Դրախտիկ (Հադրութի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Դրախտիկ
Drakhtik.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութ
Մակերես1615,38 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն450 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Դրախտիկ (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Դրախտիկ, համայնք Արցախի Հադրութի շրջանում։ Տեղակայված է հանրապետության հարավարևելյան հատվածում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում հարևան Մարտունու շրջանի հետ միասին Հադրութի շրջանի մեծ մասը կոչվել է Մյուս Հաբանդ։ Պատմության մեջ Հադրութի շրջանը հայտնի է նաև Դիզակ անունով։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրախտիկը Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 46 կմ հեռավորության վրա։

Համայնքը լեռնային է, ունի 1615,38 հա տարածք, որից 1292,33 հա գյուղատնտեսական նշանակության, 259,04 հա անտառային հողեր։ Դրախտիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Իշխանագետի վտակը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչության թվաքանակը 450 մարդ է, կա 117 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Մասնավորապես շատ են վանքերն ու եկեղեցիները, հին բնակավայրերը ամրոցներն ու աշխարհիկ կառույցները։ Այստեղ գտնվող բազմաթիվ հուշարձանների վրա փորագրված հարյուրավոր քանդակները գավառի պատմության էջերն են, տեղացի հայերի անցյալի և պայքարի վկաները[1]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններից են՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (1645), գերեզմանոց (17-18-րդ դարեր), գյուղատեղի (17-18-րդ դարեր), խաչքար (17-18-րդ դարեր), հաշվառված է 17 հուշարձան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրտչյան Շ․ Մ․ (1985)։ Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական շրջանները։ Երևան: «Հայաստան»։ էջ 83։ ISBN 4902020000 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.