuwe Kerk, «Նոր եկեղեցի»), եկեղեցի Նիդեռլանդներ Դելֆտ քաղաքում[2]: Տեղակայված է քաղաքի գլխավոր հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու առաջին փայտե շենքը կառուցվել է 1351 թվականին և նվիրված էր Մարիամ Աստվածածնին: Քարե եկեղեցու կառուցումը սկսվել է 1396 թվականին, 1420 թվականին կառուցվել է եկեղեցին, իսկ զանգակատան շինարարությունը տևել է մինչև 1496 թվականը: Եկեղեցու նոր հովանավորյալն է դարձել Սուրբ Ուրսուլան։

Եկեղեցու նախագիծը համապատասխանում է ավանդական քրիստոնեական խորհրդանշական կանոններին. խաչաձևը Քրիստոսի խորհրդանիշն է, երգչախմբի տաղավարիի 12 սյուները խորհրդանշում են 12 առաքյալներին, 4 քառակուսի սյուները` չորս ավետարանչականներին, իսկ կենտրոնական նավի 16 սյուները` 16 մարգարեներին:

1536 թվականի մայիսի 3-ին կայծակը հարվածել է եկեղեցական աշտարակին, ինչի արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով երգեհոնը, զանգերը և վիտրաժներով պատուհանները ավերվել են, իսկ վերին նավի տանիքը՝ փլուզվել։ 1654 թվականի հոկտեմբերի 12-ին վառոդի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով եկեղեցին շատ վնասներ է կրել, սակայն հաջորդ տարվա գարնանն արդեն վերականգնվել է և գործել։ 1872 թվականին կայծակը ոչնչացրել է եկեղեցական աշտարակի սայրը: Ներկայիս աշտարակն ունի 108,75 մետր բարձրություն և բարձրությամբ համարվում է երկրորդը՝ Ուտրեխտի մայր տաճարից հետո։ Վերականգնողական աշխատանքները կատարվել են 1920-ական, 1960-ական և 1980-ական թվականներին: 1930-ականներին տեղադրվել են նոր վիտրաժներ։ Վիտրաժային պատուհանների մեծ մասը Վիլեմ Կոնեյնենբյուրգի աշխատանքն է։

Ժամանակակից երգեհոնն ունի 48 ձայն և շուրջ 3000 խողովակ: Այն ստեղծվել է Ուտրեխտի «Յ․ Բեց և գործընկերներ» ընկերության վարպետների կողմից և տեղադրվել 1839 թվականին: Զանգակատան զանգերը թվագրվում են 1660-ական թվականներին: Դրանք ձուլվել են քաղաքապետարանի զանգերի մնացորդներից, որոնք խիստ տուժել էին 1618 թվականի հրդեհի արդյունքում։

Ներկայումս եկեղեցին գործածվում է և որպես հոգևոր շինություն (պատարագներն իրականացվում են կիրակի օրերին և քրիստոնեական տոների ժամանակ) և որպես թանգարան: Այստեղ նաև անցկացվում են երգեհոնային երաժշտության համերգներ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
  2. Делфт հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nieuwe Kerk (Delft)