Jump to content

Արտավազդի կործանումը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արտավազդի կործանումը»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1980
բարձրություն70
լայնություն50
ստեղծման երկիրՀայաստան Հայաստան
նյութկտավ յուղաներկ
կայք
Ծանոթագրություններ

«Արտավազդի կործանումը», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1980 թվականին ստեղծած կտավը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտավազդի կործանումը» կտավը Իսաբեկյանի դրամատիկ պլաստիկայի առավել հախուռն արտահայտում է։ Նկարիչը պատկերել է երկնակամարի ու լեռնապարի ժայռակերտ ուրվագծերի ջինջ կապույտի տարածականության մեջ գահավիժող հեծյալին «հոտնկայս», թամբին նստած։ Արտավազդի զգեստի ու ձիու ճերմակին նկարիչը հակադրել է թիկնոցի ու թամբի կարմիրը։ Արտավազդի հակված գլուխը, ձեռքերը զուգորդվում են խաչելության գաղափարի հետ, որին նպաստում է պարանոցի, գլխի դիրքը։ Արտավազդի արքայական հրակարմիր թիկնոցը նրա գլխավերևում ծածանվում է որպես ռազմի դրոշ։ Կտավի բոլոր տարրերը՝ ձին, թամբը, պատանին, աղեղը, վահանը, թիկնոցը, շղթայաձև միասնական են, կապակցված ու միաձույլ և ընկալվում են որպես ամբողջական նշան։ Իսաբեկյանի «Արտավազդի կործանումը» կտավում գունային արտահայտչականությունն հասնում է իր կատարելությանը, որտեղ լույսի, ռեֆլեքսների հարուստ խաղն անսովոր հնչեղության է հասցնում լուսավառ ճերմակը[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]