Լեյկեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լեյկոզներից)
Jump to navigation Jump to search
Լեյկեմիա
Acute leukemia-ALL.jpg
Նախա -B բջջային սուր լիմֆոբլաստային լեյկեմիայով հիվանդի ոսկրածուծի կենսանմուշը մանրադիտակի տակ՝ ներկված ըստ Wright-ի:
ՊատճառԺառանգական և միջավայրային գործոններ[1]
Հիվանդության ախտանշաններարյունազեղումներ, արյունահոսություններ, տենդ, հաճախակի ինֆեկցիաներ[2]
Բժշկական մասնագիտությունԱրյունաբանություն, Ուռուցքաբանություն
Ռիսկի գործոններԾխել, ընտանեկան պատմություն, իոնիզացնող ճառագայթներ, նախորդող քիմիոթերապիա, որոշ քիմիական միացություններ, Դաունի համախտանիշ[3][1]
ԱխտորոշումԱրյան հետազոտություն, ոսկրածուծի բիոպսիա[2]
ԲուժումՔիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, թիրախային բուժում, ոսկրածուծի փոխպատվաստում[3]
Մահացություն353,500 (2015)[4]
ՍկիզբըՑանկացած տարիք[3]
Կանխատեսում5 տարվա ապրելիությունը 57% (ԱՄՆ)[5]
Հանդիպման հաճախականություն2.3 միլիոն (2015)[6]
Leukemias Վիքիպահեստում
Լեյկեմիաների մասին հետաքրքիր տեսանյութ osmosis.org-ից:

Լեյկեմիա, «արյան քաղցկեղների» համախումբ, որոնք սովորաբար սկսվում են ոսկրածուծից և բերում արյան մեջ ոչ նորմալ բջիջների շատացման[7]: Այս բջիջները հիմնականում հասունների բջիջ - նախորդներն են, կամ ավելի երիտասարդ ձևերը և կոչվում են բլաստներ կամ լեյկեմիկ բջիջներ[2]: Հիվանդության ախտանիշների թվում կարող են լինել արյունահոսությունները և արյունազեղումները, հոգնածությունը, տենդը և զանազան ինֆեկցիաների (վարակ) հանդեպ պաշտպանունակության իջեցումը[2]: Ախտանիշները հիմնականում հետևանք են ծայրամասային արյան մեջ նորմալ ձևավորված բջիջների դեֆիցիտի[2]: Ախտորոշումը դրվում է արյան հետազոտությունների և/կամ ոսկրածուծից կենսանմուշի (բիոպսիա) ստացման հիման վրա[2]:

Լեյկեմիայի առաջացման հստակ պատճառները հայտնի չեն[1]: Բազմիցս քննարկվել է ժառանգական և ոչ ժառանգական՝ միջավայրային գործոնների հնարավոր դերը լեյկեմիաների առաջացման գործում[1]: Ռիսկի գործոնների թվում են ծխելը, իոնիզացնող ճառագայթները, որոշ քիմիական միացություններ (օր. բենզեն), նախկինում ստացած քիմիոթերապիան և Դաունի համախտանիշը[1][3]: Մարդիկ, ովքեր ունեն լեյկեմիայի ընտանեկան պատմություն (ընտանիքում, կամ մոտ ազգակցական հարազատների շրջանում կան, կամ եղել են լեյկեմիայով հիվանդներ), նույնպես բարձր ռիսկի խմբում են[3]: Տարբերում ենք լեյկեմիաների 4 հիմնական տիպեր ՝ սուր լիմֆոբլաստային լեյկեմիա (ՍԼԼ), սուր պրոմիելոցիտար (միելոբլաստային) լեյկեմիա (ՍՄԼ), քրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիա (ՔԼԼ) և քրոնիկ միելոցիտար լեյկեմիա (ՔՄԼ), ինչպես նաև բազում այլ ավելի հազվադեպ հանդիպող ձևեր[3][8]: Լեյկեմիաները և լիմֆոմաները երկուսն էլ պատկանում են ուռուցքների այն հսկա ընտանիքին, որոնք ախտահարում են արյունը, ոսկրածուծը, լիմֆոիդ համակարգը և հայտնի են որպես հեմատոպոետիկ և լիմֆոիդ հյուսվածքների ուռուցքներ[9][10]:

Լեյկեմիաների բուժման եղանակների թվին են պատկանում քիմիոթերապիան, ճառագայթային և թիրախային թերապիանները, ոսկրածուծի փոխպատվաստումը՝ երբեմն ի հավելումն ախտանշանային (ոչ պատճառային) և ըստ անհրաժեշտության պալիատիվ բուժման[11]: Լեյկեմիաների որոշ տեսակների վարման ընթացքում կարող է կիրառվել սպասողական տակտիկա[12]: Բուժման արդյունավետությունը հիմնականում կախված է լեյկեմիայի այս կամ այն ձևից և հիվանդի տարիքից: Հիվանդության ելքը զարգացած երկրներում բարելավվել է վերջին տարիներին[8]: ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը կազմում է 57%[5]: Մինչև 15 տարեկան երեխաների շրջանում 5 տարվա ապրելիությունը ավելի բարձր է և կազմում է 60 - 85 % կախված լեյկեմիայի տարատեսակից[13]: Երեխաների մոտ բուժմանը հաջորդող 5 տարիների ընթացքում հիվանդության բացակայությունը էականորեն իջեցնում է հետագա կրկնության ռիսկը[13]:

2015 թվականին լեյկեմիայով հիվանդացությունը աշխարհում կազմել է 2.3 միլիոն մարդ, իսկ մահերի թիվը 353,500[6][4]: 2012-ին հիվանդությունը հայտնաբերվել է ևս 352,000 մարդու շրջանում[8]: Լեյկեմիան քաղցկեղի ամենատարածված տեսակն է երեխաների մոտ, դեպքերի 75% -ն էլ բաժին է ընկնում սուր լիմֆոբլաստայինին[14]: Այնուամենայնիվ լեյկեմիաների ամբողջ դեպքերի 90% -ը հանդիպում է հասուն անձանց մոտ, իսկ ամենահաճախակին սուր պրոմիելացիտար (միելոբլաստային) և քրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաներն են համապատասխանաբար[15]: Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է զարգացած երկրներում[8]:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյկեմիաների 4 հիմնական ձևերը
Բջջի տեսակը Սուր Քրոնիկ
Լիմֆոցիտար լեյկեմիա (կամ "լիմֆոբլաստային") Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա (ՍՄԼ) Քրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիա (ՔՄԼ)
Միելոգեն լեյկեմիա ("միելոիդ" կամ "ոչ լիմֆոցիտար") Սուր միելոգեն լեյկեմիա

(ՍՄԼ)

Քրոնիկ միելոգեն լեյկեմիա (ՔՄԼ)

Ընդհանուր դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական և ախտաբանական տեսանկյունից լեյկեմիաները բաժանվում են բազմաթիվ խմբերի: Առաջին բաժանումը նրանց սուր և քրոնիկ ձևերի տարանջատելն է՝

  • Սուր լեյկեմիան բնորոշվում է արյան մեջ անհաս բջիջների քանակի արագ մեծացմամբ: Այս բջիջները կուտակվելով ոսկրածուծում խանգարում են նորմալ բջիջների հասունացմանը: Սուր լեյկեմիաների դեպքում անհրաժեշտ է անհապաղ բուժում, քանի որ ուռուցքային այս բջիջները շուտով ոսկրածուծից անցնում են արյուն և սերմնացրվում տարբեր օրգաններ: Լեյկեմիաների սուր ձևերը երեխաների մոտ հանդիպող ամենահաճախակի ձևերն են:
  • Քրոնիկ լեյկեմիան բնորոշվում է հարաբերականորեն հասուն, բայց և աննորմալ բջիջների ուժեղացած գենեզով: Հիվանդությունը սովորաբար պրոգրեսիվում է ամիսների և տարիների ընթացքում: Լեյկեմիաների քրոնիկ ձևերը, ի տարբերություն սուր ձևերի անհապաղ բուժում չեն պահանջում, այստեղ կարևոր է մանրակրկիտ հետազոտության անցկացումը բուժման առավել լավ արդյունք գրանցելու համար: Քրոնիկ լեյկեմիաները հիմնականում բնորոշ են մեծերին, սակայն կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում ևս:

Մյուս տարանջատումը կատարվում է ըստ ախտահարված բջջի տեսակի: Ըստ այդմ ստացվում են լիմֆոբլաստային կամ լիմֆոցիտար, միելոբլաստային կամ միելոցիտար լեյկեմիաներ:

  • Լիմֆոբլաստային կամ լիմֆոցիտար լեյկեմիաների հիմքը հանդիսանում է այն բջջի ուռուցքային տրանսֆորմացիան, որը նորմայում հասունացումից հետո դառնում է լիմֆոցիտ՝ իմուն համակարգի պաշտպանական բջիջ: Լիմֆոբլաստային լեյկեմիաների մեծամասնությունը (75%) նախա -B բջջային են և ծագում են B -լիմֆոցիտների նախորդներից[16]:
  • Միելոբլաստային կակ միելոգեն լեյկեմիաները ծագում են այն բջիջ նախորդների ուռուցքային տրանսֆորմացիայից, որոնք հասունանում և սկիզբ են տալիս էրիթրոցիտներին, թրոմբոցիտներին և գրանուլոցիտներին:

Այս 2 տարանջատումների հիման վրա ստացվում են լեյկեմիաների 4 հիմնական խմբերը: Հիմնական խմբերն էլ իրենց հերթին բաժանվում են բազում ենթախմբերի: Հանդիպում են նաև լեյկեմիաների այլ՝ հազվադեպ տարատեսակներ, որոնք դուրս են այս դասակարգումից:

Յուրահատւկ ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուր լիմֆոբլաստային լեյկեմիան (ՍԼԼ) ամենահաճախ հանդիպող տիպն է երեխաների մոտ: Հիվանդությունը կարող է ախտահարել նաև մեծերին հատկապես 65 տարեկանից հետո: Ստանդարտ բուժումը ներառում է քիմիո և ճառագայթային թերապիա: Հիվանդության ելքը տատանվում է տարիքից կախված, 85% երեխաների և 50% մեծերի մոտ համապատասխանաբար[17]: Ենթատեսակների թվում են նախա -B բջջային լիմֆոբլաստային լեյկեմիան, նախա -T բջջային լիմֆոբլաստային լեյկեմիան, Բերկիտի լեյկեմիա/լիմֆոման և սուր երկֆենոտիպ լեյկեմիան:
  • Քրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիա (ՔԼԼ) հիվանդացությունը ամենաբարձրն է 55 -ից բարձր տարիքային խմբում: Երբեմն հանդիպում է նաև երիտասարդների մոտ, սակայն ոչ երբեք երեխաների: Հիվանդների 2/3 -ը տղամարդիկ են: 5-տարվա ապրելիությունը կազմում է 75%[18]: Հիվանդությունտ վերջնական բուժում չունի, սակայն կան բազմաթիվ բուժական միջոցառումներ, որոնք այս կամ այն ձև բարելավում են հիվանդների վիճակը: Ենթախմբերից B -բջջային պրոլիմֆոցիտար լեյկեմիան ամենաագրեսիվն է:
  • Սուր միելոգեն/միելոբլաստային լեյկեմիան (ՍՄԼ) հանդիպում է ավելի հաճախ մեծերի քան երեխաների մոտ, առավելապես ախտահարելով արական սեռին: Բուժումը քիմիոթերապիան է: 5 տարվա ապրելիությունը կազմում է 40%, բացառությամբ սուր պրոմիելոցիտար լեյկեմիայի (ՍՊԼ), որն ունի ավելի քան 90% ապրելիություն[19]: ՍՄԼ-ի ենթատեսակներն են՝ սուր պրոմիելոցիտար լեյկեմիան, սուր միելոբլաստային լեյկեմիան և սուր մեգակարիոբլաստային լեյկեմիան:
  • Քրոնիկ միելոգեն լեյկեմիան (ՔՄԼ) -ն ախտահարում է հասուն մարդկանց, սակայն երեխաների շատ փոքր հաճախականությամբ կարող է հանդիպել նաև երեխաների մոտ: Բուժումը Imatinib -ով (թիրոզին-կինազային ընկալիչների պաշարիչ), կամ այլ դեղերով է[20]: 5 տարվա ապրելիությունը կազմում է 90%[21][22]: Ենթատեսակներից է քրոնիկ միելոմոնոցիտար լեյկեմիան:
  • Մազաբջջային լեյկեմիա. երբեմն համարվում է քրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիայի ենթախումբ, սակայն ամբողջովին չի համապատասխանում այդ խմբին: Հիվանդների 80% -ը հասուն տղամարդիկ են: Երեխաների մոտ հիվանդության դեպքեր չեն նկարագրվել: Մազաբջջային լեյկեմիան անբուժելի է, բայց հեշտ կառավարվում է: Ապրելիությունը կազմում է 96 -100% 10 տարվա համար[23]:
  • T -բջջային պրոլիմֆոցիտար լեյկեմիան հազվադեպ հանդիպող ագրեսիվ լեյկեմիա է և ախտահարում է երեխաներին: Հիվանդությունը ՍՄԼ -ին համանման ավելի հաճախ ախտահարում է տղամարդկանց քան կանանց [24]: Չնայած ընդհանուր հազվադեպությանը, այս տեսակը T -բջջային լեյկեմիաների ամենատարածված տեսակն է[25], մնացած դեպքերը բաժին են ընկնում B -լիմֆոցիտներին և նրանց նախորդներին: Այս ձևը չափազանց դժվար է բուժվում, իսկ ապրելիությունը միջինում կազմում է ամիսներ:
  • Լայն հատիկավոր լիմֆոցիտար լեյկեմիան կարող է ներառել T կամ NK (բնական քիլլեր) բջիջները: Մազաբջջային լեյկեմիային համանման, որը ընդգրկում է B -բջջիջները, այս տեսակը նույնպես լեյկեմիաների հազվադեպ հանդիպող և ինդոլենտ (ոչ ագրեսիվ) ձևերից է[26]:
  • Հասուն T -բջջային լեյկեմիան առաջանում է մարդու T -լիմֆոտրոպ վիրուսով վարակման արդյունքում (Human T-lymphotropic virus HTLV): ՄԻԱՎ-ի նման այս վիրուսը նույնպես ախտահարում է CD4+ T-լիմֆոցիտներին և բազմանում նրանց ներսում, սակայն ի տարբերություն ՄԻԱՎ-ի այս վիրուսը ոչ միայն չի ոչնչացնում լիմֆոցիտները այլև դարձնում է նրանց անմահ՝ տալով հնարավորություն անսահման բաժանվելու: HTLV -I/II վիրուսները էնդեմիկ են երկրագնդի որոշ տեղամասերում:
  • Կլոնալ էոզինոֆիլիաները (անվանում են նաև կլոնալ հիպերէոզինոֆիլիաներ) արյան հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են ոսկրածուծում, արյան մեջ և այլ հյուսվածքներում էոզինոֆիլների ուժեղացած արտադրությամբ: Նրանք կարող են լինել նախաքաղցկեղային և քաղցկեղային: Կլոնալ էոզինոֆիլիաները դրանք գենետիկորեն միևնույն ինքնությունը ունեցող «կլոններ» են , որոնք առաջացել են միևնույն մուտանտ (մուտացիայի առաջին կրողը) նախաբջջից[27]: Այս խանգարումները կարող են անցնել քրոնիկ էոզինոֆիլային լեյկեմիայի, կամ կարող են կապակցված լինել բազմաթիվ միելոիդ, լիմֆոիդ ծագման ուռուցքների, միելոֆիբրոզի, միելոդիսպլաստիկ համախտանիշի հետ[27][28][29]:

Նախա-լեյկեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անցողիկ միելոպրոլիֆերատոր հիվանդություն՝ անցողիկ լեյկեմիա, որը ներառում է ոչ ուռուցքային մեգակարիոբլաստների կլոնային (բջիջները գենետիկորեն համանման են) պրոլիֆերացիան: Հիվանդությունը առաջանում է Դաունի համախտանիշով կամ համանման այլ մուտացիա կրող երեխաների մոտ, ներարգանդային շրջանում կամ անմիջապես ծնվելուց հետո և տևում մոտ 3 ամիս: 10% -ից քիչ դեպքերում անցնում է սուր մեգակարիոբլաստային լեյկեմիայի: Անցողիկ միելոիդ լեյկեմիան նախա-լեյկեմիկ վիճակ է[30][31][32]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների մոտ հաճախ հանդիպող նշաններից են՝ գունատ մաշկը, արյունազեղումների հանդեպ հակումը, տենդը, մեծացած փայծաղը կամ լյարդը[33]:

Ոսկրածուծի ուղղակի վնասումը, որն առաջանում է մեծաքանակ լեյկեմիկ բջջիներով նորմալ ոսկրածուծի ճնշման արդյունքում, բերում է ծայրամասային արյան մեջ նորմալ թրոմբոցիտների քանակի իջեցման, որն էլ իր հերթին պատճառ է հանդիսանում այս հիվանդների մոտ արյունազեղումների, պետեխիաների և արյունահոսությունների հաճախակի առաջացման:

Արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտները), որոնք օրգանիզմում զբաղվում են պաշտպանական գործընթացներով՝ կարող են նույնպես լինել ճնշված կամ դիսֆունկցիոնալ: Այսպիսով նրանք կարող են չգործել կամ ընդհակառակը կռվել սեփական հյուսվածքների դեմ: Քանի որ լեյկիաների ժամանակ իմուն համակարգի բջիջները դիսֆունկցիանալ են, որոշ հիվանդներ կարող են ունենալ հաճախակի ինֆեկցիաներ՝ տոնզիլիտից (նշիկաբորբ), բերանի խոռոչի խոցերից մինչև կյանքին վտանգ սպառանցող թոքաբորբեր և օպորտունիստական ինֆեկցիաներ:

Արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) դեֆիցիտը հանգեցնում է անեմիայի, որն էլ պայմանավորում է հիվանդների գունատությունը և հևոցը:

Որոշ հիվանդների մոտ կարող է լինել անընդհատ հիվանդ զգալու զգացողություն, տենդ, սարսուռ, գիշերային քրտնկոտություն, հոգնածություն և գրիպանման երևույթներ: Կարող են դիտվել նաև սրտխառնոց և ախորժակի կորուստ՝ մեծացած լյարդի կամ փայծաղի պատճառով, որն էլ հանգեցնում է քաշի ոչ նպատակադրված կորստի: Բլաստների մեծաքանակ կուտակումը լյարդում և ավշային հանգույցներում բերում է վերջիններիս մեծացման և ցավոտության[34]:

Սուր կամ քրոնիկ լեյկեմիաների ընդհանուր բնույթի նշանները:

Երբ լեյկեմիկ բջիջները ներխուժում են նյարդային համակարգ հիվանդի մոտ կարող են դիտվել բազում նյարդաբանական ախտանիշներ (օր. գլխացավ): Ոչ այնքան բնորոշ նյարդաբանական ախտանիշները ՝ միգրենը, ցնցումները և կոման կարող են դիտվել ուղեղի ցողունի ճնշման արդյունքում: Լեյկեմիաների ժամանակ առաջացող ախտանիշները ոչ սպեցիֆիկ են և կարող դիտվել նաև այլ հիվանդությունների ժամանակ: Հետևաբար լեյկեմիաները միշտ ախտորոշվում են մանրակրկիտ բժշկական հետազոտություններից հետո:

Լեյկեմիա բառը, որը նշանակում է սպիտակ արյուն, առաջացել է այս հիվանդությամբ տառապող անձանց մեծամասնության շրջանում նախքան բուժումը դիտվող լեյկոցիտների բազմաքանակությունից: Լեյկոցիտների բազմաքանակությունը դառնում է ակնհայտ, երբ հիվանդի արյան նմուշը դիտում են մանրադիտակով, որում հաճախ, բացի մեծաքանակ լինելուց նաև անհաս են և դիսֆունկցիոնալ:

Լեյկեմիայով ախտորոշված որոշ հիվանդների ծայրամասային արյան մեջ չեն հայտնաբերվում մեծաքանակ տհաս բջիջներ, հազվադեպ այս վիճակը կոչվում է ալեյկեմիա կամ ալեյկեմիկ լեյկեմիա: Այս դեպքում ոսկրածուծում շարունակվում են գտնվել բազմաթիվ անհաս բջիջներ, որոնք խոչնդոտում են նորմալ բջիջների զարգացումը, սակայն նրանք ինչ ինչ պատճառներով այդպես էլ մնում են ոսկրածուծում չանցնելով արյուն և չհայտանաբերվելով արյան հետազոտությամբ: Ալեյկեմիայով հիվանդ մարդու ծայրամասային արյան լեկոցիտների քանակը կարող է լինել նորմալ կամ իջած: Ալեյկեմիան կարող է դիտվել նաև լեյկեմիաների 4 հիմնական խմբերի ժամանակ, իսկ ամենաբնորոշն է մազաբջջային լեյկեմիայի դեպքում[35]:

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյկեմիաներից և ոչ մեկի համար չկա առաջացման հստակ, եզակի պատճառ: Կան հայտնի, թեպետ և փոքրաթիվ առաջացման պատճառներ, որոնք կարող են հանգեցնել լեյկեմիայի, սակայն այդ դեպքերը հազվադեպ են և չեն տարածվում լեյկեմիաների մեծաթիվ ձևերի վրա[36]: Լեյկեմիաների բազմաթիվ ձևերի առաջացման պատճառները հայտնի չեն: Հավանաբար նրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած է տարբեր գործոններ:

Սակայն մի բան հստակ է՝ լեյկեմիան քաղցկեղ է, և ինչպես բոլոր քաղցկեղները այն նույնպես ծագում է բջջի ԴՆԹ-ում մուտացիայի հետևանքով: Մուտացիան բջջին դարձնում է ուռուցքային, երբ ակտիվացնում է օնկոգեններին կամ ապակտիվացնում ուռուցք ճնշող գեներին, այսպիսով բջջին զրկելով ծրագրավորված մահից (ապոպտոզ), տարբերակումից, նորմալ կիսումից: Մուտացիաները կարող են առաջանալ սպոնտան, կամ ճառագայթների և բազմաթիվ կարցինոգեն (ուռուցքածին) նյութերի ազդեցությունից[37]:

Մեծերի շրջանում մուտացիայի բերող հայտնի պատճառների թվում են բնական կամ արհեստական իոնիզացնող ճառագայթները, վիրուսներից HTLV -ները և որոշ քիմիական նյութեր՝ օր. բենզեն և ալկիլացնող պրեպարատները, որոնք օգտագործվել են նախկին քաղցկեղների բուժման համար[38] [39][40]: Ծխախոտի օգտագործումը թեև շատ փոքր, բայց բարձրացնում է սուր մեիլոիդ լեյկեմիաների առաջացման ռիսկը[38]: Բազմաթիվ այլ հետազոտություններով հայտնաբերվել է հնարավոր կապ պետրոքիմիկատների, մազերի ներկերի և լեյկեմիանրի որոշ ձևերի առաջացման մեջ: Դիետան որպես այդպիսին որևիցե դեր չունի լեյկեմիաների առաջացման մեջ, սակայն բուսական բջջանքով հարուստ սնունդը կարող է որոշ պաշտպանական նշանակություն ունենալ[36]:

Վիրուսներից մարդու T-լիմֆոտրոպ վիրուսը (HTLV-1) կարող է առաջացնել հասուն T-բջջային լեյկեմիա[41]:

Լեյկեմիաների հազվադեպ դեպքեր նկարագրվել են նույնիսկ մորից - պտղին անցման հետևանքով (երեխան ձեռք է բերում լեյկեմիա, որովհետև մայրը հիվանդ է եղել լեյկեմիայով հղիության ժամանակ)[38]: Երեխաները որոնց մայրերը օգտագործել են օվուլյացիան (ձվազատում) խթանող դեղեր 2 անգամ ավելի են հակված լեյկեմիաների իրենց մանկության շրջանում քան նրանց հասակակից այլ երեխաները[42]:

Ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Sr-90 (ստրոնցիում 90) -ի մեծ դոզաները, որոնք հիմնականում միջուկային ռեակտորներից են արտանետվում, կրում են ««ոսկրերի հիվանդություն առաջացնող» մականունը և բերում են ինչպես կենդանիների, այնպես էլ համաձայն շատ տեսակետների համանման մեխանիզմով մարդկանց մոտ լեյկեմիաների առաջացման[43]:

Գենետիկ գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդիկ ունեն գենետիկ նախատրամադրվածություն լեյկեմիաների առաջացման: Գենետիկ այս գործոնների դերը ցուցադրվում է ընտանեկան պատմությունների և երկվորյակների վրա կատարվող հետազոտությունների օգնությամբ[38]: Այս հիվանդները կարող են ունենալ մեկ կամ մի քանի ընդհանուր գեներ և որոշ դեպքերում ընտանիքում առկա են լինում լեյկեմիայի միևնույն տեսակը[38]:

Քրոմոսոմային անոմալիաներ կրող հիվանդների մոտ նույնպես լեյկեմիա զարգացնելու ռիսկը չափազանց բարձր է[39]: Օրինակ Դաունի համախտանիշով և Ֆանկոնիի անեմիայով հիվանդների շրջանում բարձր է սուր լեյկեմիաների (հատկապես սուր միելոիդ լեյկեմիաների) առաջացման ռիսկը[38]: Դաունի համախտանիշով հիվանդների մոտ ՍՄԼ M7 տարատեսակի առաջացման ռիսկը մեծանում է շուրջ 500 անգամ, իսկ ՍԼԼ -ինը 20 անգամ[44]: SPRED1 գենի մուտացիան բերում է մանկական հասակում լեյկեմիաների զարգացման ռիսկի մեծացման[45]:

Սուր միելոգեն լեյկեմիայի M3 տարատեսակի դեպքում (կոչվում է սուր պրոմիելոցիտար լեյկեմիա), մուտացիան, որն այստեղ իր տեսակով տրանսլոկացիա է` t(15;17), առաջանում է 17-րդ քրոմոսոմում գտնվող ռետինոյաթթվի ընկալիչ α գենի, դեպի 15-րդ քրոմոսոմ պրոմիելոցիտար լեյկեմիայի (ՊՄԼ) գենի հարևանությամբ տրանսլոկացիայի հետևանքով: Այս երկու գեների միացման հետևանքն է խիմերիկ ՊՄԼ/ՌԸα գենի առաջացումը, որը կոդավորում է արդեն ձևախախտված ռետինոյաթթվի ընկալիչ: Այսպիսով խանգարվում է այսպիսի ձևափոխված ընկալիչներով բջիջների տարբերակումը[46]:

Քրոնիկ միելոգեն լեյկեմիան դեպքերի ճնշող մեծամասնությունում փոխկապակցված է Ֆիլադելֆյան քրոմոսոմի հետ (ՔՄԼ ով հիվանդների 95% -ը կրում են այս մուտացիան): Ֆիլադելֆյան քրոմոսոմը հետևանք է 9-րդ և 22-րդ քրոմոսաոմների միջև ռեցիպրոկ տրանսլոկացիայի (քրոմոսոմները փոխանակվում են որոշ հատվածներով), որի պատճառով 22-րդ քրոմոսոմում BCR-ABL գեների միակցումը բերում է մշտապես ակտիվ թիրոզին-կինազի սինթեզի և այս բջիջների անսահման բազմացման[47]: Ֆիլադելֆյան քրոմոսոմը, ավելի ցածր հաճախականությամբ, կարող է հայտնաբերվել լեյկեմիաների այլ տեսակների դեպքում ևս[48][49][50][51]:

Ոչ իոնիզացնող ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյակներ շարունակ ուսումնասիրվել են ոչ իոնիզացնող ճառագայթների լեյկեմիա առաջացնելու հնարավորությունը[52]: Քաղցկեղի հետազոտության միջազգային կազմակերպությունը բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հանգել է եզրակացության, որ ծայրահեղ ցածր հաճախականության մագնիսական (բայց ոչ էլեկտրական) դաշտերը կարող են բերել մանկական լեյկեմիաների առաջացման[52]: Ի հակառակը սրան, այս ուժերի ազդեցության և հասուն անձանց մոտ առաջացող լեյկեմիաների միջև որևիցե կապ չի հայտնաբերվել[52]: Քանի որ, նմանատիպ ծայրահեղ ցածր հաճախականության էլոկտրոմագնիսական էներգիայի հետ մարդու շփումը բավականին հազվադեպ է, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն, հաշվարկել է որ եթե նույնիսկ ապացուցվի այս գործոնների հստակ կապը լեյկեմիաների հետ, ապա նրանք պատճառ կհանդիսանան ընդամենը 100 -2400 դեպքի ամեն տարի, կազմելով մանկական լեյկեմիաների 0.2-4.9 % -ը (ամբողջ լեյկեմիաների 0.03 - 0.9% -ը)[53]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան պատկերը լեյկեմիայի ժամանակ:

Ախտորոշումը հիմնված է արյան բազմակի հետազոտությունների և ոսկրածուծից վերցված բիոպտատի (կենսանմուշ) արդյունքների հիման վրա: Երբեմն արյան հետազոտությամբ չի հաջողվում հայտանբերել որևիցե մի ախտաբանական նշան, նամանավանդ հիվանդության սկզբնական և ռեմիսիայի շրջաններում: Ավշային հանգույցի բիոպսիան բավական օգտակար կարող է լինել որոշ տեսակի քաղցկեղների ախտորոշման համար:

Ախտորոշմանը զուգնընթաց, արյան կենսաքիմիական հետազոտությունը կարող է օգնել լյարդի և երիկամների ախտահարման աստիճանը, ինչպես նաև քիմիոթերապիայի ազդեցությունը օրգանիզմի վրա պարզելու համար: Լեյկեմիկ գործընթացներում ոսկրերի հնարավոր ներգրավումը պարզելու համար կիրառվում է ճառագայթային ախտորոշման մեթոդներից՝ ռենտգենը (X-ray), ուղեղի և փափուկ հյուսվածքների համար՝ մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ), լյարդի, փայծաղի և երիկամների համար՝ ուլտրաձայնային հետազոտությունը(սոնոգրաֆիան):

Համակարգչային շերտագրությունը (KT) կարող է օգտագործվել կրծքային ավշային հանգույցների հետազոտության համար: Չնայած ախտորոշման բազմաթիվ մեթոդների առկայությանը, շատ հիվանդների մոտ լեյկեմիաների ախտորոշումը դժվարացած է՝ բազմաթիվ ոչ սպեցիֆիկ, ցրված, և այլ հիվանդություններ հիշեցնող ախտանիշների առկայության պատճառով: Այդ պատճառով օրինակ Քաղցկեղի Ամերիկյան կազմակերպությունը նշում է, որ լեյկեմիայով հիվանդների առնվազն 20% աշխարհում մնում է դեռ չախտորոշված[35]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյկեմիաների տարբեր ձևերի բուժումը իրենից ենթադրում է ֆարմակոլոգիական բազմաթիվ պրեպարատների ընդունում՝ քիմիոթերապիայի համար նախատեսված դեղերի հետ ասոցացված: Որոշների բուժման մեջ օգտագործվում է ճառագայթային թերապիան, իսկ որոշների համար ոսկրածուծի փոխպատվաստումը:

Սուր Լիմֆոբլաստային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր լիմֆաբլաստային լեյկեմիայի վարումը ուղղված է ոսկրածուծային և համակարգային ախտահարումների դեմ: Բուժումը պետք է կանխարգելի ուռուցքային բջիջների սերմացրումը օրգանիզմի այլ հատվածներ, մասնավորապես՝ կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ) (պարզելու համար՝ ամենամսյա գոտկային պուկցիաներ): Ընդհանուր առմամբ ՍԼԼ-ի բուժումը բաժանվում է մի քանի շրջանի՝

  • Ինդուկցիոն քիմիոթերապիա՝ հնարավորինս շուտ ոսկրածուծային ռեմիսիայի հասնելու համար: Մեծերի շրջանում այս նպատակով ստանդարտ բուժման մեջ օգտագործվող դեղերից են՝ պրեդնիզոնը, վինկրիստինը և անտրացիկլինները: Օգտագործվող այլ դեղերի շարքում են ասպարագինազը և ցիկլոֆոսֆամիդը: ՍԼԼ-ի ցածր ռիսկի խմբում գտնվող երեխաների ստանդարտ բուժումը առաջին ամսվա համար, սովորաբար կազմված է 3 դեղաձևից՝ պրեդնիզոն, L-ասպարագինազ և վինկրիստին:
  • Կոնսոլիդացիա և ինտենսիվ թերապիա՝ վերացնել օրգանիզմից բոլոր մնացորդային ուռուցքային բջիջները: Այս նպատակին հասնելու համար կան տարբեր մոտեցումներ, բայց հիմնականը՝ բարձր դոզաներով մի քանի դեղերի համակցումն է 1-3 ամիս: Միջին և ցածր ռիսկով ՍԼԼ հիվանդները իրենց թերապիայի ընթացքում ստանում են հակամետաբոլիտ որևիցե դեղ, օր.՝ մետոտրեքսատ և 6 -մերկապտոպուրին: Բարձր ռիսկի խմբում գտնվող հիվանդները ի հավելումն այս դեղերի բարձր դոզաների, ստանում են նաև հավելյալ այլ դեղեր:
  • ԿՆՀ-ի պրոֆիլակտիկա (կանխարգելիչ թերապիա)` ուղղված է պաշտպանելու նյարդային համակարգը ուռուցքային բջիջների սերմնացրումից, հատկապես բարձր ռիսկի խմբում գտնվող հիվանդների մոտ: Այդ նպատակով կարող են կիրառվել գլխի ճառագայթումը, կամ դեղերը անմիջապես ողնուղեղային հեղուկ ներարկելը:
  • Պահպանողական բուժում քիմիոթերապևտիկ պրեպարատներով՝ հիվանդության կրկնությունը կանխարգելելու համար: Թերապիան ընդգրկում է դեղերի ցածր դոզաներ և կարող է շարունակվել ավելին քան 3 տարի:
  • Այլընտրանքային բուժման եղանակներից է ոսկրածուծի փոխպատվաստումը համապատասխան դոնորից: Կարող է լինել ցուցված բարձր ռիսկով և ռեցիդիվող հիվանդների շրջանում[54]:

Քրոնիկ լիմֆոցիտար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման պլանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմատոլոգները ՔԼԼ-ի բուժումը սկսելու համար հիմնվում են՝ հիվանդության փուլի և կոնկրետ հիվանդի առանձնահատկությունների վրա: ՔԼԼ-ով հիվանդների մեծամասնության մոտ քացկեղը ցածր աստիճանի է (low-grade, քաղցկեղային բջիջները շատ քիչ են տարբերվում նորմալ բջիջներից) և բուժումը որևէ օգուտի չի բերում: Բուժումը հիմնականում ցուցված է հետևյալ դեպքերում ՝

Բուժական մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔԼԼ -ի բուժման համար նախատեսված ներկայիս եղանակները չեն ապահովում հիվանդության լրիվ բուժում, դեռ ավելին հիվանդների մեծամասնության համար բուժական այս կամ այն միջոցառումները ուղղված են հիվանդությունը ինչքան հնարավոր է երկար ճնշելուն այլ ոչ թե լրիվ վերացնելուն: Առաջին շարքի քիմիոթերապևտիկ պրեպարատներից օգտագործում են քլորամբուցիլը կամ ցիկլոֆոֆսամիդը, զուգակցված կորտիկոստերոիդներից պրեդնիզոնի կամ պրեդնիզոլոնի հետ: Կորտիկոստերոիդների օգտագործումը բավական արդյունավետ է և արդարացված, զի նրանք ճնշում են որոշ լեյկեմիաների դեպքում դիտվող աուտոիմուն պրոցեսները, օր.՝ աուտոիմուն հեմոլիտիկ անեմիա կամ իմուն միջնորդավորված թրոմբոցիտոպենիա: Ռեզիստենտ (կայուն) ձևերի ժամանակ կարող է օգտագործվել նուկլեոզիդային որևիցե պրեպարատ, օր.՝ ֆլուդարաբին[56], պենտաստատին կամ կլադրիբին: Երիտասարդ և հարաբերականորեն առողջներին կարող է կատարվել ոսկրածուծի փոխպատվաստում, հիվանդության լրիվ բուժման նպատակով[57] :

Սուր միելոգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՄԼ -ների բուժման համար կան բազում կուտակված արդյունավետ հակաքաղցկեղային դեղեր: Բուժական մոտեցումները տարբեր են կախված հիվանդի տարիքից և ՍՄԼ-ի սպեցիֆիկ ձևից: Ընդհանուր առմամբ բուժումը ուղղված է ոսկրածուծի գործառույթը շտկելուն, ուռուցքի համակարգային ազդեցությունները մեղմելուն և ԿՆՀ-ն ուռուցքային ներսփռանքից պաշտպանելուն:

Շատ դեպքերում, ուռուցքաբանների մեծամասնությունը բուժումը սկսում են հենվելով քիմիոթերապիայի ինդուկցիոն փուլի համար նախատեսված դեղերի վրա: Այսպիսի մոտեցումը երբեմն հանգեցնում է վաղ ռեմիսիայի: Կոնսոլիդացիոն և պահպանողական բուժումները հիվանդության ռեցիդիվները (կրկնումները) կանխելու նպատակ են հետապնդում : Կոնսոլիդացիոն բուժումը իրենից ենթադրում է ինդուկցիան քիմիոթերապիաների կրկնում, կամ քիմիոթերապիայի ուժեղացում հավելյալ դեղերով: Ի տարբերություն նրա, պահպանողական բուժումը ներառում է օգտագործվող դեղերի ցածր դեղաչափեր[58]:

Քրոնիկ միելոգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի քանի հնարավոր բուժման մեթոդներ ՔՄԼ-ի համար, սակայն ստանդարտ բուժական մոտեցումը ախտորոշված հիվանդների համար իմատինիբն է[59]: Ի համեմատ այլ հակաքաղցեկային դեղերի այն ունի հարաբերականորեն քիչ կողմնակի էֆֆեկտներ և կարող է կիրառվել պեր-օրալ (խմելու ձևով): Այս դեղի օգնությամբ, հիվանդների ավելին քան 90% -ը, ունակ են կասեցնելու հիվանդության առաջխաղացումը ամենաքիչը 5 տարի[59], այսպիսով ՔՄԼ-ն դարձնելով քրոնիկ, կառավարելի հիվանդություն:

Հիվանդության բարդացած, անկառավարելի, իմատինիբի անհասանելիության պայմաններում, կամ երբ հիվանդը ցանկություն ունի հասնելու մշտական բուժման՝ հնարավոր է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում: Բուժական այս միջամտությունը ներառում բարձր դեղաչափերով քիմիոթերապիա և ճառագայթում, այնուհետ ոսկրածուծի ներարկում համապատասխան դոնորից: Հիվանդների 30% -ը մահանում է այս միջամտության հետևանքով[59]:

Մազաբջջային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման պլանավորում

Այս լեյկեմիայով հիվանդ անձինք սովորաբար ասիմպտոմ են և չեն ստանում անհապաղ բուժում: Բուժումը ընդհանուր առմամբ համարվում է անհրաժեշտ, երբ հիվանդի մոտ սկսում են դրսևորվել ախտանիշներ, օր.՝ հաճախակի ինֆեկցիաներ, այլ պատճառներով չբացատրվող արյունազեղումներ, անեմիա և հոգնածություն, որը նշանակալի է այնքան, որ խաթարում է հիվանդի ամենօրյա գործունեությունը:

Բուժական մոտեցումներ

Բուժման կարիք ունեցող մարդիկ սովորաբար 1 շաբաթ ստանում են կլադրիբին, որն ընդունում են ներերակային կամ ենթամաշկային: Մյուս դեղը պենտոստատինն է, ամեն 4 շաբաթը մեկ՝ ներերակային: Դեպքերի մեծամասնությունում մեկ անգամյա բուժումը ապահովում է կայուն ռեմիսիա[60]:

Բուժման մեջ օգտագործվող այլ դեղերից են ռիտուքսիմաբը և ինտերֆերոն -α-ն: Հազվադեպ դեպքերում կարող է ցուցված լինել նաև սպլենէկտոմիան (փայծաղի հեռացում): Այս միջոցառումները չեն կիրառվում որպես առաջին անհրաժեշտության բուժում, քանի որ նրանց էֆեկտիվությունը շատ ավելի քիչ է քան նույն կլադրիբինից կամ պենտոստատինից ստացվածը[61]:

T -բջջային պրոլիմֆոցիտար[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյկեմիայի այս տեսակը հազվադեպ հանդիպող և չափազանց ագրեսիվ ընթացք ունի՝ ապրելիությունը միջինում կազմում է 1 տարուց էլ պակաս, ուստի հիվանդները պետք է անհապաղ բուժում ստանան[62]:

T -բջջային պրոլիմֆոցիտար լեյկեմիան մյուս կողմից շատ դժվար է բուժվում, այն չի ենթարկվում հայտնի քիմիոթերապևտիկ պրեպարատներից շատերին[62]: Փորձարկվել են բուժման տարբեր եղանակներ պուրինների անալոգներով՝ պենտոստատին, ֆլուդարաբին, կլեդրիբին, քլորամբուցիլ և կոմբինացված թերապիայի բազում այլ ձևերով՝ ցիկլոֆոսֆամիդի, դոքսոռուբիցինի, վինկրիստինի, պրեդնիզոնի, էտոպոզիդի, բլեոմիցինի կիրառմամբ: Ալեմտուզումաբի (մոնոկլոնալ հակամարմին որը գրոհում է լեյկոցիտներին) օգտագործումը բուժման մեջ եղել է ավելի էֆեկտիվ քան մնացած տարբերակներինը[62]: Այն հիվանդները, որոնք լավ են պատասխանում բուժմանը, ենթարկվում են նաև ոսկրածուծի փոխպատվաստման՝ առավել բարեհաջող արդյունքներ գրանցելու համար[62]:

Լեյկեմիայով տառապող 15 տարեկանից փոքր երեխաների շրջանում, 5 -տարվա ապրելիությունը ավելի բարձր է և կազմում է 60-85% կախված լեյկեմիայի ձևից[13]:

Յուվենիլ միելոմոնոցիտար[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենիլ (երիտասարդների) միելոմոնոցիտար լեյկեմիայի բուժումը կարող է ներառել սպլենէկտոմիա, քիմիոթերապիա և ոսկրածուծի փոխպատվաստում[63]:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության բարեհաջող ելքը կախված է լեյկեմիայի ձևից և հիվանդի տարիքից: Վերջին տարիներին ցուցանիշը բարելավել է զարգացած երկրներում[8]: ԱՄՆ-ում միջինում 5 տարվա ապրելիությունը կազմում է 61%[5]: Լեյկեմիայի սուր ձևերով հիվանդ այն երեխաները, որոնք ստանում են բուժում և հաջորդող 5 տարիներին չեն դրսևորում հիվանդության որևիցե ախտանիշ (քաղցկեղից ազատ ժամանակաշրջան), դեպքերի ճնշող մեծամասնությունում այլևս չեն ունենում քաղցկեղի ռեցիդիվ (ախտադարձ)[13]:

Քաղցկեղի սուր կամ քրոնիկ տեսակին պատկանելը, ախտահարված լեյկոցիտի տեսակը, անեմիայի և թրոմբոցիտոպենիայի առկայությունն ու ծանրության աստիճանը, մետաստազների առկայությունը կամ բացակայությունը, նրանցով ոսկրածուծի և ավշային հանգույցների ներսփռումը, բուժման լայն հնարավորություններով մասնագիտացված կենտրոնների առկայությունը կամ բացակայությունը, գործոններ են՝ որոնք ազդում են հիվանդության ելքի վրա[64]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lեյկեմիայից մահացություն դեպքերի թիվը՝ միլիոն բնակչության հաշվարկով (2012թվ.):
     0-7     8-13     14-22     23-29     30-34     35-39     40-46     47-64     65-85     86-132

2010 թվականին լեյկեմիայից մահերի թիվը կազմել է 281,500 մարդ ամբողջ աշխարհում[65]: 2000 -ին լեյկեմիաների տարբեր ձևերով ախտորոշվել է 256,000 մարդ, որից մահացել են 209,000 -ը[66], կազմելով ամբողջ աշխարհում քաղցկեղից մահացության (7 մլն) 3% -ը, իսկ ընդհանուր մահերի 0.35 % -ը[66]: Ամենատարածված 16 քաղցկեղների մեջ լեյկեմիան իր տարածվածությամբ 12 -րդն է, իսկ մահացության ցուցանիշով 11 -րդը[66]: Լեյկեմիան առավել հաճախ հանդիպում է զարգացած երկրներում[67]:

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ -ում մոտ 245,000 մարդ տառապում է լեյկեմիայի այս կամ այն տիպով: 1975 -ից 2011-ը ամեն տարի երեխաների շրջանում հիվանդացությունը աճել է 0.7 % -ով[68]: 2008 -ին ախտորոշվել է հիվանդության մոտ 44,270 նոր դեպք[69], կազմելով բոլոր տեսակի քաղցկեղների 2.95% -ը (բացառությամբ մաշկի բազալ և հարթ բջջային քաղցկեղները) և ընդհանուր արյան քաղցկեղների 30.4% -ը[70]:

Երեխաների շրջանում պատկերը այլ է, նրանց մոտ հայտնաբերվող քացկեղների ամեն երրորդը լեյկեմիա է, իսկ ամենաբնորոշ ձևը ՍԼԼ[69]: Սուր լիմֆոբլաստային լեյկեմիան (ՍԼԼ) մինչև 12 ամսական երեխաների մոտ հանդիպող քաղկեղների 2 -րդ ամենատարածված տեսակն է, իսկ ավելի մեծ երեծխաների շրջանում 1 -ին[71]: Դեռևս անհասկանալի պատճառներով, հիվանդությունը նույն տարիքի տղա երեխաներին ախտահարում է առավել հաճախ քան աղջիկներին: Սպիտակամորթ երեխաների մոտ հիվանդությունը հանդիպում է կրկնակի հաճախ քան սևամորթների[71]: Հասուն անձանց մոտ հանդիպող քաղցկեղների շրջանում լեյկեմիան կազմում է դեպքերի ընդամենը 3 %-ը, սակայն քանի որ քաղցկեղների հանդիպման հաճախականությունը ընդհանուր առմամբ հասուն անձանց մոտ շատ ավելի բարձր է, լեյկեմիաների բոլոր ձևերի 90% -ը ախտորոշվում է հենց այս խմբում[69]:

ԱՄՆ-ում ռասայական պատկանելիությունը նույնպես ռիսկի գործոն է համարվում: Իսպանական ծագում ունեցող ամերիկացիները, նամանավանդ 20 տարեկանից ցածր, լեյկեմիաների զարգացման ամենաբարձր ռիսկի խմբում են: Սպիտակամորթները, Ամերիկյան տեղաբնիկիները, Ասիական ծագումով ամերիկացիները և Ալյասկայի տեղաբնիկները ավելի բարձր ռիսկի խմբում են քան աֆրոամերիկացիները[72]:

Տղամարդիկ մոտ 30 % -ով ավել են հիվանդանում և մահանում լեյկեմիայից[73]:

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյկեմիան Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում (միացյալ թագավորություն) ըստ տարածվածության 11 -րդն է (մոտ 8,600 նոր դեպք ախտորոշվել է 2011-ին), իսկ մահերի թվով 9 -րդը քաղցկեղների շրջանում (4800 մահ 2012 -ին)[74]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Photo of the upper body of a bespectacled man
Ռուդոլֆ Վիրխով

Լեյկեմիան առաջին անգամ նկարագրվել է վիրաբույժ և անատոմ Ալֆրեդ-Արմանդ-Լուիս-Մարի Վելպյուի կողմից 1827 -ին: Հիվանդությունն առավել ամբողջական նկարագրել է պաթոլոգ (ախտաբան) Ռուդոլֆ Վիրխովը 1845 -ին: Վիրխովի աշխատանքներից 10 տարի անց, պաթոլոգ Ֆրանց Էրնստ Քրիստիան Նյումանը հայտանաբերեց, որ լեյկեմիայով հիվանդ անձանց ոսկրածուծը ստացել է կանաչադեղնավուն գունավորում, նորմալ կարմիր գույնի փոխարեն: Այս հայտնագործումը Նյումանին թույլ տվեց եզրակացնել, որ հենց ոսկրածուծի խնդիրն է ծայրամասային արյան ախտաբանության պատճառը:

Մինչև 1900 թվականը լեյկեմիան համարվում էր ընտանեկան այլ ոչ թե առանձին հիվանդություն:1947 -ին Բոստոնի համալսարանի պաթոլոգ Սիդնեյ Ֆարբերը, նախկինում կատարված հետազոտությունների հիման վրա եզրակացրեց, որ ամինոպտերինը՝ ֆոլաթթվի նմանակը կարող է բուժել լեյկեմիան երեխաների մոտ: ՍԼԼ -ով հիվանդ երեխաների մեծամասնությունը ցուցադրել էին ոսկրածուծի ֆունկցիայի որոշ բարելավում, սակայն իրականում ամբողջովին չեին ազատվել հիվանդությունից: Այնուամենայնիվ այս հետազոտությունները հիմք հանդիսացան ապագա հետազոտությունների համար:

1962 -ին, հետազոտողներ Էմիլ Ջ. Ֆրեիրեյքը և Ջ. Էմիլ Ֆրեյ III -ը օգտագործեցին կոմբինացիոն թերապիան որպես բուժման փորձ: Փորձը որոշ հիվանդների մոտ հաջողություն է գրանցում՝ թույլատրելով նրանց ապրել երկար տարիներ[75]:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան նմուշում մեծաքանակ լեյկոցիտներ (արյան սպիտակ բջիջներ) նկատելուց հետո, Վիրխովը այս հիվանդությունն անվանեց Leukämie գերմաներենով: Անուն, որը նա տեղծել էր հունարեն երկու՝ leukos (λευκός) - սպիտակ և haima (αἷμα) - արյուն բառերից:

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Սուսան Սոնթագի, լեյկեմիան 20 -րդ դարում երբեմն դրամատիզացվում էր որպես հորինված, բեմականացվում որպես ոչ հաճելի ավարտ ունեցող հիվանդություն, ում արդար, անմեղ և նուրբ զոհերը մահանում են երիտասարդ և ոչ ճիշտ ժամանակին: Այսպիսով լեյկեմիան տուբերկուլոզի ժառանգորդն էր, որը պահպանում էր իր մշակույթային դերը մինչև չպարզվեց նրա ինֆեկցիոն (վարակային) ծագումը[76]: 1970 -ին գրված ռոմանտիկ նովել ՝ Սիրո պատմությունը, լեյկեմիայի դրամատիզացման օրինակ էր:

ԱՄՆ -ում տարեկան 5.4 միլիարդ $ է ծախսվում լեյկեմիաների բուժման համար[77]:

Հետազոտման ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյկեմիաների առաջացման պատճառների, տարածվածության, ախտորոշման, բուժման և կանխատեսումների ուղղությամբ բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ են անցկացվել: Ներկայումս էլ հարյուրավոր կլինիկական փորձեր են պլանավորվում և անցկացվում աշխարհի տարբեր անկյուններում[78]: Հետազոտությունները հիմնականում ուղղված են բուժման նոր և առավել օգտակար եղանակների հայտնաբերմանը և որակի բարձրացմանը, հիվանդների կյանքի որակի բարելավմանը, հիվանդության բուժումից հետո և ռեմիսիայի շրջանում համապատասխան պահպանողական միջոցառումների կիրառմանը:

Ընդհանուր առմամբ, լեյկեմիաների ուղղությամբ կատարվող հետազոտությունները բաժանվում են 2 ձևի՝ կլինիկական և ոչ կլինիկական կամ հիմնաքարային հետազոտություններ: Կլինիկական հետազոտությունները կենտրանացած են հիվանդության ուսումնասիրման ուղղակի և անմիջական եղանակների վրա, օրինակ՝ նոր դեղի փորձարկում հիվանդների շրջանում: Ի համեմատություն կլինիկական հետազոտության ոչ կլինիկական կամ հիմնաքարային (ֆունդամենտալ) հետազոտությունները կատարվում են հեռավորության վրա, օրինակ՝ լաբորատորիայում հետազոտում են կասկածելի կարցինոգեն (ուռուցքածին) գործոնի ազդեցությունը առանձնացված բջիջների վրա, կամ օրինակ ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում լեյկեմիկ բջջի ԴՆԹ-ն հիվանդության ընթացքում:

Այս տեսակ հետազոտությունների արդյունքները ժամանակային առումով ավելի քիչ օգտակար են հիվանդների համար քան կլինիկականը[79]: Նպատակ է հետամնդվում գենային թերապիան բուժման մեջ կիրառելու համար: Այդպիսի փորձ կատարվել է գենետիկորեն մոդիֆիկացված T -լիմֆոցիտների օգնությամբ, ստեղծված ուղղակիորեն ոչնչացնելու ուռուցքային բջիջները: 2011 -ին կատարված այսպիսի բուժումից 1 տարի անց ՔԼԼ -ով տառապող 2 հիվանդի մոտ գրանցվել է քաղցկեղի լրիվ վերացում[80], իսկ 2013-ին 5 հիվանդներից 3-ի մոտ, որոնք ունեյին ՍԼԼ դիտվել է 5-ից 2 տարի ձգվող ռեմիսիա[81]: Կատարվել են նաև տարբեր տեսակի լեյկեմիաներ առաջացնող ցողունային բջիջների նույնականացման հետազոտություններ[82]:

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյկեմիանեերը շատ հազվադեպ են զուգակցվում հղիության հետ, հաճախականությունտ 1:10,000 -ի է[83]: Հղիների մոտ լեյկեմիաների վարումը ուղղակիորեն կապված է լեյկեմիա տարատեսակից: Այնուամենայտնիվ դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին է հասնում սուր լեյկեմիաներին[84]: Սուր լեյկեմիաները պահանջում են արագ և ագրեսիվ բուժում, անկախ հղիության և պտղի վրա թողած ահռելի ռիսկերին (հղիության ընդհատում, վիժում, պտղի բնածին արատներ), նամանավանդ երբ քիմիոթերապիան անցկացվում է պտղի զարգացման տեսանկյունից խոցելի առաջին տրիմեստրում[83]: ՔՄԼ -ն կարող է բուժվել հարաբերականորեն ապահով և հղիության ցանկացած ժամանակ ինտերֆերոն α -ով[83]: ՔԼԼ -ի բուժումը, որը շատ հազվադեպ է հանդիպում հղիների շրջանում, կարող է հետաձգվել մինչ ծննդաբերություն[83][84]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hutter JJ (Jun 2010)։ «Childhood leukemia.»։ Pediatrics in Review 31 (6): 234–41։ PMID 20516235։ doi:10.1542/pir.31-6-234 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «What You Need To Know About™ Leukemia»։ National Cancer Institute։ 23 December 2013։ Արխիվացված օրիգինալից 6 July 2014-ին։ Վերցված է 18 June 2014 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «A Snapshot of Leukemia»։ NCI։ Արխիվացված օրիգինալից 4 July 2014-ին։ Վերցված է 18 June 2014 
  4. 4,0 4,1 GBD 2015 Mortality and Causes of Death Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1459–1544։ PMC 5388903 ։ PMID 27733281։ doi:10.1016/s0140-6736(16)31012-1 
  5. 5,0 5,1 5,2 «SEER Stat Fact Sheets: Leukemia»։ National Cancer Institute։ 2011։ Արխիվացված օրիգինալից 16 July 2016-ին 
  6. 6,0 6,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1545–1602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6 
  7. «Leukemia»։ NCI։ 1980-01-01։ Արխիվացված օրիգինալից 27 May 2014-ին։ Վերցված է 13 June 2014։ «Cancer that starts in blood-forming tissue, such as the bone marrow, and causes large numbers of abnormal blood cells» 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 World Cancer Report 2014.։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 5.13։ ISBN 978-9283204299 
  9. Vardiman JW, Thiele J, Arber DA, Brunning RD, Borowitz MJ, Porwit A, Harris NL, Le Beau MM, Hellström-Lindberg E, Tefferi A, Bloomfield CD (30 Jul 2009)։ «The 2008 revision of the World Health Organization (WHO) classification of myeloid neoplasms and acute leukemia: rationale and important changes.»։ Blood 114 (5): 937–51։ PMID 19357394։ doi:10.1182/blood-2009-03-209262 
  10. Cătoi Alecsandru Ioan Baba, Cornel (2007)։ Comparative oncology։ Bucharest: The Publishing House of the Romanian Academy։ էջ Chapter 17։ ISBN 978-973-27-1457-7։ Արխիվացված օրիգինալից 10 September 2017-ին 
  11. «A Snapshot of Leukemia - National Cancer Institute»։ web.archive.org։ 2014-07-04։ Վերցված է 2019-04-28 
  12. «A Snapshot of Leukemia - National Cancer Institute»։ web.archive.org։ 2014-07-04։ Վերցված է 2019-05-11 
  13. 13,0 13,1 13,2 13,3 American Cancer Society (2 March 2014)։ «Survival rates for childhood leukemia»։ Արխիվացված օրիգինալից 14 July 2014-ին 
  14. «A Snapshot of Leukemia - National Cancer Institute»։ web.archive.org։ 2014-07-04։ Վերցված է 2019-05-11 
  15. «A Snapshot of Leukemia - National Cancer Institute»։ web.archive.org։ 2014-07-04։ Վերցված է 2019-05-11 
  16. Terwilliger T, Abdul-Hay M (2017-06)։ «Acute lymphoblastic leukemia: a comprehensive review and 2017 update»։ Blood Cancer Journal 7 (6): e577։ ISSN 2044-5385։ PMC PMCPMC5520400 ։ PMID 28665419։ doi:10.1038/bcj.2017.53 
  17. Jameson, J. N. St C., Dennis L. Kasper, Harrison, Tinsley Randolph, Braunwald, Eugene, Fauci, Anthony S., Hauser, Stephen L, Longo, Dan L. (2005)։ Harrison's principles of internal medicine։ New York: McGraw-Hill Medical Publishing Division։ ISBN 978-0-07-140235-4 
  18. Finding Cancer Statistics » Cancer Stat Fact Sheets »Chronic Lymphocytic Leukemia Archived 16 April 2008 at the Wayback Machine. National Cancer Institute.
  19. Colvin G. A., Elfenbein G. J. (2003)։ «The latest treatment advances for acute myelogenous leukemia»։ Medicine and Health, Rhode Island 86 (8): 243–6։ PMID 14582219 
  20. «Novartis Oncology»։ Արխիվացված օրիգինալից 5 November 2013-ին 
  21. Patients with Chronic Myelogenous Leukemia Continue to Do Well on Imatinib at 5-Year Follow-Up Archived 15 May 2013 at the Wayback Machine. Medscape Medical News 2006.
  22. Updated Results of Tyrosine Kinase Inhibitors in CML Archived 29 December 2007 at the Wayback Machine. ASCO 2006 Conference Summaries.
  23. Else, M., Ruchlemer, R., Osuji, N. (2005)։ «Long remissions in hairy cell leukemia with purine analogs: a report of 219 patients with a median follow-up of 12.5 years»։ Cancer 104 (11): 2442–8։ PMID 16245328։ doi:10.1002/cncr.21447 
  24. Matutes Estella (1998)։ «T-cell prolymphocytic leukemia, a rare variant of mature post-thymic T-cell leukemias, has distinct clinical and laboratory characteristics and a poor prognosis»։ Cancer Control Journal 5 (1)։ Արխիվացված օրիգինալից 11 February 2009-ին 
  25. «T-cell prolymphocytic leukemia involving extramedullary sites»։ American Journal of Clinical Pathology 123 (3): 456–64։ March 2005։ PMID 15716243։ doi:10.1309/93P4-2RNG-5XBG-3KBE։ Արխիվացված օրիգինալից 15 May 2013-ին 
  26. Elaine Sarkin Jaffe, Nancy Lee Harris, World Health Organization, International Agency for Research on Cancer, Harald Stein, J. W. Vardiman (2001)։ Pathology and genetics of tumours of haematopoietic and lymphoid tissues։ World Health Organization Classification of Tumors 3։ Lyon: IARC Press։ ISBN 978-92-832-2411-2 
  27. 27,0 27,1 «Myeloid neoplasms with eosinophilia»։ Blood 129 (6): 704–714։ 2017։ PMID 28028030։ doi:10.1182/blood-2016-10-695973 
  28. «The 2016 revision to the World Health Organization classification of myeloid neoplasms and acute leukemia»։ Blood 127 (20): 2391–405։ 2016։ PMID 27069254։ doi:10.1182/blood-2016-03-643544 
  29. «World Health Organization-defined eosinophilic disorders: 2015 update on diagnosis, risk stratification, and management»։ American Journal of Hematology 90 (11): 1077–89։ 2015։ PMID 26486351։ doi:10.1002/ajh.24196 
  30. «Transient Abnormal Myelopoiesis and AML in Down Syndrome: an Update»։ Current Hematologic Malignancy Reports 11 (5): 333–41։ October 2016։ PMC 5031718 ։ PMID 27510823։ doi:10.1007/s11899-016-0338-x 
  31. «GATA factor mutations in hematologic disease»։ Blood 129 (15): 2103–2110։ April 2017։ PMC 5391620 ։ PMID 28179280։ doi:10.1182/blood-2016-09-687889 
  32. «Acute leukemias in children with Down syndrome»։ Molecular Genetics and Metabolism 107 (1–2): 25–30։ September 2012։ PMID 22867885։ doi:10.1016/j.ymgme.2012.07.011 
  33. Clarke RT, Van den Bruel A, Bankhead C, Mitchell CD, Phillips B, Thompson MJ (October 2016)։ «Clinical presentation of childhood leukaemia: a systematic review and meta-analysis.»։ Archives of Disease in Childhood 101 (10): 894–901։ PMID 27647842։ doi:10.1136/archdischild-2016-311251 
  34. «Leukemia»։ Columbia Electronic Encyclopedia, 6th Edition։ Վերցված է 4 November 2011 
  35. 35,0 35,1 American Cancer Society (2010)։ «How is Leukemia Diagnosed?»։ Detailed Guide: Leukemia – Adult Chronic։ American Cancer Society։ Արխիվացված օրիգինալից-ից 5 April 2010-ին։ Վերցված է 4 May 2010 
  36. 36,0 36,1 «Diet and risk of leukemia in the Iowa Women's Health Study»։ Cancer Epidemiol. Biomarkers Prev. 11 (8): 777–81։ August 2002։ PMID 12163333։ Արխիվացված օրիգինալից 10 September 2017-ին 
  37. Radivoyevitch T, Sachs R K, Gale R P, Molenaar R J, Brenner D J, Hill B T, Kalaycio M E, Carraway H E, Mukherjee S (2015)։ «Defining AML and MDS second cancer risk dynamics after diagnoses of first cancers treated or not with radiation»։ Leukemia 30 (2): 285–294։ PMID 26460209։ doi:10.1038/leu.2015.258 
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 Wiernik, Peter H. (2001)։ Adult leukemias։ New York: B. C. Decker։ էջեր 3–15։ ISBN 978-1-55009-111-3 
  39. 39,0 39,1 Robinette, Martin S., Cotter, Susan, Van de Water (2001)։ Quick Look Series in Veterinary Medicine: Hematology։ Teton NewMedia։ էջ 105։ ISBN 978-1-893441-36-1 
  40. Stass, Sanford A., Schumacher, Harold R., Rock, William R. (2000)։ Handbook of hematologic pathology։ New York, N.Y: Marcel Dekker։ էջեր 193–194։ ISBN 978-0-8247-0170-3 
  41. Leonard Barry (1998)։ Leukemia: A Research Report։ DIANE Publishing։ էջ 7։ ISBN 978-0-7881-7189-5 
  42. «Fertility treatments, congenital malformations, fetal loss, and childhood acute leukemia: the ESCALE study (SFCE)»։ Pediatr Blood Cancer 60 (2): 301–8։ 2013։ PMID 22610722։ doi:10.1002/pbc.24192 
  43. «Sr-90 is known to increase the risk of bone cancer and leukemia in animals, and is presumed to do so in people; from google (nuclear reactor emit tritium) result 1, 2, 3»։ Արխիվացված օրիգինալից 20 July 2017-ին 
  44. «Leukemia Risk in Down Syndrome Patients»։ Cancer Therapy Advisor (en-US)։ 2012-06-14։ Վերցված է 2019-07-17 
  45. Pasmant E, Ballerini P, Lapillonne H, Perot C, Vidaud D, Leverger G, Landman-Parker J (2009)։ «SPRED1 disorder and predisposition to leukemia in children»։ Blood 114 (5): 1131։ PMID 19643996։ doi:10.1182/blood-2009-04-218503 
  46. De Braekeleer Etienne, Douet-Guilbert Nathalie, De Braekeleer Marc (2014-6)։ «RARA fusion genes in acute promyelocytic leukemia: a review»։ Expert Review of Hematology 7 (3): 347–357։ ISSN 1747-4094։ PMID 24720386։ doi:10.1586/17474086.2014.903794 
  47. Kang Zhi-Jie, Liu Yu-Fei, Xu Ling-Zhi, Long Zi-Jie, Huang Dan, Yang Ya, Liu Bing, Feng Jiu-Xing, Pan Yu-Jia (2016-05-27)։ «The Philadelphia chromosome in leukemogenesis»։ Chinese Journal of Cancer 35։ ISSN 1000-467X։ PMC PMCPMC4896164 ։ PMID 27233483։ doi:10.1186/s40880-016-0108-0 
  48. Salesse Stephanie, Verfaillie Catherine M. (2002-12-09)։ «BCR/ABL: from molecular mechanisms of leukemia induction to treatment of chronic myelogenous leukemia»։ Oncogene (անգլերեն) 21 (56): 8547–8559։ ISSN 0950-9232։ PMID 12476301։ doi:10.1038/sj.onc.1206082 
  49. «NCI Dictionary of Cancer Terms»։ National Cancer Institute (անգլերեն)։ 2011-02-02։ Արխիվացված օրիգինալից 16 February 2017-ին։ Վերցված է 2017-02-15 
  50. «Do We Know What Causes Chronic Myeloid Leukemia?»։ www.cancer.org։ Արխիվացված օրիգինալից 16 February 2017-ին։ Վերցված է 2017-02-15 
  51. «What is chronic myeloid leukaemia? (CML) - Understanding - Macmillan Cancer Support»։ www.macmillan.org.uk (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 16 February 2017-ին։ Վերցված է 2017-02-15 
  52. 52,0 52,1 52,2 Non-Ionizing Radiation, Part 1: Static and Extremely Low-Frequency (ELF) Electric and Magnetic Fields (IARC Monographs on the Evaluation of the Carcinogenic Risks)։ Geneva: World Health Organisation։ 2002։ էջեր 332–333, 338։ ISBN 978-92-832-1280-5։ Արխիվացված օրիգինալից 6 December 2008-ին 
  53. «WHO | Electromagnetic fields and public health»։ Արխիվացված օրիգինալից 16 February 2009-ին։ Վերցված է 18 February 2009 
  54. Hoffbrand, A. V. (2006)։ Essential haematology։ Moss, P. A. H., Pettit, J. E. (5th ed ed.)։ Malden, Mass.: Blackwell Pub։ ISBN 1405136499։ OCLC 69331878 
  55. National Cancer Institute (1980-01-01)։ «Chronic Lymphocytic Leukemia (PDQ) Treatment: Stage Information»։ Արխիվացված օրիգինալից 17 October 2007-ին։ Վերցված է 4 September 2007 
  56. Eichhorst BF, Busch R, Hopfinger G, Pasold R, Hensel M, Steinbrecher C, Siehl S, Jäger U, Bergmann M, Stilgenbauer S, Schweighofer C, Wendtner CM, Döhner H, Brittinger G, Emmerich B, Hallek M, German CLL Study Group. (2006)։ «Fludarabine plus cyclophosphamide versus fludarabine alone in first-line therapy of younger patients with chronic lymphocytic leukemia»։ Blood 107 (3): 885–91։ PMID 16219797։ doi:10.1182/blood-2005-06-2395 
  57. Gribben JG (January 2008)։ «Stem cell transplantation in chronic lymphocytic leukemia»։ Biol. Blood Marrow Transplant. 15 (1 Suppl): 53–8։ PMC 2668540։ PMID 19147079։ doi:10.1016/j.bbmt.2008.10.022 
  58. American Cancer Society (22 March 2012)։ «Typical treatment of acute myeloid leukemia (except promyelocytic M3)»։ Detailed Guide: Leukemia – Acute Myeloid (AML)։ American Cancer Society։ Արխիվացված օրիգինալից 12 November 2012-ին։ Վերցված է 31 October 2012 
  59. 59,0 59,1 59,2 Fausel C (October 2007)։ «Targeted chronic myeloid leukemia therapy: seeking a cure»։ J Manag Care Pharm 13 (8 Suppl A): 8–12։ PMID 17970609։ Արխիվացված օրիգինալից 28 May 2008-ին 
  60. Robak T, Jamroziak K, Gora-Tybor J, Blonski J. Z., Kasznicki M, Dwilewicz-Trojaczek J, Wiater E, Zdunczyk A, Dybowicz J, Dmoszynska A, Wojtaszko M, Zdziarska B, Calbecka M, Kostyra A, Hellmann A, Lewandowski K, Stella-Holowiecka B, Sulek K, Gawronski K, Skotnicki A. B., Nowak W, Zawilska K, Molendowicz-Portala L, Kloczko J, Sokolowski J, Warzocha K, Seferynska I, Ceglarek B, Konopka L (2007)։ «Cladribine in a weekly versus daily schedule for untreated active hairy cell leukemia: Final report from the Polish Adult Leukemia Group (PALG) of a prospective, randomized, multicenter trial»։ Blood 109 (9): 3672–5։ PMID 17209059։ doi:10.1182/blood-2006-08-042929 
  61. Saven A, Burian C, Adusumalli J, Koziol J. A. (1999)։ «Filgrastim for cladribine-induced neutropenic fever in patients with hairy cell leukemia»։ Blood 93 (8): 2471–7։ PMID 10194424 
  62. 62,0 62,1 62,2 62,3 «High remission rate in T-cell prolymphocytic leukemia with CAMPATH-1H»։ Blood 98 (6): 1721–6։ September 2001։ PMID 11535503։ doi:10.1182/blood.V98.6.1721 
  63. «JMMLfoundation.org»։ JMMLfoundation.org։ Արխիվացված օրիգինալից-ից 25 January 2009-ին։ Վերցված է 29 August 2010 
  64. Stock W (2010)։ «Adolescents and young adults with acute lymphoblastic leukemia.»։ Hematology. American Society of Hematology. Education Program 2010: 21–9։ PMID 21239766։ doi:10.1182/asheducation-2010.1.21 
  65. «Global and regional mortality from 235 causes of death for 20 age groups in 1990 and 2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010»։ Lancet 380 (9859): 2095–128։ December 2012։ PMID 23245604։ doi:10.1016/S0140-6736(12)61728-0 
  66. 66,0 66,1 66,2 Mathers, Colin D, Cynthia Boschi-Pinto, Alan D Lopez and Christopher JL Murray (2001)։ «Cancer incidence, mortality and survival by site for 14 regions of the world»։ Global Programme on Evidence for Health Policy Discussion Paper No. 13 (World Health Organization) 
  67. World Cancer Report 2014.։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 5.13։ ISBN 978-9283204299 
  68. Amitay EL, Keinan-Boker L (1 June 2015)։ «Breastfeeding and Childhood Leukemia Incidence: A Meta-analysis and Systematic Review.»։ JAMA Pediatrics 169 (6): e151025։ PMID 26030516։ doi:10.1001/jamapediatrics.2015.1025 
  69. 69,0 69,1 69,2 "Leukemia Facts & Statistics." Archived 16 April 2009 at the Wayback Machine. The Leukemia & Lymphoma Society. Retrieved 2 July 2009.
  70. Horner MJ, Ries LAG, Krapcho M, Neyman N, et al. (eds).։ «SEER Cancer Statistics Review, 1975–2006»։ Surveillance Epidemiology and End Results (SEER)։ Bethesda, MD: National Cancer Institute։ Արխիվացված օրիգինալից 26 September 2009-ին։ Վերցված է 3 November 2009։ «Table 1.4: Age-Adjusted SEER Incidence and U.S. Death Rates and 5-Year Relative Survival Rates By Primary Cancer Site, Sex and Time Period» 
  71. 71,0 71,1 James G. Gurney, Malcolm A. Smith, Julie A. Ross (1999) Cancer Incidence and Survival among Children and Adolescents, United States SEER program 1975–1995, chapter on Leukemia Archived 24 December 2010 at the Wayback Machine. Cancer Statistics Branch, National Cancer Institute, available online from the SEER web site Archived 24 December 2010 at the Wayback Machine.
  72. Childhood Blood Cancers | The Leukemia & Lymphoma Society Archived 5 September 2012 at the Wayback Machine.
  73. Facts 2012 from The Leukemia & Lymphoma Society Archived 14 October 2012 at the Wayback Machine.
  74. «Leukaemia (all subtypes combined) statistics»։ Cancer Research UK։ Արխիվացված օրիգինալից 7 October 2014-ին։ Վերցված է 27 October 2014 
  75. Patlak M (2002)։ «Targeting leukemia: From bench to bedside»։ FASEB Journal 16 (3): 273։ PMID 11874976։ doi:10.1096/fj.02-0029bkt 
  76. Sontag, Susan (1978)։ Illness as Metaphor։ New York: Farrar, Straus and Giroux։ էջ 18։ ISBN 978-0-374-17443-9 
  77. «A Snapshot of Leukemia»։ NCI։ Արխիվացված օրիգինալից 4 July 2014-ին։ Վերցված է 18 June 2014 
  78. «Search of: leukemia — List Results — ClinicalTrials.gov»։ Արխիվացված օրիգինալից 15 September 2010-ին 
  79. «Understanding Clinical Trials for Blood Cancers»։ Leukemia and Lymphoma Society։ Արխիվացված օրիգինալից-ից 5 January 2011-ին։ Վերցված է 19 May 2010 
  80. Jaslow Ryan։ «New Leukemia Therapy Destroys Cancer by Turning Blood Cells into "Assassins"»։ CBSnews.com HealthPop section։ Արխիվացված օրիգինալից 31 March 2014-ին։ Վերցված է 11 August 2011 
  81. Coghlan, Andy (26 March 2013) Gene therapy cures leukaemia in eight days Archived 15 May 2015 at the Wayback Machine. The New Scientist, Retrieved 15 April 2013
  82. «How we're beating leukaemia»։ Leukaemia & Lymphoma Research։ Արխիվացված օրիգինալից 27 September 2013-ին։ Վերցված է 24 September 2013 
  83. 83,0 83,1 83,2 83,3 «How I treat acute and chronic leukemia in pregnancy»։ Blood Rev. 22 (5): 247–59։ September 2008։ PMID 18472198։ doi:10.1016/j.blre.2008.03.006 
  84. 84,0 84,1 «Pregnancy and commonly used drugs in hematology practice»։ Hematology Am Soc Hematol Educ Program 2010: 160–5։ 2010։ PMID 21239787։ doi:10.1182/asheducation-2010.1.160 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]