Մետաստազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետաստազ
Secondary tumor deposits in the liver from a primary cancer of the pancreas.jpg
Հիվանդությունների բազա 28954
MedlinePlus 002260
Metastasis Վիքիպահեստում

Մետաստազ (հուն.՝ μετάστασις — տեղափոխություն, անցում, տեղաշարժ)- երկրորդային ախտաբանական օջախ, առաջանում է օրգանիզմի առաջնային ախտահարման օջախից ախտածին գործոնի (ուռուցքային բջիջներ, վարակ) տարածման հետևանքով։

Ըստ փոխանցման ուղիների տարբերում են ավշային և արյունային մետաստազներ։ Ժամանակակից հասկացությամբ մետաստազ անվանում են չարորակ ուռուցքների բջիջների տարածումը (դիսեմինացումը), իսկ վարակինը՝ մետաստատիկ վարակիչ օջախներ։ Հայտնի են նաև բարորակ ուռուցքների մետաստազի դեպքեր։ Ուռուցքային բջիջներն ավշային ճանապարհով տեղափոխվելիս մետաստազ առաջանում է առաջնային օջախին մոտ գտնվող ավշային հանգույցներում, արյունայինի դեպքում՝ թոքերում, լյարդում, ոսկրերում և այլ օրգաններում։ Մետաստազի առկայությունը վկայում է ուռուցքային պրոցեսի ընդհանրացումը։ Մետաստազը լինում է միայնակ, որը կարելի է հեռացնել վիրահատությամբ, և բազմակի՝ պահանջում է ճառագայթաբուժման և քիմիաբուժության մեթոդների կիրառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png