Վրացի ծերուկը (կտավ)
Արտաքին տեսք
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1941 |
բարձրություն | 52 |
լայնություն | 37 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ, ստվարաթուղթ և յուղաներկ |
կայք | |
Ծանոթագրություններ |
Վրացի ծերուկը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործություններից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Իսաբեկյանը դիմանկարներ ստեղծել է դեռևս ուսանողական տարիներին։ «Վրացի ծերուկը» դիմանկարն աչքի է ընկնում կտավի գեղարվեստական կառուցման ամբողջական բնութագրով։ Աշխատանքը կատարված է վստահ, հյութեղ վրձնահարվածներով, մուգ-շագանակագույնի, օխրաների տաք գունային գամմայի համադրություններով, ձևի, ծավալի ամուր կառուցվածքային զգացողությամբ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեբեղ թանձր ճերմակը, ծխամորճից թեթև դեղնած ծայրերով, սքողում է բերանի ձևը, որ սեղմում է ծխամորճը։ Լուսային գոտին ակտիվ է ծերունու դեմքին։ Կտավի գունային գամման կրում է բաժբեուկյան փափկության ու մոդելավորման ազդեցությունը, սակայն Իսաբեկյանն ինքնուրույն է կերտում յուրահատուկ խառնվածք, ընդգծում ազգային խարակտերային դիմագծերը[1]։