Չվերադարձան (կտավ)
«Չվերադարձան. 1945 թվական» | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1968-1970 |
բարձրություն | 191 |
լայնություն | 151,5 |
նյութ | Կտավ, յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Չվերադարձան» 1964, 1965, 1968-1970 թվականներ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի «Չվերադարձան» (1964, 1965, 1968-1970 թվականներ) վերնագրով կտավներն արված են մի քանի տարբերակներով։
«Չվերադարձան. 1945 թվական» տարբերակում բնանկարի խստաշունչ վեհությունը, ծավալաձևերի կտրուկ, բյուրեղանման անցումներն ընդգծված են լուսաստվերային հակադրություններով, երկնքի թանձր կապույտի հագեցվածությամբ։ Արտահայտչականությանը մեծապես նպաստում է նաև հարթապատկերային մոդելավորումը, ֆիգուրատիվ սլացիկությունն ու ծեր կնոջ զուսպ, ընդհանրացված պրոֆիլային դիրքը։ Երիտասարդ աղջկա ներկայությունը տրամադրության ընդհանրության ու իմաստային հակադրության յուրօրինակ դրսևորում է, որպես կյանքի շարունակելիության, գալիքի գաղափար[1]։
Աշխատանքը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
«Չվերադարձան. էսքիզ. 1965» | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1965 |
բարձրություն | 70 |
լայնություն | 49,5 |
նյութ | ստվարաթուղթ, յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Չվերադարձան. էսքիզ. 1965», այստեղ Իսաբեկյանը գտել է իրեն յուրահատուկ լիրիկա-դրամատիկական մոտիվը, որով դրսևորել է իր խոհերն ու ապրումները Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի նկատմամբ։ Էսքիզում տան շեմին լակոնիկ պատկերված են երկու կին` ծեր և երիտասարդ։ Նրանք անհույս սպասում են նրանց, որոնք իրենց կյանքն են զոհել ուրիշների երջանկության համար։ Շուրջը փռված է լեռնաստանի գեղատեսիլ բնությունը, որի հանգած նուրբ գույներն ասես «երգում են» թախծոտ ու վեհապանծ մի երգ զոհված հերոսների մասին[3]։
Աշխատանքը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։ Արժանացել է Հանրապետական մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Չվերադարձան.1945 թվական. 1968-1970, կտ., յուղ., 191×151.5, ՀԱՊ / They didn't return.1945, NGA | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Չվերադարձան. 1945 թվական» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում
- ↑ «Չվերադարձան. էսքիզ. 1965, ստվ., յուղ., 70×49,5, ՀԱՊ / They didn't return.Sketch, NGA | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Չվերադարձան. էսքիզ. 1965» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում