Դուրս տաճարից (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դուրս տաճարից
տեսակ գեղանկար
նկարիչ Էդուարդ Իսաբեկյան
տարի 1978
բարձրություն 115±1 սանտիմետր
լայնություն 105±1 սանտիմետր
նյութ յուղաներկ և կտավ
հավաքածու Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Դուրս տաճարից


«Դուրս տաճարից», «Պապ թագավոր», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյանը, դիմելով հայ ժողովրդի կյանքի կարևոր ու վճռորոշ իրադարձություններին, արծարծում է բոլոր ժամանակների համար արդիական թեմաներ, որոնց առանցքում մարդկային վեհ ու ազնիվ ձգտումներն են, սերն ու նվիրումը երկրին ու մարդուն։ Նա կարևոր ներդրում ունի հայ արվեստում պատմանկարչության զարգացման գործում։ Այս ժանրի նշանավորներից է «Դուրս տաճարից» («Պապ թագավոր») կտավը, որն ուշագրավ է պատմական դարաշրջանի խոր զգացողությամբ, հետաքրքիր կոմպոզիցիոն կառուցվածքով և արդիական հնչեղությամբ։ Ներկայացված է Պապ թագավորի պատմությունը[1]։

Aquote1.png Պապը, հայրենի երկիր վերադառնալով, բախվում է տխուր մի իրողության: Ժողովրդի բախտը տնօրինող խավը՝ իշխանները, հոգևորականները, հղփացել են, լկտիացել, վերասերվել: Վանքերը, հոգևոր կենտրոնները վեր են ածվել իսկական անկելանոցների: Եվ նա զայրացած ջանում է պատժել մեղավորներին, փրկել դրությունը: Ես մտադիր եմ պատկերել տաճարից այդ հղփացածներին վտարելու դրվագը»:
- Էդուարդ Իսաբեկյան
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]