Դորիան Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դորիան Լի
Joseph Revson and Dorian Leigh, Air Express ad, TIME Magazine, January 5, 1953.jpg
Ծնվել էապրիլի 23, 1917(1917-04-23)[1][2]
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 7, 2008(2008-07-07)[3][1][2] (91 տարեկան)
Մահվան վայրՖոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Ռատգերսի համալսարան և Ռանդոլֆ-Մակոն քոլեջ
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
ԱշխատավայրԱՄՆ
ԱմուսինAlfonso de Portago?, Marshall Hawkins?, Roger W. Mehle?, Serge Bordat? և Iddo Bin-Gorion?
ԵրեխաներKim de Portago?[2]

Դորիան Լի (անգլ.՝ Dorian Leigh, ապրիլի 23, 1917(1917-04-23)[1][2], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ - հուլիսի 7, 2008(2008-07-07)[3][1][2], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ) ամերիկացի սուպերմոդել։ Նա այն մոդելերից մեկն է եղել, որը մեծ հայտնիություն է վայելել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիան Լին ծնվել է 1917 թվականի ապրիլի 23-ին Տեխասի Սան Անտոնիո քաղաքում։ Հետո նրա ծնողները տեղափոխվել են Նյու Յորք։ Բացի Դորիանից, ընտանիքում եղել է ևս երեք դուստր, որոնցից մեկը՝ Սյուզի Փարքերը, հետագայում հայտնի է դարձել որպես մոդել և դերասանուհի[4]։

1935 թվականին Դորիանն ավարտել է Նյու Յորքի Քվինս նահանգի Նյուտոնի ավագ դպրոցը և ընդունվել Վիրջինիայի Լինչբուրգի Ռինդոլֆ-Մակոն իգական քոլեջ։ Իր ինքնակենսագրականում Դորիանը պնդել է, որ նա ծնվել է 1920 թվականին և ավագ դպրոցն ավարտել վաղ տարիքում՝ 15 տարեկանում՝ 1935 թվականին, քանի որ լավ է սովորել։ Բայց իրականում դա այդպես չի եղել։ Նա գրել է նաև, որ 17-ամյա ուսանող է եղել, երբ առաջին անգամ ամուսնացել է, մինչդեռ իրականում նա 20 տարեկան է եղել։ Քոլեջում նա հանդիպել է իր առաջին ամուսնուն՝ Մարշալ Փաուել Հոքինսին, որի հետ ամուսնացել է 1937 թվականին։ Նրանք ունեցել են երկու երեխա` Թոմաս Լոֆթոն Հոքինսը և Մարշա Հոքինսը (1940)[5]: Զույգը բաժանվել է 1940-ականներին։

Դորիանն աշխատել է Մանհեթենի հանրախանութում որպես գործավար, ապա հետևել է ռադիոհաղորդումների վարկանիշին։ Նա հայտնաբերել է, որ հմտություններ ունի մաթեմատիկայի, մեքենաշինության և գծագրության մեջ։ Ավելի ուշ Դորիանը հաճախել է Ռատգերսի գիշերօթիկ դպրոց և Նյու Յորքի համալսարանում սովորել մեքենաշինություն։ Ըստ իր ինքնակենսագրականի՝ նա սովորել է Նյու Ջերսի նահանգի Հոբոկեն քաղաքում գտնվող Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտում և ստացել բակալավրի աստիճան մեքենաշինության ոլորտում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ համապատասխանության ստուգման լաբորատորիան նրան տեղեկացրել է, որ նա ճարտարագիտության տաղանդ ունի[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լին աշխատել է որպես «Արևելյան ավիաուղիներ»-ի գործիքների նախագծող։ Նա օգնել է նախագծել ինքնաթիռի թևերը, որի դիմաց ստացել է ժամում 65 ցենտից սկսած մինչև 100 դոլար աշխատավարձ։ Կին լինելու պատճառով նա կոչում չի ստացել և դրանից հետո թողել է իր աշխատանքը և աշխատանքի անցել «Republic Pictures»-ում՝ որպես հեղինակների օգնական։ Կինոթատրոններում բաշխված B կարգի ֆիլմերի համար թռուցիկներ ստեղծելուց հետո տիկին Ուեյբորնը խրախուսել է նրան փորձել ուժերը մոդելինգի ոլորտում[7]։

Մոդելի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկին Ուեյբորնի խորհրդին հետևելով՝ Դորիանը 1944 թվականին միացել է Հարի Քոնովերի մոդելային գործակալությանը[8]։ Այն ժամանակ նա արդեն 27 տարեկան էր, ինչը համարվում է ուշ մոդելային բիզնեսում կարիերայի սկզբի համար, բացի այդ նրա հասակը չէր համապատասխանում մոդելի պարամետրերին։ Քոնովերը նրան անմիջապես ուղարկել է «Harper's Bazaar» նորաձևության ամսագրի խմբագիր Դիանա Վրիլանդիի մոտ։ Լին հանդիպել է Վրիելանդին և նորաձևության լուսանկարիչ Լուիզա Դալ-Վուլֆին, որին դուր են եկել նրա զիգզագաձև հոնքերը։ Վրիլանդը նախազգուշացրել է Դորիանին, որ հոնքերի ձևը չփոխի[9]։ Նա խնդրել է Դորիանին հաջորդ օրը վերադառնալ և լուսանկարվել «Harper's Bazaar»-ի 1944 թվականի հունիսյան համարի շապիկի համար։ Քոնովերը Լիին զգուշացրել էր, որ 19 տարեկան ներկայանա։ Հետագայում մարդիկ ցնցվել էին՝ պարզելով նրա իրական տարիքը և երկու երեխա ունենալու փաստը։

Դորիանը լուսանկարվել է այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են «Vogue», «Harper's Bazaar», «Paris Match», «LIFE» և «Elle»: Քանի որ գրեթե միշտ նա զբաղված էր լինում իր երկու երեխաներին ուղարկել էր Ֆլորիդա` իր ծնողների հետ բնակվելու, մինչդեռ նա ապրել է Նյու Յորքում և շրջել Եվրոպայով մեկ։

1946 թվականին Լին հայտնվել է ամերիկյան վեց Vogue ամսագրի շապիկներին։ Նա աշխատել է հայտնի նորաձևության լուսանկարիչներ Իրվին Փենի, Ջոն Ռոլինգի, Սեսիլ Բիթոնի և Փոլ Ռադկայի հետ։ Դորիանը որոշ ժամանակ հանդիպել է Իրվինգ Պենի հետ, որը հետագայում ամուսնացել է մեկ այլ մոդելի` Լիզա Ֆոնսսգրիվսի հետ։ Դորիանը հրաժարվել է աշխատել Փոլ Ռադկայայի կնոջ՝ Կառենի հետ, ով ցանկացել է դառնալ նորաձևության լուսանկարիչ և լուսանկարել Լիին իր պորտֆելի համար՝ առանց վճարելու։ Այս դեպքից հետո Կառենը Դորիանին սպառնացել է, որ կփչացնի իր կարիերան։ Իրոք, «Vogue»-ը այլևս երբեք Լիին նկարահանման չի հրավիրել, և Կառենը դարձել է «Vogue»-ի հաջողակ լուսանկարիչ և երկար տարիներ աշխատել այնտեղ[10]։

Նյու Յորքի իր բնակարանում ապրելու ժամանակ մի երիտասարդ գրող՝ Թրումեն Կապոտեն հաճախ է այցելել իր ընկերոջը՝ Դորիանին, որն ապրում էր հարևան բնակարանում։ Կապոտեին հիացրել էր Լիի ապրելակերպը, որ անընդհատ փոխում էր տղամարդկանց, և այն, որ դիմացի խանութը պատասխանում էր նրա հեռախոսազանգերին (քանի որ 1950-ականների սկզբին պատասխանատու սարքեր չկային)։ Կապոտեն նրան «անհոգ» է անվանել։ Նշվում է, որ Կապոտեի ստեղծագործության հերոս Հոլի Գոլայթլիի կերպարը, 1958 թվականին գրված «Թիֆանիի նախաճաշը» հայտնի վեպում, իրականում հիմնված է Դորիան Լիի, ինչպես նաև Գլորիա Վանդերբիլթի կյանքի վրա։

Դորիան Լին «Revlon» կոսմետիկայի ընկերության ճյուղերից մեկի դեմքն է եղել։ 1952 թվականին, 35 տարեկան հասակում, Ռիչարդ Ավեդոնը լուսանկարել է նրան «Revlon»-ի ամենահայտնի «Կրակ և սառույց» արշավի համար։ Երկու էջանոց այս գովազդում Դորիանը կրում է շատ նեղ, արծաթագույն զգեստ և կարմիր թիկնոց. տեսքը ստացվել է Բալենսիագայի բնօրինակը պատճենելիս։ Հագուստը ձեռագործ էր, ասեղնագործված արծաթե բաճկոններով. հագուստը ստեղծելու համար բավականին շատ ժամանակ է պահանջվել և ստացվել է այնպես, որ զգեստի միայն առջևն է պատրաստ եղել գովազդային հոլովակների համար։ Հագուստի հետևի մասը բացակայել է և պահվել է քորոցներով։ Դորիանի սև մազերը հյուսված են եղել արծաթե թելով։ Գործակալությունը համարել է, որ լուսանկարը չափազանց բաց է և նորից է լուսանկարվել[11]։ Գովազդը մեծ հաջողություն է ունեցել՝ շահելով «Advertising Age Magazine» տարվա գովազդ մրցանակը[12]։

1947 թվականին Դորիանի քույրը՝ Սիսսին, նրան ծանոթացրել է Ռոջեր Մելեի՝ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ծովակալի հետ,որն ամուսնալուծվել էր Էլին Մելեից (1918-2016). վերջինս հետագայում դարձել է շատ հայտնի լրագրող։ Ինքը՝ Սիսսին, արդեն ամուսնացած է եղել այս սպայի հետ, իսկ Մելեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նավատորմի ամենաերիտասարդ հրամանատարն ու մարտիկն է եղել։ 1948 թվականի օգոստոսին Դորիանը արդեն երկու ամսական հղիություն է ունեցել, երբ ամուսնացել է Մելեի հետ։ Դորիանի հարսնաքույրերը նրա քույր Սյուզի Փարքերը և մոդել ընկերուհի Կարմեն Դել'Օրֆայսն էին[13]։ Դորիանի երկու մեծ երեխաները, որոնց մեծացրել էին Դորիանի ծնողները Ֆլորիդայում, տեղափոխվել են նրա մոտ` Փենսիլվանիա։

Այդ ժամանակ Լին որոշել էր դադարեցնել իր հարաբերությունները Հարի Քոնովերի գործակալության հետ, քանի որ նրա գործակալության հեռախոսները հաճախ զբաղված են եղել, և հաճախորդներից շատ ժամանակ է պահանջվել աշխատանքի համար մոդելներին վճարելու համար։ Դորիանը ստեղծել է իր մոդելային գործակալությունը, որը կոչվում էր «Fashion Bureau»: Նա եկել է վաուչերային համակարգի գաղափարին։ Այս նորարարական համակարգի ներքո մոդելավորման գործակալությունը մոդելներին վճարել է շաբաթական։ Հաճախ ընկերություններից պահանջվել են շաբաթներ, ամիսներ կամ նույնիսկ տարիներ՝ իրենց աշխատանքի համար մոդելներին վճարելու համար։ Մելեի հետ ամուսնությունից հետո նրա մոդելային գործակալությունը փակվել է։

1949 թվականի մարտի 27-ին Դորիանը դուստր է ունեցել` Յանգ Իվ Մելեն[14]։ Զույգը տուն է ունեցել Փենսիլվանիա նահանգի Բաքս շրջանում, բայց նրանք հազվադեպ են միմյանց տեսել։ Ռոջեր Մելեն կարիերան շարունակելու համար տեղափոխվել է Ատլանտիկ Սիթի, իսկ Լին պարբերաբար մեկնել է Նյու Յորք և Փարիզ՝ որպես մոդել աշխատելու։ Նա Եվրոպայում սկսել է ավելի հաճախ աշխատել Ռիչարդ Ավեդոնի հետ։ 1952-ին Լին խաղացել է մոդելի դեր «Հինգերորդ սեզոնը» ներկայացման մեջ։ Որպես մոդել, մայր և դերասանուհի նրա աշխատանքը ներկայացվել է «Look» ամսագրի շապիկին 1953 թվականի հունիսի 2-ին։ Այդ ժամանակ Դորիանը հայտնվել է ավելի քան 50 ամսագրերի շապիկներին։

Փարիզում նա հանդիպել է իսպանացի ամուսնացած մարզիկ Ալֆոնսո դե Պորտագոյին։ Լին կրկին իր երեխաներին ուղարկել է Ֆլորիդա՝ ծնողների հետ ապրելու։ Ալֆոնսոն Դորիանից 11 տարով փոքր էր, իսկ Դորիանը դեռ ամուսնացած էր Ռոջեր Մելեի հետ։ Պորտագոն ամուսնացած էր Քերոլ Մաքդանիել անունով ամերիկացի պարուհու հետ, ով հետագայում ամուսնացել է Միլթոն Պետրիի հետ։ Բացի այդ, Պորտագոն ու Քերոլը ունեին երեք տարեկան դուստր։ Ալֆոնսոն Դորիանին պատմել է, որ շատ տարիներ առաջ Իսպանիայի դեղատներից մեկում «Revlon»-ի` նրա լուսանկարով գովազդն է տեսել և տարվել նրանով։ Լին և Ալֆոնսոն ամբողջ ամառը միասին են անցկացրել Փարիզում և Բիարիցում։ Դորիանը հղի է եղել, բայց նախընտրել է աբորտ անել, քանի որ վախեցել է, որ Ռոջեր Մելեն կբաժանվի իրենից և նա ստիպված կլինի լիովին խնամել իրենց դստերը՝ Յանգ Իվին։ Մի քանի շաբաթ անց` ամռան վերջին, Ալֆոնսոն Դորիանին հայտնել է, որ Քերոլը հղի է և նրանք սպասում են իրենց երկրորդ երեխային։ Լին վերադարձել է ԱՄՆ, 1954 թվականի նոյեմբերի 24-ին բաժանվել Ռոջեր Մելեից։ Դրանից հետո Ալֆոնսոն Դորիանի հետ ամուսնացել և մեկնել է Մեքսիկա, բայց քանի որ դե Պորտագոն ամուսնալուծված չի եղել, ամուսնությունը օրինական չի համարվել[15]։

Դորիանը շարունակել է ապրել դե Պորտագոյի հետ, չնայած նրան, որ վերջինիս կինը 1954 թվականին որդի է ունեցել՝ Էնթոնի դե Պորտագոն։ Կոկո Շանելը Դորիանին աել է, որ իր կյանքն անիմաստտ անցկացնում է հիմար մարդու հետ[16]։ Չնայած Շանելի նախազգուշացմանը, Դորիանը նորից հղիացել էր դե Պորտագոյից, չնայած վերջինս դեռ ամուսնացած է եղել Քերոլի հետ։ ԱՄՆ-ում ապօրինի հղիության մասին սկանդալային լուրերից և բամբասանքներից խուսափելու համար Դորիանն իր երեք երեխաներին ծնողների մոտ է թողել Ֆլորիդայում և փախել Փարիզ ու Շվեյցարիա։ Շվեյցարիայում Դորիանը որոշ ժամանակ անցկացրել է Չառլի Չապլինի ընտանիքի հետ, նախքան 1955 թվականի սեպտեմբերի 27-ին իր որդուն՝ Կիմ Բլաս Պարկերին լույս աշխարհ բերելը։ Դորիանն իր ծնողներին չի հայտնել այս երեխայի մասին, փոխարենը ստել է և ասել, որ ինքը տուբերկուլյոզի կլինիկայում է։ Դորիանը և դե Պորտագոն շարունակել են մշտական հարաբերություններ պահպանել 1956 և 1957 թվականներին։

Կյանքը մոդելինգից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում իր փոքր որդու՝ Քիմի հետ ապրելու տարիներին Դորիանը համարյա 40 տարեկան էր։ Իր մոդելային կարիերայի ավարտին նա Ֆրանսիայում հիմնադրել է օրինական մոդելավորման առաջին գործակալությունը, որով աջակցել է որդուն։ Դորիանը նաև պարտքով մոտ 15,000 դոլար տվել է ֆինանսապես անապահով դե Պորտագոյին[17]։

Դե Պորտագոն, ամուսնացած ժամանակ, բացահայտ հանդիպել է դերասանուհի Լինդա Քրիստիանի (1923-2011) հետ, որը 1957 թվականի սկզբին բաժանվել էր դերասան Թայրոն Փաուերից։ 1957 թվականի ապրիլի 23-ին՝ Դորանի 40-ամյակին, դե Պորտագոն Դորիանին հայտնել է, որ իբր վերջնական ամուսնալուծվելու է Քերոլից, որպեսզի Դորիանի հետ պաշտոնապես ամուսնանա։ Դե Պորտագոն Դորիանին ասել է, որ 1957 թվականի մայիսի 8-ին ինքը մասնակցելու է Իտալիայում անցկացվող հանրահայտ «Հազար մղոն» մրցավազքին, և մայիսի 9-ին Քերոլը կստորագրի ամուսնալուծության փաստաթղթերը։ Բայց դա նրանց վիճակված չէր, քանի որ Ալֆոնսոն և Էդմունդ Նելսոնը խեղված են եղել և մահացել սարսափելի պատահարի արդյունքում։ Երբ վնասվածքի վրայի լարանը (ժգուտ) պայթել է, նա կորցրել է ինքնատիրապետումը և սպանել ինը հանդիսատեսի, այդ թվում` հինգ երեխայի։ Այս աղետը ընդմիշտ վերջ դրեց «Հազար մղոն»-ի մրցավազքին։

1957 թվականին Դորիանը վերադարձել է Ֆլորիդա, որտեղ հանդիպել է ծնողների տանը գտնվող դստերը՝ Յանգին։ Նա վերցրել է դստերը և փախել Փարիզ։ Հաջորդ տարիները նա անցկացրել է հիմնականում Ֆրանսիայում [18]: Լիի երկու ավագ երեխաներն ավարտել են ավագ դպրոցը։ Նա շարունակել է աշխատել Փարիզի մոդելային գործակալությունում և 1958 թվականին հղիացել է մեկ այլ տղամարդուց։ 1958 թվականի հունիսի 6-ին Փարիզի հիվանդանոցում գտնվելիս Դորիանն իմացել է, որ իր քույրը` Սյուզին և իր հայրը լուրջ ավտովթարի են ենթարկվել։ Ասում են, որ հայրը չի տեսել գնացքը և մեքենան քշել է դեպի գնացքի գծերը, որտեղ գնացքը բախվել է նրա մեքենային։ Նրանք պետք է հասնեին Սյուզիի մոր մոտ, որը քաղցկեղով հիվանդ է եղել և հիվանդանոցում գտնվել այդ պահին։ Հայրը մահացել է, իսկ Սյուզիի երկու ձեռքերը կոտրվել են և նա երեք ամիս հոսպիտալացվել է։ Դորիանը այնուհետ խնդրել է իր գինեկոլոգ Սերժ Բորդատին` ընդհատել իր հղիությունը։ Մի քանի օր անց նա անսպասելիորեն ամուսնացել է բժշկի` Բորդատի հետ։

Չնայած Դորիանն արդեն չորս երեխա է ունեցել երեք տարբեր տղամարդկանցից, այնուամենայնիվ նա ցանկացել է ևս մեկ երեխա ունենալ։ Բորդատը պնդել է, որ ինքը շատ փոքր է երեխաներ ունենալու համար։ Դորիանը տեղափոխվել է իրենց բնակարանից, բայց նրանք պաշտոնապես ամուսնացած են մնացել։ Դորիանն այնքան էր զբաղված իր փարիզյան մոդելային գործակալությամբ, որ այժմ մասնաճյուղեր ուներ նաև Համբուրգում, Գերմանիայում և Լոնդոնում։ Նա հաճախ է գնացել այնտեղ։ 1960 թվականին Սուրբ Ծննդյան օրը, Կլոստերսում (Շվեյցարիա) 43-ամյա Դորիանը, որ շատ է ուզել ևս մեկ երեխա ունենալ, մեկ շաբաթ եղել է չորս տարբեր տղամարդու հետ [19]: Երեք ամիս անց նրա ամուսինը Դորիանի մոդելներից մեկի միջոցով իմացել է, որ նա հղի է։ 1961 թվականի սեպտեմբերին Դորիանը Ֆրանսիայում լույս աշխարհ է բերել իր հինգերորդ երեխային՝ դստերը՝ Միրանդային։ Դորիանը կարծել է, որ երեխայի հայրը դահուկավազքի երիտասարդ հրահանգիչն է։ Դրանից հետո Դորիանը բաժանվել է Բորդատից։ Նա Միրանդային պատանեկան տարիքում չի ասել, որ դոկտոր Բորդատը իր հայրը չէ, և չնայած այն հանգամանքին, որ Միրանդան երբեք չի հանդիպել իր կենսաբանական հորը, նա դեռ պահպանել է Բորդատի ազգանունը։

1964 թվականին 47-ամյա Դորիանը հանդիպել է իսրայելցի 23-ամյա գրող Իդդո Բեն-Գուրիոնին և նրանք ամուսնացել են։ Ավելի ուշ նա իմացել է, որ Իդդոն թմրամոլ է և փող է գողացել իր մոդելային գործակալություններից։ 1966 թվականին Լին բաժանվել է նրանից և իր կյանքի հաջորդ քառասունչորս տարիները` մինչև մահը, անցկացրել միայնակ։ Ի վերջո նա ստիպված է եղել փակել իր գործակալությունները, քանի որ Իդդոն գողացել էր ամբողջ գումարը։ Նրա կարողության մեծ մասն անխնա ծախսվել կամ գողացվել է։

1977 թվականին Դորիանը զանգ է ստացել Ստյուարտ Քաուլիի Նյու Յորքի մոդելային գործակալությունից և նրան կանչել են աշխատանքի` որպես գրասենյակի մենեջեր։ Դորիանը համաձայնել է վերադառնալ Նյու Յորք, որտեղ ապրում էր նրա որդին՝ Քիմը։ Քիմի եղբայրը՝ Էնթոնի դե Պորտագոն, նույնպես ապրում էր Նյու Յորքում, և նրանք լավ ընկերներ են դարձել։ Դորիանը շուտով իմացել է, որ իր 21-ամյա որդին` Քիմը, լուրջ թմրամոլ է, և նրան կարճ ժամանակով ուղարկել է իր քրոջ՝ Սյուզիի հետ Կալիֆոռնիայում ապրելու։ Նրան այնտեղից վռնդել են, երբ պարզել են, որ նա շարունակում է թմրանյութեր օգտագործել իրենց տանը։ Հետո Քիմը վերադարձել է Նյու Յորք և ապրել մոր` Դորիանի հետ։ Վեց ամիս անց նա իրեն նետել է բնակարանի պատուհանից` 33-րդ հարկից՝ թողնելով գրություն։ Հետագայում, 1990 թվականի մարտի 6-ին Քիմի եղբայրը՝ Էնթոնին, մահացել է ՁԻԱՀ-ից[18]։

Քիմի մահից հետո Դորիանն ապրել է Նյու Յորքի Փաունդ Ռիջ քաղաքում, որտեղ, համաձայն «New York Times»-ի, նա պատրաստել է պաշտետներ հատուկ մթերային խանութների համար։ Դորիանը նաև աշխատել է Մարթա Ստյուարտի հետ 1980-ականների սկզբին։

1980 թվականին Դորիանը թողարկել է իր ինքնակենսագրությունը՝ «Ամեն ինչ ունեցող աղջիկը» («The Girl Who Had Everything») վերնագրով[19]։

Ըստ Դորիանի, նա իր ինքնակենսագրությունը նվիրել է իր հանգուցյալ որդուն. «Ես այն իրոք գրել եմ Քիմի համար, որը երբեք չի կարդա այն։ Բայց միգուցե մյուս զավակներն ու նրանց ծնողները կարող են դասեր քաղել իմ դժբախտ փորձից»[19]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիանը մահացել է 2008 թվականին ալցհեյմերյան հիվանդությունից Վիրջինիայում գտնվող Ֆոլս-Չերչ ծերանոցում, 91 տարեկան հասակում[20]։ Նա ունի մի քանի թոռներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2008/07/09/arts/09leigh.html
  4. New York Times obituary
  5. "The Girl Who Had Everything," Dorian Leigh, 1980, pp. 30, 31, 37.
  6. Dorian Leigh Parker, The Girl Who Had Everything: The Story of the Fire and Ice Girl. 1980.
  7. "The Girl Who Had Everything," by Dorian Leigh with Laura Hobe, 1980, page 49.
  8. "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 51.
  9. "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 52.
  10. "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 62.
  11. "Fire and Ice: The Story of Charles Revson- the Man Who Built the Revlon Empire," by Andrew Tobias, 1976, page 124.
  12. "Fire and Ice," by Andrew Tobias, 1976, page 122.
  13. "Model," by Michael Gross, 1995, page 86.
  14. "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 69.
  15. "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 99, 113, 115.
  16. "Model," by Michael Gross, 1995, page 111.
  17. "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 144.
  18. "The Fortune Hunters," by Charlotte Hays, page 210.
  19. 19,0 19,1 The Girl Who Had Everything, A Ginger Book (1980), 978-0-553-14264-8
  20. Wash. Post obit.