Ծովինար (կտավ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովինար (այլ կիրառումներ)
Ծովինար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1982 |
բարձրություն | 140,5 սանտիմետր |
լայնություն | 150 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ |
հավաքածու | Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Ծովինար», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1982 թվականին ստեղծած կտավը։ Նկարված է «Նավզիկե»-ի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սասնա ծռեր» էպոսում Ծովինարը ջրային տարերքի հետ կապված ամպերի կայծակնացայտ ոգի կամ ծովային ջրից հղիացած երկվորյակ դյուցազունների՝ Սանասարի ու Բաղդասարի մայրն է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Իսաբեկյանը էպոսի հերոսներին պատկերել է հեքիաթային, միևնույն ժամանակ նրանք իսկապես մարդկային են։ Ծովինարի կերպարը ստեղծել է գեղեցիկ, կենսուրախ, հասարակ աղջկա գծերով, որի ուժեղ կազմվածքը բերում է այն համոզման, որ նա՝ էպոսի այդ հերոսուհին է ծնել Սանասարին և Բաղդասարին։ Եռաֆիգուր այս կոմպոզիցիայում նկարիչը շեշտադրել է գունային կառույցները, որոնք իշխում են թե՛ ֆիգուրների պլաստիկ մոդելավորման, թե՛ միջավայրի ստեղծման և թե՛ տեսարանի էպիկականության և նրանում ազգայինի (կարմիր, կապույտ, նարնջագույն) ընդգծման մեջ[1]։
Նավզիկեն քերեցի...Չեմ ափսոսում, քանի որ դուրս չէր գալիս։ Էսօր էսքիզ արեցի Ծովինարի, որ Սանասարի, Բաղդասարի հետ ծովից դուրս է գալիս։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ծովինար» կտավը Էդուարդ Իսաբեկյանի պաշտոնական կայքում
- ↑ «Նավզիկե. 1964, կտավ, յուղաներկ, 140×150 / Nausicaa | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.