Մոր դիմանկար
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1943 |
բարձրություն | 88 |
լայնություն | 71 |
նյութ | կտավ, յուղաներկ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
կայք | |
Ծանոթագրություններ |
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը մորը՝ Սաթենիկ Ղազարյանցին նվիրված կտավներ է ստեղծել 1943 և 1946 թվականներին, որոնք 1940-ական թվականներին Իսաբեկյանի արվեստում կատարված տեղաշարժերի, «արժեքների վերանայման», ռեալիստական միտումների ուժգնացման և աստիճանական հաստատման մասին վկայող օրինակներ են։ Կտավներն աչքի են ընկնում արդեն տարիքն առած, հոգնաբեկ բարեդեմ կնոջ նկատմամբ հեղինակի առանձնահատուկ՝ որդիական ջերմ սիրո և պատկառանքի զգացումներով։ Իրենց դեղնադարչնագույն, մոխրագույն, կապույտ և կապտականաչ ներդաշնակ երանգներով, պարզ ուրվագծերով, պլաստիկ ծավալներով, կերպարի բնական կեցվածքով և հոգեբանական ինքնամփոփ նկարագրով այդ աշխատանքները շարունակում են կուրբեական ռեալիզմի ավանդույթները։
1943 թվականին ստեղծված «Մոր դիմանկար» աշխատանքը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1946 |
բարձրություն | 66 |
լայնություն | 57 |
նյութ | կտավ, յուղաներկ |
սեփականատեր | էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Մորս դիմանկարը» կտավում մոր կերպարը գրավում է իր հոգևոր ջերմությամբ. մայրը նստած է ձեռքերը ծնկներին, դեմքը՝ մտահոգ։ Կոմպոզիցիան ողողված է դեղնավուն լույսով և նկարչի ստեղծած շագանակագույնի հարուստ երանգները ստեղծում են միասնականություն[2]։
1946 թվականին ստեղծված «Մորս դիմանկարը» աշխատանքը գտնվում է էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մոր դիմանկար» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում
- ↑ «Մոր դիմանկարը.1946, կտ., յուղ., 66×57, ԷԻՑ»։ izi.TRAVEL (հայերեն)։ Վերցված է 2018-02-12
- ↑ «Մորս դիմանկարը» կտավը էդուարդ Իսաբեկյան ցուցասրահի կայքում
- ↑ «Պարսամյան Ռ. – Էդվարդ Իսաբեկյան – ամս, «Սովետական Հայաստան», Ե., հ. 5, 1964 | Eduard Isabekyan»։ eduardisabekyan.com (en-US)։ Վերցված է 2018-02-12