Անհանգիստ ձիեր (նկարաշար)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1969 |
ստեղծման երկիր | ![]() |
http://eduardisabekyan.com/?p=12538, http://www.gallery.am/hy/database/item/348/, http://www.gallery.am/hy/database/item/13578/ կայք | |
Ծանոթագրություններ |
«Անհանգիստ ձիեր», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծած սիմվոլիստական ներշնչված այլաբանության շարք, նկարչի ներքին հոգեվիճակի անհանգիստ ու նյարդային, խիստ սուբյեկտիվ ու մարգարեական գեղարվեստական կենդանագրություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսաբեկյանի «Անհանգիստ ձիեր» շարքը[1][2] ընդհանրացված այլաբանական զարգացում ունի։ Նկարչի վկայությամբ ձիերը հենց ինքն է։ Բացի այդ, նա շարքը կապում է ևս մեկ գաղափարի հետ՝ երիտասարդության պայքարելու, մաքառելու, առհասարակ ձգտումների հետ, որ իր խորին համոզմամբ կախված չէ որևէ ժամանակի բարդ իրավիճակներից։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսաբեկյանի «ձիերը» դուրս են ժամանակի քաղաքական, սոցիալ-հասարակական կոնկրետությունից, ունեն պայքարի ու վեհացման գաղափարական լայն ընդհանրացման կերպարա-պատկերային փոխաբերական, այլաբանական բնույթ, իսկ անձնավորված կերպարա-գեղանկարչական պլաստիկան դինամիզմի, ուժի, պայքարի գաղափարների դրսևորման փայլուն հնարավորություն է ընձեռում վարպետին։ Հեղինակը նախընտրում է ուղղաձիգ կոմպոզիցիոն կտավներ, որոնք էլ ավելի են ընդգծում նեղ տարածականությունը, ձիերի, երիտասարդների ֆիգուրատիվ լուծումները վերածում գեղանկարչական պլաստիկայի գունա-ծավալային հյուսվածքի, կարծես հնարավոր դարձնում ամենատարբեր դիտակետերից ըմբոշխնելու կոմպոզիցիոն-կերպարային դոմինանտ հանդիսացող նժույգների արտիստական նրբագեղությունը, գունային, լուսաստվերային, ֆակտուրային շոշափելիությունը։ Ձիերի սմբակների անկանոն դոփյունը ստեղծում է լսողական դղրդոցի պատրանք, ուժգնացնում է տագնապի տպավորությունը, սրում ընդհանուր դինամիզմը։ Բնությունն ամայի է, վայրի, լի անհանգիստ հույզով։ Սմբակների տակ ասես մոլեգնում է երկրակեղևն իր հողածածկույթով, երկնքում՝ ողջ մթնոլորտի ամպա-օդային զանգվածը[3][4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էդ. Իսաբեկյան 1914-2007. Արազի ափին. «Անհանգիստ ձիեր» շարքից. 1991, կտավ ստվարաթղթի վրա, յուղաներկ, 70 x 50 ԸՀ / On the Araz bank (From the Series Restless Horses), FC | Eduard Isabekyan»։ eduardisabekyan.com (en-US)։ Վերցված է 2018-04-21
- ↑ «Էդ.Իսաբեկյան 1914-2007. Արազի ափին, էսքիզ. 1993, թուղթ, մատիտ, 30×42, ԸՀ / On the Araz bank, FP | Eduard Isabekyan»։ eduardisabekyan.com (en-US)։ Վերցված է 2018-04-21
- ↑ Գետափին (1975)
- ↑ Արազի ափին (1974)
- ↑ Беспокойные кони, цикл картин