Jump to content

Ծերունու առավոտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ծերունու առավոտը»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1964
բարձրություն145
լայնություն100
ստեղծման երկիրՀայաստան Հայաստան
ժանրդիմապատկեր
նյութկտավ յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
http://www.gallery.am/hy/database/item/345/
Ծանոթագրություններ

«Ծերունու առավոտը», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1964 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

1964 թվականին ստեղծած «Ծերունու առավոտը» («Փետրվարյան առավոտ») ստեղծագործությամբ Իսաբեկյանի դիմանկարային արվեստում սկիզբ է դրվում ռետրոսպեկտիվ կենսագրական տարեգրություն հասկացությանը, որն իր «վերջնակետին» է հասնում «Հոգեհանգիստ Իգդիրում» վերնագրով խոշորագույն կտավում։ Հոր զուսպ, ինքնամփոփ, համբերատար բնավորությանը համապատասխան, նկարիչը վերստեղծում է ծեր տղամարդու ուրվապատկերը՝ կեցվածքի բնորոշ հատկանիշներով, աջ ձեռքով հենված ձեռնափայտին։
Կտավում շագանակագույն վերարկուի ուրվապատկերային գծի իրար հաջորդող նյարդային անհանգիստ դինամիկան ու հստակ, անշտապ որոշակիությունը, երանգների լուսաթափանց ու խուլ հատվածների գունային հագեցածությունը, հարթապատկերայնության ընդհանրացումները նպաստում են յուրահատուկ հուզա-զգայական արտահայտությանը[2][3]։

1985 թվականին աշխատանքն արժանացել է պետական մրցանակի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]