Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ, լոգո.png
Eduard Isabekyan Gallery.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Վայր Հայաստան
Հասցե Մաշտոցի պողոտա
Հիմնադրված է 2004
Կոորդինատներ: 40°10′45.95″ հս․ լ. 44°30′19.69″ ավ. ե. / 40.1794306° հս․. լ. 44.5054694° ավ. ե. / 40.1794306; 44.5054694
Կայք eduardisabekyan.com
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահը գտնվում է Հայաստանում
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահը գտնվում է Երևանում
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Isabekyam Art Gallery.jpg

Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցասրահ Երևանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահի հիմքը դրվել է 2004 թվականին, բացումը կատարվել է 2013 թվականին։ Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը[2]: Բացման օրվանից ցուցասրահի գործունեությունը ղեկավարում է Իրինա Իսաբեկյանը։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են ցուցասրահի երկու հարկերում։ Վերնահարկի շրջանաձև սրահում Իսաբեկյանի էպիկական շնչով մեծածավալ կտավներն են. նկարչի հայացքը պատմության էջերից այսօրվան է փոխանցում ուժի, առնականության, հպարտության ու հաղթանակի անցյալի ոգին։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահն ակտիվ մասնակցում է Երևանի մշակութային կյանքին։ Ցուցասրահի վարիչի՝ Իրինա Իսաբեկյանի նախաձեռնությամբ ցուցասրահում կազմակերպվում են միջոցառումներ, դասախոսություններ, հանդիպումներ, որոնք միտված են բացահայտելու Էդուարդ Իսաբեկյանին որպես նկարիչ, մանկավարժ, գրող, սրտացավ քաղաքացի և առաջնահերթ՝ հայրենասեր որդի։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 20.11.2014 թ. «Էդուարդ Իսաբեկյանի ժամանակը», դասախոսություն՝ Մարտին Միքայելյան
  • 16.05.2015 թ. «Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները» ցուցահանդես
  • 12.06.2015 թ. Ուսանողական հուշեր... քննարկում
  • 13.10.2015 թ. Դարձյալ Իսաբեկյան.նոր էքսպոզիցիա
  • 03.11.2015 թ. «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 2-րդ ցուցահանդես
  • 14.03.2016 թ. Կտավները վերադարձան. քննարկում
  • 21.05.2016 թ. «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 3-րդ ցուցահանդես
  • 08.11.2016 թ. «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 4-րդ ցուցահանդես
  • 03.03.2017 թ. «Գարնանային պատկերահանդես` նվիրված կանանց»          
  • 20.05.2017 թ. «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 5-րդ ցուցահանդես
  • 07.07.2017 թ. «Սերունդների երկխոսություն» Տաթև Մնացականյան                  
  • 16.11.2017 թ. Դասախոսություն` Թանգարանագիտություն (Ս. Վարդանյան), Հայրենասիրության թեման հայ արվեստում (Հ. Պարանյան)

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 7ա հասցեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]