Կարմիր գլխարկով կինը (նկար)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Յան Վերմեեր |
| տարի | մոտ 1669[1] |
| բարձրություն | 22,8 սանտիմետր |
| լայնություն | 18 սանտիմետր |
| ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
| ժանր | դիմապատկեր |
| նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
| գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
| հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ[2][1] |
| սեփականատեր | Louis Marie Baptiste Atthalin?[2] և Էնդրյու Ուիլյամ Մելոն |
պատկերված են
| |
| 38°53′29″N 77°01′11″W / 38.891322°N 77.019822°W | |
Ծանոթագրություններ | |
«Կարմիր գլխարկով կինը» (հոլ.՝ Meisje met de rode hoed), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1665 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 23,2 × 18,1 սմ։ «Կարմիր գլխարկով կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կարմիր գլխարկով կինը» ստեղծագործությունը Յան Վերմեերը վրձնել է 1665 թվականին։ Այն համարվում է հեղինակի բազմաթիվ թրոնիներից (դիմանկարի տեսակ Հոլանդիայում) մեկը, որտեղ պատկերված է անսովոր հանդերձանքով բնորդի կեցվածք ընդունող մոդելը, ովքեր, ինչպես հայտնի է, աչքի չէին ընկնում իրենց կոկետությամբ։ Ենթադրվում է, որ նկարը վաճառքի է հանվել 1696 թվականի մայիսի 16-ին Ամստերդամում։ Տարիներ հետո նկարը վաճառքի է հանվել «Hôtel de Bouillon» հյուրանոցում՝ 1822 թվականի դեկտեմբերի 10-ին Փարիզում։ Նկարը գնել է բարոն Լուի Մարի Բապտիստը (Louis Marie Baptiste Atthalin, 1784-1856), որից հետո «Կարմիր գլխարկով կինը» ստեղծագործությունը ժառանգությամբ անցել է նրա զարմիկ բարոն Գաստոն Լաուրենտին (մահացել է 1911 թվականին)։
1925 թվականի նոյեմբերին այս կտավը վաճառվել է ամերիկացի բանկիր, միլիարդատեր Էնդրյու Մելոնին։ Վերջինս հետո «Կարմիր գլխարկով կինը» կտավը նվիրում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին[3]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1925 թվական-«17-րդ դարի հոլանդական վարպետների ժամանակավոր ցուցահանդես», M. Knoedler & Co., Նյու Յորք, 1925 թվական, № 1[4]
- 1928 թվական-«Գեղանկարչության քսան գլուխգործոցների ժամանակավոր ցուցահանդես», M. Knoedler & Co., Նյու Յորք, 1928 թվական, № 12
- 1995 թվական-«Պատկերասրահի հոլանդական սրահ», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, 1995-1996 թվականներ
- 1996 թվական-«Յան Վերմեեր», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, Մաուրիցհեյս, Հաագա, 1995-1996 թվական, № 14
- 1998 թվական-«Հավաքածուների սրահ», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, 1998 թվական, № 60
- 1999 թվական-«Յան Վերմեեր. գեղարվեստ», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, № 11
- 2001 թվական-«Վերմեերն ու Դելֆտի դպրոցը», Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք), Արվեստի ազգային պատկերասրահ, 2001 թվական, № 74
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 National Gallery of Art - Collection
- 1 2 RKDimages (նիդերլ.)
- ↑ «Girl With the Red Hat/Provenance». The National Gallery of Art, Washington, D.C. web site. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Girl With the Red Hat/Exhibition History». The National Gallery of Art, Washington, D.C. web site. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Liedtke, Walter A. (2001). Vermeer and the Delft School. Metropolitan Museum of Art. ISBN 9780870999734.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Web pages on the painting at National Gallery of Art, WashingtonԱրխիվացված 2011-10-19 Wayback Machine
- Essential Vermeer
- Girl with the Red Hat
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր գլխարկով կինը (նկար)» հոդվածին։ |
|
