Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
| տարի | 1960 |
| բարձրություն | 150 սանտիմետր |
| լայնություն | 140 սանտիմետր |
| ստեղծման երկիր | |
| ժանր | դիմապատկեր |
| նյութ | կտավ և յուղաներկ |
| գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| հիմնական թեմա | Դերենիկ Դեմիրճյան |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Կտավն ունի 150 սմ բարձրություն, 140 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիցիոն աշխատանքներում կերպարների հոգեբանական բնութագրման խորացման հետ զուգընթաց Էդուարդ Իսաբեկյանը 1950-ական թթ. ընթացքում մեծ ոգևորությամբ ու հմտությամբ աշխատում է ժամանակակիցների դիմանկարների վրա։ Արտահայտչական մեծ ուժ ունեցող Դերենիկ Դեմիրճյանի կոմպոզիցիոն դիմանկարը յուրատիպ ասք է ժամանակի խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկի մասին։
Դեմիրճյանի դիմանկարը Իսաբեկյանը ավարտել է 1960 թվականին, սակայն գրողի կերպարը նրա ուշադրության կենտրոնում է եղել դեռևս 1945 թ-ից, երբ աշխատում էր նրա լավագույն երկերից մեկի՝ «Վարդանանք»-ի նկարազարդումների վրա։ Գրքի ստեղծագործաբար ընթերցումը, երկարատև զրույցները հեղինակի հետ ազնիվ ոգևորության անսպառ աղբյուր են հնադիսացել նկարչի համար։
Իսաբեկյանը Դեմիրճյանին պատկերել է հարազատ բնության գրկում՝ բարձր լեռներով շրջապատված ձորում։ Բնության ահեղ, բայց միաժամանակ բանաստեղծական այս տեսարաններն են Դեմիրճյանին մղել դեպի հայ ժողովրդի հերոսական անցյալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դերենիկ Դեմիրճյանի դիմանկար.1960, կտ. յուղ.,150/140, ՀԱՊ». izi.TRAVEL. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը
