Դավիթ Բեկ (կտավ)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
| տարի | 1945 |
| բարձրություն | 210 սանտիմետր |
| լայնություն | 265 սանտիմետր |
| նյութ | կտավ |
| գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Դավիթ Բեկ», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1945 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսաբեկյանի արվեստում արտահայտված են դարաշրջանի հայրենասիրական նվիրական երազանքները։ «Դավիթ-Բեկ» կտավում նկարիչը պատկերել է հաղթանակի գաղափարը. իր պարտությունն ընդունած թշնամին հայոց զորավարի ու հեծելազորի ոտքերի մոտ է[1]։
Իսաբեկյանի այս կտավն իր վրա է կրում ֆրանսիական ռոմանտիզմի ազդեցությունը (Էժեն Դելակրուայի «Խաչակիրների մուտքը Կոստանդնուպոլիս»)՝ ինքնուրույն գեղանկարչական կատարմամբ, աչքի ընկնող հուզական արտահայտչականությամբ։ Զորավարը հեծյալ դրոշակակիր թիկնապահների հետ մասշտաբայնորեն կենտրոնական դիրք է գրավում պատկերում և իմաստա-հոգեբանորեն գերիշխում կոմպոզիցիայում։ Այստեղ առկա են կոմպոզիցիոն, կերպարային, գեղանկարչական պլաստիկ լուծումներ[2]։
| ...Նկարել եմ «Դավիթ Բեկ»… հրաշալի նկարը, որի ցուցադրության օրը Հրաչյա Ներսիսյանը ճակատս համբուրեց… - Իսաբեկյանի օրագրից…, 06.04.1997
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դավիթ Բեկ» կտավը Էդուար Իսաբեկյանի պաշտոնական կայքում
- ↑ «Դավիթ Բեկ. 1945, կտ., յուղ., 210×265, ՀԱՊ». izi.TRAVEL. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.(չաշխատող հղում)
