Հեռացողը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
«Հեռացողը»
Leaving Woman.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1964
բարձրություն50
լայնություն70
նյութկտավ և յուղաներկ
հավաքածումասնավոր հավաքածու
կայք

«Հեռացողը», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործություններից՝ ստեղծված 1964 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ստեղծված «Հեռացողը» (մի շարք հրապարակումներում՝ «Հեռացող կինը») կտավը Վրուբելյան սիմվոլիզմի գեղարվեստական պատկերայնությունն հիշեցնող իսաբեկյանական սիմվոլիզմի դրսևորում է։ «Հեռացողը» ստեղծագործությունում գեղանկարչական արտասովոր երանգավորման հարստությամբ Իսաբեկյանը հասնում է լռության տպավորության, ընդգծում այն որպես առանձին թեմա։

Կտավում ներկայացված է նկարչի համար ճակատագրական 1964 թվականին կրած կրկնակի կորստի (1964 թվականի ապրիլին վթարի հետևանքով վախճանվել է հայրը՝ Հմայակ Իսաբեկյանը, մայիսին քաղցկեղից մահացել է կինը՝ նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը) ուղղակի արտահայտությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիրական տարածության միջով, անիրական անտարբերությամբ, ամբողջովին ինքնամփոփ դիտողի կողքով քայլում է կինը։ Ստեղծագործության անվանը համապատասխան՝ կոմպոզիցիոն կառուցվածքի հրամայական թելադրանքով այս «ընթացքն» իմաստաբանորեն ընկալվում է որպես իրական «հեռացում»: Ֆիգուրից առաջ, քամուց քշվող զգեստափեշերը ցույց են տալիս ընթացքի միակ հնարավոր ուղղությունը՝ դեպի խավար, որի սառը, սրսռուն կապույտը սիմվոլիկ խորհրդանիշ է՝ անէության անսահմանությունը։

Կտավի գունային գամման ամբողջովին կառուցված է համատարած կապույտի գերիշխանության հագեցած երանգայնությամբ։ Անողոք ընթացքի անխուսափելիության նախազգացումով, կապտա-խավար սառնությունը, վրա հասնելով, պարուրում է կանացի իրանը, կլանում նրա ջերմության վերջին առկայծումները, թանձր սև ուրվագծով ճանկում ձևերի փափուկ կորությունը։ Կնոջ պատկերի քայլքից ետ ու փեշերին կարմրի, ճերմակի ժլատ, նյարդային ցոլքերով էության-շարժման-ժամանակի վերջին կապտա-մանուշակագույն բոցկլտումն է, վերջին տրոփը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]