Երեկոն այգում (կտավ)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1969 |
բարձրություն | 50,5 սանտիմետր |
լայնություն | 70 սանտիմետր |
նյութ | կտավ, ստվարաթուղթ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Երեկոն այգում», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1969 թվականին ստեղծած աշխատանքը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսաբեկյանի «հայացքը» կին էակի նկատմամբ միանշանակ չէ[2]։ Այն արթնացնում է իրարամերժ, հզոր խոհազգայական զուգորդումներ, ընկալվում որպես կնոջն «ուսումնասիրելու» փորձ։ Իսաբեկյանի ստեղծագործություններում կանացի թեման առանձին հետաքրքրություն է ներկայացնում ուսումնասիրության համար։ Ազգային, համաշխարհային գրականության ու կերպարվեստի իմացությունը Իսաբեկյանին թելադրում է ամբողջական մոտեցում, նրա արվեստին բնորոշ անհատական տեսունակության արծարծում։
1969 թվականին ստեղծված «Երեկոն այգում» ստեղծագործությունը լի է հետիմպրեսիոնիստական, գոգենյան արվեստին բնորոշ ներդաշնակության հավիտենական որոնումով։ Կտավի կենտրոնական փնջաձև լույսը դարձնում է արտահայտիչ ծառերի պատկերները, որոնց բրգաձև, հաստ բներն ու ճյուղերը ստատիկ են։
Որոշակի կոնկրետությունից դուրս են առաջին պլանում հանգստացող երկու կանանց դիրքն ու ներքին անդորրը։ Թախիծ և տրտմություն է նկատելի կիսանստած կնոջ դեմքին[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Իսաբեկյան Էդուարդ Հմայակի | Երեկոն այգում - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18
- ↑ Կանացի կերպարն Էդուարդ Իսաբեկյանի հաստոցային գեղանկարներում, Իսաբեկյան Մ. Ա.
- ↑ «Էդ.Իսաբեկյան 1914-2007. Երեկոն այգում. 1969, կտավ ստվարաթղթի վրա, յուղաներկ, 50.5×70, ՀԱՊ / Garden in the evening, NGA | Eduard Isabekyan»։ eduardisabekyan.com (en-US)։ Վերցված է 2018-05-18