Ուշաք
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Ուշաք | ||
| 38°41′0″N 29°24′0″E / 38.68333°N 29.40000°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Ուշաքի մարզ | |
| ԲԾՄ | 890 մետր | |
| Բնակչություն | ▲228 881 մարդ (2020) | |
| Պաշտոնական կայք | usak.bel.tr(թուրքերեն) | |
|
| ||
Ուշաք (թուրքերեն՝ Uşak), քաղաք Թուրքիայում, համանուն մարզի կենտրոնը։ Բնակչությունը՝ 176 717 մարդ (ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների)[1]։ Քաղաքապետ՝ Ալի Էրդողան (Ազգայնական շարժման կուսակցություն)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշաքը գտնվում է Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Փոքր Ասիայում, Եգեյան տարածաշրջանում։ Ուշաքից հյուսիս գտնվում է Քյոթահիան, արևելք՝ Աֆիոն-Կարահիսարը, հարավ՝ Դենիզլին, իսկ արևմուտքում՝ Մանիսան[2][3]։ Ուշաքը գտնվում է լեռնային տարածքում, միայն քաղաքի արևմտյան հատվածն է Գեդիզի հովտում, որը ձգվում է մինչև Եգեյան ծով։ Հարակից լեռները հասնում են 1500-2000 մետր և ավելի բացարձակ բարձրության[2]։ Բուն քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 907 մետր։ Ոչ հեռվում գտնվում են Ֆլավիոպոլիս քաղաքի ավերակները[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին բնակիչներն այստեղ հայտնվել են դեռևս մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում՝ Խեթական պետության ժամանակ[3]։ Բուն քաղաքը հայտնի է մեր թվարկությունից առաջ VII դարից։ Դարերի ընթացքում քաղաքը բազմիցս փոխանցվել է ձեռքից ձեռք և անվանափոխվել։ Այս հողերը պատկանել են լիդիացիներին, պարսիկներին, հռոմեացիներին, բյուզանդացիներին, սելջուկներին, օսմանցիներին։
1912 թվականին այստեղ ապրել են՝
1919-1923 թվականներին Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ այս տարածքը մարտերի թատերաբեմ էր[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հայտնի է գորգերի արտադրությամբ։ Այստեղ զբաղվում են նաև շաքարի արտադրությամբ, բամբակե և բրդե գործվածքների արտադրությամբ, կաշվի արտադրությամբ[3][4]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Türkıye ıstatıstık kurumu adrese dayali nüfus kayit sıstemı (adnks) verı tabani» (թուրքերեն). T.C. Başbakanlık Türkıye İstatıstık Kurumu. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
- 1 2 «Coğrafı Yapısı» (թուրքերեն). Uşak Belediye Başkanlığı. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
- 1 2 3 4 «Usak» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
- 1 2 «Uşak» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուշաք» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
