Իգդիրյան նախաճաշ (կտավ)
Իգդիրյան նախաճաշ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1980 |
բարձրություն | 55 |
լայնություն | 61 |
նյութ | Կտավ, յուղաներկ |
հավաքածու | անհայտ |
կայք | |
Ծանոթագրություններ |
Իգդիրյան նախաճաշ , ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1980 թվականին ստեղծած «Իգդիրյան նախաճաշ» նատյուրմորտը դասվում է կենսագրական բնույթի շարքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսաբեկյանի անսահման կարոտը ծննդավայրի նկատմամբ հաստատում է նրա գեղարվեստական մտածելակերպը և՛ կերպարվեստում և՛ գրականության մեջ։ Իգդիրը Էդվարդ Իսաբեկյանի ծննդավայրն է, ուր նա ապրել է չորս տարի։ Իսաբեկյանի ծննդավայրն իր ու հարազատների գիտակցության մեջ նյութական ու հոգևոր ազգային սկզբնաղբյուր է, օջախ, որ լքվել էր ժամանակավոր, անպայման վերադառնալու համոզմունքով, ինչպես և վստահ էր հայրը։ Իրականում այն երազանք էր, իղձ, որ հոր կողմից արտաբերվում էր իբրև համոզմունք։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստագետի ամբողջական ապրումների բարդ համակարգում այս «նախաճաշը» միայն երանգ է հող ու ջրի, նիստ ու կացի, համ ու հոտի, իրականի ու երազածի գեղարվեստական խոսք, յուրահատուկ սինթեզ, որի ընթացքում արվեստագետի խռովահույզ հոգին փորձում է նյութականացնել մնայունի գաղափարը, նորացման անսահման ցանկությամբ որոնումների հոգեմաշ ոլորտը վերածել հաստատման, հացի, գինու, քյուֆթայի, բանջարեղենի խնամքով դասավորվածությունը՝ որոշակի պրոյեկցիոն բնույթի թվարկման՝ հայի տան ավանդական բույրի, ազգային կեցության զգայական վերապրումի[1]։