Առևանգումներ (շարք, կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Abduction.jpg
Abduction 1941.jpg

«Առևանգումների» շարքում ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը մտահղացել է 20-րդ դարի սկզբի հայ ազգաբնակչության դեմ օսմանյան թուրք բարբարոսների անօրեն դաժանությունն ու ողբերգական իրադարձությունները պատկերել որպես փաստ, զուրկ՝ պաթոսի կոչից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմատիկ-կոմպոզիցիոն կտավները 1950-ական թթ. վերջերին հայ գեղանկարչության մեջ յուրօրինակ զարգացում ապրեցին հանձինս մի քանի արվեստագետների, որոնց ստեղծագործական որոնումները դրսևորվեցին առավելագույնս բնանկարային ժանրի հետ սինթեզվելով։ Այդպես է Էդուարդ Իսաբեկյանի «Առևանգումների» շարքում, որտեղ նկարիչը մտահղացել էր 20-րդ դարի սկզբի հայ ազգաբնակչության դեմ օսմանյան թուրք բարբարոսների անօրեն դաժանությունն ու ողբերգական իրադարձությունները պատկերել որպես փաստ, զուրկ՝ պաթոսի կոչից[1][2]։

20-րդ դարի արվեստագետի ասելիքն ավելի բարդ պայմաններ ունեցավ հատկապես խորհրդային գաղափարախոսության ժամանակ։ Առավել ևս դժվար էր իրական ճշմարտացիությանը ձգտելով, գաղափարայնության շտամպից խուսափելու հնարավոր եզրեր որոնելը. հավաստել դիտողին իր անկաշառ անկեղծությունը, վստահել ու կոչել, արվեստով իսկ խոստովանել սեր և հավատարմություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Picto infobox artiste.png
«Առևանգում:Կոմպոզիցիա»
«Առևանգում:Կոմպոզիցիա»
Abduction.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1941
բարձրություն32
լայնություն41
նյութԿտավ, յուղաներկ
կայք
Ծանոթագրություններ

Իսաբեկյան-նկարչի առավել դրամատիկ ստեղծագործական նկարագիրը վկայում է «Առևանգում։ Կոմպոզիցիա», 1941, աշխատանքը[3]։ Երեք քուրդ տղամարդիկ հեռանում են թալանից հետո, թողնելով ծառին կապված տղամարդուն և նրա ոտքերի մոտ սպանված կնոջը։ Նկարի ուղղաձիգ առանցքից ձախ մաքսիմալ խտացնելով ֆիգուրատիվ դասավորվածությունը, դիտողին մեջքով և ամբողջ հասակով կանգնած երկու քրդերի ֆիգուրներին նկարիչը հակադրում է ձիու պատկերի դինամիզմը պարանոցի ճկուն շրջադարձով, և առավել ընդգծում բռնի ուժի հետ ընդհանրություն չունեցող կենդանու ճերմակ մաքրությունը։ Թանձր հագեցած գունային գամման հատկապես հնչեղ է դառնում ֆիգուրների ուրվագիծն ընդգծող սև եզրագծի շնորհիվ։ Էմոցիոնալ ազդեցությամբ գունային լուծումը աշխատանքում առաջնային է։ Այն կլանում է դիտողին տագնապի զգացողությամբ, դրամատիզմով։ Կոմպոզիցիոն աջ հատվածն ավելի հստակ ու ազատ է, որով առավել է ընդգծվում աշխատանքի գաղափարական իմաստը, կատարված փաստը։ Կոմպոզիցիոն այս մասը շատ հետաքրքիր է գծային, գունային լուծմամբ, ուր ծառի բնին գոտկատեղից կապված տղամարդու ֆիգուրը, հակվելով մերկ կնոջ անկենդան մարմնին, մարմնավորում է լուռ կսկիծ ու ցավ, «Ողբ» («Պիետա») թեմայի յուրօրինակ արտահայտություն հանդիսանում։ Կատարվածը փաստ է, զուրկ որևէ հերոսական պաթոսից` կորստի, ցավի խտացում։ Դրամատիզմի ռոմանտիկ մեկնաբանումը, գունային լուծման հագեցվածությունը, գեղանկարչական կատարման տեմպերամենտը, թեմայի ընտրությունը վկայում են երիտասարդ Իսաբեկյանի նախասիրությունները, ֆրանսիական ռոմանտիզմի, եվրոպական արվեստի դասական կոմպոզիցիաների իմացությունը, նաև` ինքնուրույն ստեղծագործական հնարավորություններն ու մտածողությունը։

Picto infobox artiste.png
«Առևանգում։ Ձիերով կոմպոզիցիա»
«Առևանգում։ Ձիերով կոմպոզիցիա»
Abduction.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1941
բարձրություն44
լայնություն34
նյութստվարաթուղթ, յուղաներկ
կայք
Ծանոթագրություններ

«Առևանգում։ Ձիերով կոմպոզիցիա», 1941[4], դինամիկ կոմպոզիցիայում հեծյալների խառնիխուռն գործողությունը կատարվում է հետևի պլանում ազգային երևակայական ճարտարապետական շինությունների դրվագների ֆոնին. պատուհանի սյունազարդ բացվածք, տաճարի մուտքի օրդեր, ոլորապտույտ վոլյուտներով զարդարված խոյակներ։ Հատկանշական է երկնքի, ամպերի կերպարա-գունային հագեցվածությունը, կապույտի, խուլ կարմրի, բաց օխրայի կիրառմամբ լուսաստվերային կոնտրաստը, գեղանկարչական հուզական ու դրամատիկ մեկնաբանված երկինքը, որ ներդաշնակ է կտավի իմաստա-գեղանկարչական մտահղացմանը, օրգանապես շարունակում ու ամբողջացնում է ընդհանուր տրամադրությունը[5]։

«Առևանգումներ» խորագրի կտավներից մեկի ցուցադրման ժամանակ Երվանդ Քոչարը, մոտենալով երիտասարդ Իսաբեկյանին, ասել է.

Aquote1.png Այ՛ տղա, եռագույնն ես պատկերել։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]