Պատանի Դավիթ (կտավ)
Պատանի Դավիթ Պատանի Դավիթ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1956 |
բարձրություն | 190 |
լայնություն | 265 |
նյութ | Կտավ, յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Պատանի Դավիթ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականների սկզբներից Իսաբեկյանի ուշադրության կենտրոնն է դառնում հայկական ժողովրդական վեպը՝ «Սասունցի Դավիթ»-ը։ Նկարչին հուզում են ժողովրդական ստեղծագործության լավատեսությունը, հումանիստական ոգին, ժողովրդի հավատը դեպի բարու ու ազնիվի հաղթանակը, նրա ոչնչով չմեղմացող ատելությունն անարդարի ու չարի հանդեպ…
Հայկական լեռնաշխարհ։ Աժդահա լեռների ստորոտում վեհորեն հոսում է գետը։ Հեռվում՝ թշնամու կողմից ավերված գյուղ։ Նկարի առաջին պլանում կանգնած է ուժեղ, գեղեցիկ, պատանի Դավիթը։ Ձախ ձեռքով նա հենվել է հայրենի երկրի ճարտարապետական կոթողներից մեկի բեկորին. աջում՝ նետ և աղեղ է։ Կենտրոնացած ու մտազբաղ է Դավիթը։ Դառնությամբ է նա նայում ավերակ դարձած հայրենի երկրին։
Սակայն դառնության հետ ջերմ մարդկային սիրտ է բաբախում նրա սլացիկ մարմնում։ Նույնիսկ կատաղի գազանն է խոնարհվել նրա ուժեղ ու բարի սրտի առջև։ Իսաբեկյանը մեծ վարպետությամբ կարողացել է արտահայտել վիպերգի խոհական ոգին, նրա էպիկական, փիլիսոփայական էությունը[1]։
Երբ Բջնիից տուն դարձա, ժայռոտ ֆոնի վրա ջահել աղջկա էի նկարել։ Մկրտիչ Քամալյանը թե՝ հապա աղջկա փոխարեն ջահել Սասունցի Դավթին դիր։ «ՊատանիԴավիթը» նկարվեց 3 շաբաթում։ Նա դարձավ իմ երազած երիտասարդի կերպարը՝ իր պայծառ մտքով, խիզախ հոգով, ազնիվ ու խրոխտ կերպարանքով։ Կուզենայի, որ նրա պես Մարութա սար նետվեին, նրա պես հայրենի հողն ու ջուրը սիրեին ու նրա պայծառ հայացքն ունենային մեր ջահելները։ - Էդուարդ Իսաբեկյան
|
Կտավը հուշադրամի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանին նվիրված լույս ընծայվեց հուշադրամ, որի մի երեսին «Պատանի Դավիթ» աշխատանքն է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պատանի Դավիթը» ՀԱՊ-ում
- ↑ «Թողարկվել են նոր հուշադրամներ` նվիրված Էդուարդ Իսաբեկյանի 100 և Ոսկան Երևանցու 400-ամյակներին | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.