Ձեր կենացը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ձեր կենացը
տեսակ գեղանկար
նկարիչ Էդուարդ Իսաբեկյան
տարի 1999
բարձրություն 90
լայնություն 80
նյութ Կտավ, յուղաներկ
գտնվում է Հայաստան
հավաքածու Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
կայք


Ձեր կենացը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի «Ձեր կենացը» կտավն արտահայտում է նկարչի մտածողությունը՝ ներթափանցված իրական կենցաղայնությամբ և հուշի երազային-երևակայական վերապրումով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում նկարիչն ստեղծել է մահացած ծնողների «երիտասարդ» կերպարները, որոնց «հրավիրել է» սեղանի շուրջ։ Իսաբեկյանը ստեղծել է մտերմիկ-ինտիմ պատկեր, որտեղ անհամատեղելիության հակասական գաղափարն ի հեճուկս տրամաբանության ու իրականության, ժխտված է գեղարվեստական լեզվի պատկերային պայմանականություններով։

Կտավում երեք «կերպարանքները» միավորված են հոգևոր ու գենետիկ կապով, հարազատությամբ։ Մոր դեմքը ողողված է անսահման սիրով ու ջերմությամբ, ընդգծված են ոսկեցոլք հագուստն ու նարնջակարմիր վերնազգեստը։ Այս ներդաշնակությանն անսովոր հակադրություն է նկարչի իրական տարիքի և կարծես լուսանկարչական տպավորության վրա հիմնված՝ ծնողների երիտասարդ պատկերները։ Մոր և հոր թուխ մազերը, դեմքի անբնական ճերմակ դալկությունն էլ ավելի անիրական վերացածության երանգ են ձեռք բերում նկարչի ճշմարտացի ինքնապատկերի կողքին՝ ծերացած մաշկը, իմաստնացած դեմքը, ալեխառն մազերը։ Արվեստագետի ձեռքի գինու բաժակն ասես լի է ապրած տարիների ու հույզերի բեռով, վերաարժեքավորման սուբյեկտիվ իրավունքով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]