Jump to content

Գիշերային Աշտարակ (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերային Աշտարակ
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1976
բարձրություն100
լայնություն80
նյութԿտավ, յուղաներկ
կայք
Ծանոթագրություններ

Գիշերային Աշտարակ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործություններից։

Գիշերային Աշտարակ» ստեղծագործությունն առանձնանում է գեղանկարչական պլաստիկայի, պատկերի ներդաշնակության արտասովոր էֆեկտով։ Համատարած անհատակ կապույտը տեղ-տեղ ճեղքվում է լուսնի սառը լուսավորությամբ, որի արծաթափայլ ցոլքային բծերը ուրվագծում են երկնաերկրային նյութաօդային միաձույլ զանգվածը, արձագանքվում գետի նեղ ժապավենաձև մակերևույթին, խորհրդավոր վեհությամբ զգացնում ժայռաձևերի կտրվածքները, խավարի անդնդում կորչող բնապատկերի ու բուսականության մանրամասները։ Գերիշխող թանձր կապտամշուշ հագեցածության գունային գամման լրացնում է լուսնի դեղնականաչ փոքրիկ օվալի հորիզոնական բիծը։ Բնական լուսավորության պլեներային հնարավորությունները հաղորդում են արևային Հայաստանի ջերմությունը, բնության գծային-օդային հեռանկարների կանոններին համահունչ, սակայն երբեք՝ որպես առանձին խորհրդանիշ, ինչպես Սարյանի արվեստի վաղ շրջանում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]