Պաստորալ (ֆր․ pastorale, < լատ․ pas- toralis — հովվական), երաժշտության մեջ
օպերա, մնջախաղ կամ բալետ որոնց սյուժեն կապված է գեղջկական կյանքի իդեալականացված պատկերմանը։ Պաստորալ սկզբնավորվել է գրական պաստորալի ազդեցությամբ։ Մեծ ընդունելություն է գտել XVII-XVIII դդ․, հատկապես՝ Իտալիաի և Ֆրանսիաի պալատներում։ Պաստորալային օպերաներ են գրել Ք․ Վ․ Գլյուկը, Վ․ Ա․ Մոցարտը, Ժ․ Բ․ Լյուլլին, Ժ․ Ֆ․ Ռամոն և ուրիշներ։ Երբեմն պաստորալային օպերաներ են ստեղծվում նաև XX դ․։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 140)։