Լաուրա Պաուսինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լաուրա Պաուսինի
LauraPausini2.jpg
Բնօրինակ անունիտալ.՝ Laura Pausini
Ի ծնե անունիտալ.՝ Laura Alice Rossella Pausini
Ծնվել էմայիսի 16, 1974(1974-05-16)[1][2] (46 տարեկան)
Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[3]
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Ժանրերփոփ երաժշտություն և ռոք[4]
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և Երաժիշտ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ[4]
ԼեյբլAtlantic Records
Պարգևներ«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան, Grammy Award for Best Latin Pop or Urban Album?, Latin Grammy Award for Best Female Pop Vocal Album?, Latin Grammy Award for Best Female Pop Vocal Album?, Latin Grammy Award for Best Female Pop Vocal Album? և Latin Grammy Award for Best Traditional Pop Vocal Album?
Կայքlaurapausini.com
Ստորագրություն
Ստորագրություն
Laura Pausini Վիքիպահեստում

Լաուրա Պաուսինի (իտալ.՝ Laura Pausini [pauˈziːni], մայիսի 16, 1974(1974-05-16)[1][2], Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[3]), իտալացի երգչուհի։ Բազմիցս արժանացել է «Գրեմմի» միջազգային և հատկապես՝ «Լատինական Գրեմմի» մրցանակների։ Ծնունդով Իտալիայից է։ Հիմնականում հայտնի է Հարավային Եվրոպայի և միջերկրածովյան երկրներում, հատկապես՝ Իտալիայում և Իսպանիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի երկրներում։ Երգում է ռոմանական լեզուներով (իտալերեն, իսպաներեն, ավելի քիչ ֆրանսերեն և պորտուգալերեն ), նրա երգացանկում ընդգրկված են նաև անգլերեն և այլ լեզուներով գրված կոմպոզիցիաներ։ Երգչուհու սիրելի ժանրը փոփն է, ինչպես նաև փիլիսոփայական և սիրային բալլադները՝ ռոքի և երբեմն քանթրիի խառնուրդով։ 2009 թվականի մարտին նրա սկավառակներից ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 45 միլիոն օրինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի մայիսի 16-ին Իտալիայի Ռավեննա գավառի Ֆաենցա քաղաքում[5]՝ Ֆաբրիզիո Պաուսինիի[6] և Գիաննա Բալարդինիի ընտանիքում։ Մեծացել է Սոլարոլոյում՝ նույն շրջանի փոքրիկ կոմունայում[7]։ Հայրը եղել է երգիչ և նախկին դաշնակահար[8]։ Նա երազում էր, որ իր դուստրը երգչուհի դառնա։ Նրանք միասին սկսել են ելույթներ ունենալ փոքրիկ ճաշարաններում և սրճարաններում, իսկ 1986 թվականի վերջին գիշերը միայնակ ելույթ է ունեցել բեմի վրա։ Այդ ժամանակ նա երգեր է երգել Էդիթ Պիաֆի, Բարբրա Ստրեյզանդի, Էլլա Ֆիցջերալդի, Թինա Թըրների, և Լայզա Մինելլիի երգացանկից, բայց 15 տարեկանից հիմնականում սկսել է երգել իտալական երգեր։ 1991 թվականին, հոր պնդմամբ, մասնակցել է Կաստրոկարոյի երաժշտական փառատոնին։ Այստեղ նրա վրա ուշադրություն են դարձրել պրոդյուսերներ Անջելո Վալսիլյոն և Մարկո Մարատին, որոնք նրան առաջարկել են ձայնագրել մի քանի երգեր։ Նոր ձայնագրված երգերի թվում եղել է «La Solitudine» երգը։ Այդ երգը ներկայացրել է 1993 թվականի Սան Ռեմոյի փառատոնին, որտեղ երիտասարդ կատարողների մեջ հաղթող է ճանաչվել։ Արդեն 1994 թվականին նույն փառատոնի հայտնի երգիչների շարքում գրավել է երրորդ տեղը։

Պաուսինին՝ 2009 թվականի համաշխարհային շրջագայության ժամանակ

Warner ընկերությունը նրան առաջարկել է ձայնասկավառակ ձայնագրել, և շուտով հայտնվել է Պաուսինիի առաջին ալբոմը՝ «Laura Pausini»: Վաճառվել է թողարկված 2 միլիոն օրինակը։ Երկրորդ ալբոմի թողարկման ժամանակ կրկնապատկվել է ձայնասկավառակների վաճառքը։ 37 երկրներում վաճառվել է ավելի քան 4 միլիոն օրինակ։ Billboard ամսագրի կարծիքով, նա դարձել է տարվա ամենապայծառ դեմքերից մեկը՝ զիջելով միայն Մրայա Քերիին։

Լաուրա Պաուսինին 2004 թվականին

1995 թվականին թողարկել է իսպանալեզու ալբոմ։ Այն Իսպանիայում վաճառվել է 1 միլիոն օրինակով, ևս 1 միլիոն օրինակ վաճառվել է տարբեր երկրներում։ Մեկ տարի անց ձայնագրել է «Le cose che vivi» ալբոմը, որտեղ ներգրավված է եղել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Սկավառակը ձայնագրվել է իսպաներեն և իտալերեն լեզուներով, իսկ բրազիլական շուկայի համար՝ պորտուգալերենով։ Նույն թվականին երգչուհին մեկնել է առաջին միջազգային շրջագայությանը։

Հաջորդ ձայնասկավառակը կրկին թողարկվել է երկու տարբերակով՝ իսպաներեն և իտալերեն։ Այն կոչվել է «La mia Risposta» և վաճառվել 50 երկրներում։ Երգերից մեկը հատուկ նրա համար գրել է Ֆիլ Քոլինզը։

1999 թվականին մեկնել է եվրոպական շրջագայության։ Այստեղ ձայնագրել է «Ուղղերձ շշի մեջ» ֆիլմի սաունդթրեքը։ Մոդենայում մասնակցել է «Պավարոտտին և ընկերները» համերգին։ Մեկ տարի անց վաճառքում է հայտնվել հերթական նոր ալբոմը «Tra te e il Mare», որը 4 անգամ առաջադրվել է «Լատինական Գրեմմի» մրցանակի։ 2001 թվականի վերջին վաճառվել է ալբոմի ավելի քան 3 միլիոն օրինակ։ 2002 թվականի հուլիսին թողարկել է իր առաջին անգլերեն ալբոմը՝ «From the Inside»: ԱՄՆ-ում ձայնասկավառակի վրա աշխատելու ժամանակ երգչուհու մոտ տարաձայնություններ էին առաջացել «Atlantic Records» ձայնագրող կազմակերպության ղեկավարության հետ։ Վիճաբանության հիմնական պատճառը եղել է ալբոմի ոչ ճիշտ գովազդը և նրա վաճառքի նկատմամբ անփույթ վերաբերմունքը։ Այդ պատճառով նա չեղյալ է հայտարարել պայմանագիրը ԱՄՆ-ում և վերադարձել հայրենի Իտալիա։ Այնուամենայնիվ, ալբոմի առաջին սինգլը՝ «Surrender», շատ հաջող է ստացվել, իսկ սկավառակները վաճառվել են 700.000 օրինակով։ 2004 թվականի գարնանը ձայնագրել է «Resta in Ascolto» ալբոմը, որը թողարկվել է երկու լեզուներով՝ իտալերեն և իսպաներեն։ Վաճառվել է ալբոմի մեկ միլիոն օրինակ, իսկ 2005 թվականին այն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։ 2006 թվականի նոյեմբերին թողարկել է «Io canto» ալբոմը, որը վաճառվել է 2.350.000 օրինակով։ Ալբոմի նույնանուն սինգլը մեծ հաջողություններ է գրանցել Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Բրազիլիայում։

2007 թվականի հունիսին երգչուհին համերգով հանդես է եկել Միլանի մարզադաշտում[9]։ Նրա ելույթին մասնակցել են 70.000 իտալացիներ[10]։ Այնուհետև համերգներ են տեղի ունեցել Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։ 2007 թվականի հոկտեմբերին արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգերում։

Նկար, որը արված է հեռախոսի տեսախցիկի միջոցով։ Լաուրա Պաուսինին հյուրանոցում՝ Բրազիլիա կատարած այցի ժամանակ (2008 թվականի նոյեմբերի 1)

Այդ ժամանակ թողարկել է իր ամենահայտնի «Dare to live» դուետը՝ Անդրեա Բոչելլիի հետ։ 2008 թվականի հունվարին նրա հետ նաև համերգներ է ունեցել ԱՄՆ-ում։ 2008 թվականի օգոստոսին թողարկել է «Todo vuelve a Empezar» դուետը։ Այն ձայնագրել է երիտասարդ պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի հետ։ 2008 թվականի նոյեմբերին թողարկել է իր հերթական ալբոմը՝ «Primavera In Anticipo» վերնագրով։ 2008 թվականի վերջին Պաուսինին դուետ է ձայնագրել ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։ Նրանք միասին երգել են Ազնավուրի 1965 թվականի հայնտի երգերից մեկը՝ "Paris au mois d'août"[11]: Պաուսինին նշել է, որ մեծացել է Ազնավուրի երգերի տակ։ 2009 թվականի հունվարին հարցազրույցի ժամանակ Ազնավուրը ասել է.

Aquote1.png Պաուսինին իմ երգերի բառերը ավելի լավ գիտի, քան ես[12]։ Aquote2.png


2009 թվականի գարնանը, «Primavera In Anticipo»/«Primavera anticipada» երաժշտական ալբոմի աջակցության համար, նոր շրջագայություն է սկսել, որն ընդգրկել է Իտալիան, Եվրոպայի և Սկանդինավիայի մի քանի երկրները, ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկան։ 2009 թվականի նոյեմբերին ստացել է 3-րդ «Լատինական Գրեմմի» մրցանակը։ Հենց այդ ժամանակ էլ թողարկվել է նրա կենդանի ալբոմը, որը իր մեջ ներառել է երգեր՝ 2009 թվականի շրջագայությունից։

2010 թվականի հունվարի 15-ին երգչուհին իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ մինչև 2012 թվականը դադարեցնելու է համերգային գործունեությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուսինին իր հայրենի քաղաքը թողել է 1995 թվականին, երբ իր գործընկերոջ, մենեջեր և պրոդյուսեր Ալֆրեդո Չերուտիի հետ մեկնել է Միլան[13][14]։ Նրանց հարաբերությունները ավարտվել են 2002 թվականին։ 2002-2005 թվականներին Պաուսինին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել իր նոր մենեջեր Գաբրիելե Պարիսիի հետ։ Նա նշանվել է իտալացի կիթառահար, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և նախկին երգիչ Պաոլո Կարտայի հետ[15][16]։ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին, Պաուիզինին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով հայտարարել է, որ նրանք երեխա են ունենալու[17]։ Նրանց դուստրը՝ Պաոլան, ծնվել է 2013 թվականի փետրվարի 8-ին[18]։

Սկավառագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Պաուսինի

Ալբոմներ իտալերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 - Laura Pausini
  • 1994 - Laura
  • 1996 - Le cose che vivi
  • 1998 - La mia risposta
  • 2000 - Tra te e il mare
  • 2001 - The best of Laura Pausini - E ritorno da te
  • 2002 - From the inside
  • 2004 - Resta in ascolto
  • 2005 - Live in Paris 05
  • 2006 - Io canto
  • 2007 - San Siro 2007
  • 2008 - Primavera In Anticipo
  • 2011 - Inedito
  • 2013 - 20 - The Greatest Hits
  • 2015 - Simili

Ալբոմներ իսպաներենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - Laura Pausini
  • 1996 - Las cosas que vives
  • 1998 - Mi respuesta
  • 2000 - Entre tú y mil mares
  • 2001 - Lo mejor de Laura Pausini - Volveré junto a ti
  • 2004 - Resta in ascolto|Escucha
  • 2006 - Yo canto
  • 2008 - Primavera anticipada
  • 2011 - Inédito
  • 2015 - Similares

Ալբոմներ անգլերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - From the Inside

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993: La solitudine / La soledad
  • 1993: Non c'è / Se fue
  • 1993: Perché non torna più
  • 1994: Strani amori / Amores extraños
  • 1994: Gente (իտալերենով) / Gente (իսպաներենով)
  • 1996: Incancellabile / Inolvidable / Inesquecivel
  • 1996: Le cose che vivi / Las cosas que vives
  • 1997: Ascolta il tuo cuore / Escucha a tu corazón
  • 1998: Un’emergenza d’amore / Emergencia de amor
  • 1999: In assenza di te / En ausencia de ti
  • 1999: La mia risposta / Mi respuesta
  • 2000: Tra te e il mare / Entre tú y mil mares
  • 2001: Il mio sbaglio più grande / Un error de los grandes
  • 2001: Fidati di me / Fíate de mí
  • 2001: Volevo dirti che ti amo / Quiero decirte que te amo
  • 2001: E ritorno da te / Volveré junto a ti
  • 2003: Una storia che vale / Dos historias iguales
  • 2003: Surrender (ամերիկյան տարբերակ)
  • 2003: Surrender (եվրոպական տարբերակ)
  • 2003: I need love / De tu amor
  • 2004: Resta in ascolto / Escucha atento
  • 2004: Vivimi / Víveme
  • 2004: Prendo te
  • 2005: Come se non fosse stato mai amore / Como si no nos hubiéramos amado
  • 2005: Benedetta passione / Bendecida pasión
  • 2005: La prospettiva di me
  • 2006: Io canto / Yo canto / Je chante (Io canto)
  • 2007: Spaccacuore / Dispárame, dispara
  • 2007: Non me lo so spiegare / No me lo puedo explicar (Տիցիանո Ֆերոյի հետ)
  • 2007: Destinazione paradiso
  • 2007: Y mi banda toca el rock
  • 2008: Invece no / En cambio no
  • 2009: Primavera in anticipo / Primavera anticipada (It is my song) (Ջեյմս Բլանտի հետ)
  • 2009: Un fatto ovvio / Un hecho obvio
  • 2009: Con la musica alla radio / Con la música en la radio
  • 2009: Non sono lei / Ella no soy
  • 2010: Casomai / Menos mal
  • 2011: Benvenuto / Bienvenido
  • 2011: Non ho mai smesso / Jamás abandoné
  • 2012: Bastava / Bastaba
  • 2012: Mi tengo
  • 2012: Le cose che non mi aspetto
  • 2013: Limpido
  • 2013: Se non te

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականին գրել է «Խորթ մայրը» ֆիլմի վոկալային բաժինը։

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • World Tour 1997
  • World Tour 1999
  • World Tour 2001-2002
  • Special World Tour 2005
  • San Siro 2007, Միլան
  • World Tour 2009
  • Inedito World Tour 2011-2012

Լաուրա Պաուսինիի խումբ (2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

պարողներ՝

  • Ստեֆանո Բենեդետի (Stefano Benedetti)
  • Վալենտինա Բերետա (Valentina Beretta)
  • Բրունո Չենտոլա (Bruno Centola)
  • Սանտո Ջուլիանո (Santo Giuliano)
  • Լուկա Պաոլինի (Luca Paoloni)
  • Էրիկա Սիմոնետի (Erika Simonetti)
  • Տիցիանա Վիտո (Tiziana Vitto)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.hola.com/biografias/laura-pausini/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124693482 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
  5. «Pausini Sig.ra Laura – Commendatore Ordine al Merito della Repubblica Italiana» (Italian)։ Quirinale.it։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 5, 2011-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2012 
  6. Mark Worden (մարտի 15, 2003)։ «Italy's multilingual star serenades the world»։ Billboard։ Վերցված է սեպտեմբերի 1, 2012 
  7. {{cite web|url=http://archiviostorico.corriere.it/1993/maggio/25/Laura_Pausini_Sanremo_primo_disco_co_0_93052512464.shtml%7Ctitle=Laura Pausini da Sanremo al primo disco|date=մայիսի 25, 1993|work=[[Corriere della Sera|language=Italian|accessdate=հուլիսի 29, 2011}}
  8. Thierry Coljon (հոկտեմբերի 2, 1996)։ «Pausini d'oiseau, le ssignol de Ravenna veut tout et tou»։ Le Soir (French)։ էջ 47։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 7, 2013-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  9. «Laura Pausini a San Siro» (Italian)։ MTV։ հունվարի 25, 2007։ Վերցված է հուլիսի 30, 2011 
  10. Gino Castaldo (հունիսի 4, 2007)։ «Un trionfo per Laura Pausini settantamila in delirio a S.Siro»։ La Repubblica (Italian)։ Վերցված է հուլիսի 30, 2011 
  11. «Laura Pausini & Charles Aznavour - Paris au mois d'aout (Traducción en Español» 
  12. «Laura PAUSINI & Charles AZNAVOUR Vivement Dimanche France 2 (18-01-2009) Paris au mois d'Août» (French)։ France 2։ 18 January 2009։ Վերցված է 16 March 2014 
  13. Laura Putti (դեկտեմբերի 24, 1995)։ «La favola di Laura, stella dei due mondi»։ la Repubblica (Italian)։ Վերցված է օգոստոսի 13, 2011 
  14. Laura Putti (հունվարի 27, 2001)։ «Pausini pensa all'America»։ la Repubblica (Italian)։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 18, 2012-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2011 
  15. «Pausini torna dal suo chitarrista»։ TGCOM (Italian)։ նոյեմբերի 23, 2005։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 8, 2010-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2011 
  16. «Pausini paparazzata sul set del nuovo video»։ TGCOM (Italian)։ հուլիսի 29, 2011։ Վերցված է օգոստոսի 13, 2011 (չաշխատող հղում)
  17. «Pausini incinta, la foto su Facebook»։ Il Secolo XIX (Italian)։ սեպտեմբերի 15, 2012։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 18, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2012 
  18. «Laura Pausini è diventata mamma E' nata la piccola Paola»։ Il Resto del Carlino (Italian)։ փետրվարի 8, 2013։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 8, 2013-ին։ Վերցված է փետրվարի 8, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]